Սիմֆերոպոլ
Սիմֆերոպոլ (ռուս.՝ Симферополь, ուկրաիներեն՝ Сімферополь, Ղրիմի թաթարերեն՝ Aqmescit), քաղաք Ուկրաինայում՝ Ղրիմի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաքը։ Ղրիմի վարչական, արդյունաբերական, գիտական և մշակութային կենտրոնն է։ Նաև Սիմֆերոպոլի շրջանի վարչական կենտրոնն է, սակայն չի մտնում դրա կազմի մեջ, այլ հանրապետական ենթակայության 11 քաղաքներից մեկն է։ Գտնվում է Ղրիմի թերակղզու կենտրոնական մասում՝ Սալգիր գետի վրա։
Անվան ծագումնաբանություն
Քաղաքի անվանումը (հին հունարեն՝ ἡ Σιμφερούπολις /ի սիմֆերուպոլիս/) կարող է թարգմանվել որպես «քաղաք ընդհանուր բարեկեցության համար», «օգուտի քաղաք», «քաղաք-հավաքորդ» (Σίμρερου-"պահապան", πόλις-"քաղաք") կամ «սիմ»+«ֆերոս»։ Ղրիմի թաթարերեն Աղմեջիտ, Aqmescit անվանումը թարգմանվում է որպես «սպիտակ մզկիթ» (աղ - «սպիտակ», մեջիտ - «մզկիթ»)։
Պատմություն
Մարդկանց առաջին բնակավայրերը այժմյան Սիմֆերոպոլի տարածքում ի հայտ են եկել դեռևս նախապատմական ժամանակաշրջանում, սակայն քաղաքի առավել հայտնի հնագույն նախորդներից է Սկյութական Նեապոլը՝ վաղ սկյութական պետության մայրաքաղաքը, որն առաջացել է մոտ մ.թ.ա. 3-րդ դարում և ենթադրաբար ավերվել է գոթերի կողմից մ.թ. 3-րդ դարում։
Վաղ միջնադարի ընթացքում Սիմֆերոպոլի տարածքում խոշոր բնակավայր գոյություն չի ունեցել։ Ղփչաղների տիրապետության և Ոսկե հորդայի ընթացքում գոյություն ուներ ոչ մեծ բնակավայր, որը կոչվում էր Կերմենչիկ (Ղրիմի թաթարերենից թարգմանաբար նշանակում է «փոքր ամրոց»)։
Պատկերասրահ
-
Ալեքսանդր Նեւսկի տաճար
-
Ալեքսանդր Նեւսկի տաճարի զոհասեղան
-
Ուկրաինա հյուրանոց
-
Հուշարձան-տանկ `ի հիշատակ Սիմֆերոպոլի ազատագրման
-
Խաչքար Սպենդիարովի գերեզմանի մոտ
-
Հայկական եկեղեցի
-
Հայ եկեղեցու ներքին տեսքը
-
Հյուրանոց Երևան
Բնակչություն
2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ քաղաքը բնակչության թվով գտնվում է 57-րդ տեղում Ռուսաստանի Դաշնության 1114 քաղաքների թվում։
2014 թվականի հոկտեմբերի 14-ին Ղրիմի դաշնային օկրուգում անցկացված մարդահամարի տվյալներով քաղաքի մշտական բնակչությունը կազմում էր 332 317 մարդ[2]։
Ազգային կազմ
2014 թվականի մարդահամարի դրությամբ քաղաքի ազգային կազմը հետևյալն էր[3]՝
ազգություն |
ընդհանուր, մարդ |
%-ը ընդհ. թվից |
%-ը նշվածներից
|
նշել են |
312464 |
94, 03% |
100, 00%
|
ռուսներ |
225282 |
67, 79% |
72, 10%
|
ուկրաինացիներ |
40122 |
12, 07% |
12, 84%
|
Ղրիմի թաթարներ |
27604 |
8, 31% |
8, 83%
|
թաթարներ |
4910 |
1, 48% |
1, 57%
|
հայեր |
2587 |
0, 78% |
0, 83%
|
բելառուսներ |
2574 |
0, 77% |
0, 82%
|
հրեաներ |
1259 |
0, 38% |
0, 40%
|
ադրբեջանցիներ |
974 |
0, 29% |
0, 31%
|
հույներ |
572 |
0, 17% |
0, 18%
|
ուզբեկներ |
523 |
0, 16% |
0, 17%
|
լեհեր |
422 |
0, 13% |
0, 14%
|
կորեացիներ |
387 |
0, 12% |
0, 12%
|
մոլդովացիներ |
362 |
0, 11% |
0, 12%
|
բուլղարացիներ |
349 |
0, 11% |
0, 11%
|
արաբներ |
321 |
0, 10% |
0, 10%
|
վրացիներ |
280 |
0, 08% |
0, 09%
|
|
|
|
|
կարաիմներ |
193 |
0, 06% |
0, 06%
|
կրիմչակներ |
104 |
0, 03% |
0, 03%
|
այլ |
3639 |
1, 10% |
1, 16%
|
չեն նշել |
19853 |
5, 97% |
|
ընդհանուր |
332317 |
100, 00% |
|
Սեռային կազմ
1910 թվական - 62 679 (33882 տղամարդ, 28 887 կին)։
1911 թվական - 66 452 (37491 տղամարդ, 28 961 կին)։
Քույր-քաղաքներ
Ծանոթագրություններ
|
---|
| Մայրաքաղաք | |
---|
| Մարզեր | |
---|
| Ինքնավար հանրապետություն | |
---|
| Պետական նշանակության քաղաքներ | |
---|
| Վարչական կենտրոններ | |
---|
| |
|
|
|