Էնթոնի Ջեյմս Լեգետ Anthony James Leggett |
---|
|
Ծնվել է | մարտի 26, 1938(1938-03-26)[1][2] (86 տարեկան) Camberwell, Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
---|
Քաղաքացիություն | ԱՄՆ և Միացյալ Թագավորություն |
---|
Մասնագիտություն | ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
---|
Հաստատություն(ներ) | Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան, Մագդալեն քոլիջ, Սասեքսի համալսարան և Վաթերլուի համալսարան |
---|
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
---|
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Ամերիկյան ֆիզիկական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Հնդկաստանի գիտությունների ազգային ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[3] և Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[3] |
---|
Ալմա մատեր | Մերթոն քոլեջ, Wimbledon College? և Օքսֆորդի համալսարան[4] |
---|
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[5] |
---|
Գիտական ղեկավար | Dirk ter Haar? |
---|
Եղել է գիտական ղեկավար | Amir Caldeira?, Matthew P. A. Fisher?[4], Carlos Lobo?[4], Ping Ao?[4] և Dervis Can Vural?[4] |
---|
Պարգևներ | |
---|
Anthony James Leggett Վիքիպահեստում |
Սըր Էնթոնի Ջեյմս Լեգետ (անգլ.՝ Anthony James Leggett, մարտի 26, 1938(1938-03-26)[1][2], Camberwell, Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի-ամերիկացի ֆիզիկոս, աշխատում է Իլինոյսի համալսարանում, որպես պրոֆեսոր։ 2003 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, մրցանակը ստացել է համատեղ Վիտալի Գինզբուրգի և Ալեքսեյ Աբրիկոսովի հետ, «հեղուկ հելիում-3-ի գերհոսունության տեսության և երկրորդ դասի գերհաղորդականության տեսության ստեղծման համար»։ Իր աշխատանքներով Լեգետը հիմք է ստեղծել միկրոսկոպիկ դիսիպատիվ համակարգերի քվանտային ֆիզիկայի հետազոտությունների համար, ինչպես նաև կոնդենսացված համակարգերի կիրառմանը քվանտային մեխանիկայի հիմունքների ստուգման համար։
Հանդիսանում է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ 1997 թվականից[11], Ամերիկյան արվեստների և գիտությունների ակադեմիայի Ամերիկյան փիլիսոփայական միության անդամ 1996 թվականից, ինչպես նաև Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ 1999 թվականից։ Լեգետը նաև հանդիսանում է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ 1980 թվականից[12], ինչպես նաև Ամերիկյան ֆիզիկական միության, Ամերիկյան ֆիզիկայի ինստիտուտի անդամ և Մեծ բրիտանիայի Ֆիզիկայի ինստիտուտի պատվավոր անդամ։
1983 թվականից դասավանդում է Իլինոյսի համալսարանում, այժմ հանդիսանում է ֆիզիկայի պրոֆեսոր։
Լեգետը ունի կրկնակի քաղաքացություն՝ բրիտանական և ամերիկյան։
2016 թվականին, այլ նոբելյան մրցանակի դափնեկիրների հետ ստորագրել է բաց նամակ ուղղված Գրինփիս-ին, Միավորված ազգերի կազմակերպությանը և աշխարհի պետությունների կառավարություններին, որը կոչ էր անում դադարեցնել պայքարը Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների դեմ[13][14][15]։
Մրցանակներ
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Notable Names Database — 2002.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ The Nobel Prize in Physics 2003 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://iupap.org/who-we-are/internal-organization/commissions/low-temperature-physics/c5-awards/#commission
- ↑ https://wolffund.org.il/anthony-j-leggett/
- ↑ https://www.iop.org/about/awards/gold-medals/paul-dirac-medal-and-prize-recipients#gref
- ↑ Anthony Leggett (անգլ.)
- ↑ Anthony Leggett (անգլ.)
- ↑ 107 Nobel laureates sign letter blasting Greenpeace over GMOs
- ↑ Laureates Letter Supporting Precision Agriculture (GMOs)
- ↑ Նամակը ստորագրող նոբելյան դափնեկիրների ցանկ
Արտաքին հղումներ
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
|
---|
| 1901–1925 | |
---|
| 1926–1950 | |
---|
| 1951–1975 | |
---|
| 1976–2000 | |
---|
| 2001–2025 | |
---|
| |
|