Ժուլ Ժանսենի մրցանակ
Քեթրին Բրյուսի մեդալ
Լալանդի մրցանակ
Մաքսիմելիան Ֆրանց Յոզեֆ Կոռնելիուս Վոլֆ (գերմ.՝ Maximilian Franz Joseph Cornelius Wolf, հունիսի 21, 1863(1863-06-21)[1][2][3][…], Հայդելբերգ - հոկտեմբերի 3, 1932(1932-10-03)[1][2][3][…], Հայդելբերգ), գերմանացի աստղագետ, աստղալուսանկարչության առաջին օգտագործողը։ 1924 թվականի դեկտեմբերի 6-ից դարձել է Ռուսական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1925 թվականից - ԽՍՀՄ ԳԱ)։ 1902-1932 թվականներին եղել է Հայդելբերգ-Կյոնիգշտուլի լանդային աստղադիտարանի տնօրեն։ Իր ներդրումն է ունեցել 14P/Վոլֆի և Վոլֆի-Հարինգտոնի գիսաստղերի հայտնաբերման գործում։
1930 թվականին պարգևատրվել է Կետրին Բրյուսի մեդալով։ Նրա պատվին են անվանվել 1916 թվականին Յոհան Պալիսայի կողմից հայտնաբերված (827) Վոլֆիանա աստերոիդը և խառնարան Լուսնի տեսանելի կողմի վրա (1935 թվականին)։
Ընդհանուր առմամբ Վոլֆը հայտնաբերել է 248 աստերոիդ։