Բլոխը ծնվել է Ցյուրիխում հրեա ընտանիքում[15]։ Սկզբում Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցում ուսումնասիրել է ճարտարագիտություն, սակայն կարճ ժամանակ անց հետաքրքրվել է ֆիզիկայով։
Այս տարիներին ներկա է գտնվել Պետեր Դեբայի և Հերման Ուեյլի դասախոսություններին Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցում, ինչպես նաև հարևան Ցյուրիխի համալսարանում Էրվին Շրյոդինգերի դասախոսություններին։ Այս սեմինարներին մասնակցում էր նաև Ջոն ֆոն Նոյմանը։ 1927 թ. ավարտելուց հետո շարունակում է կրթությունը Լայպցիգի համալսարանում, Վերներ Հայզենբերգի գլխավորությամբ 1928 թ. ստանում է դոկտորի կոչում։
Ցյուրիխում Վոլֆգանգ Պաուլիի, Կոպենհագենում Նիլս Բորի, Հռոմում Էնրիկո Ֆերմիի հետ ուսումնասիրել է ֆիզիկա, ինչից հետո վերադարձել է Լայպցիգ և ստանձնել է դասախոսի պաշտոն։ 1933 թ. Հիտլերի իշխանության գալուց հետո հեռացել է գերմանիայից, քանի որ նա հրեա էր[16]։ 1934 թ. տեղափոխվել է Սթենֆորդի համալսարան։ 1938 թ. վերջին Բլոխն աշխատել է Բերկլիում Կալիֆոռնիայի համալսարանում՝ 37-րդ ցիկլոտրոնով նեյտրոնների մագնիսական մոմենտը որոշելու համար[17]։ Սթենֆորդում Բլոխը դարձել է տեսական ֆիզիկայի բնագավառում առաջին պրոֆեսորը։ 1939 թ. դարձել է ամերիկայի միացյալ նահանգների հպարակ քաղաքացի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մինչև Հարվարդի համալսարանի ռադար պրոյեկտին միանալը Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայում զբաղվել է միջուկային էներգիայով։
↑"Bloch, Felix", Current Biography, H. W. Wilson Company, 1954. Accessed February 24, 2013. "Because of his Jewish faith, his position soon became uncomfortable and he went to Paris, where he lectured at the Institut Henri Poincaré."