Lenta.ru (ռուս.՝ Лента.Ру, ուսերեն առցանց նորությունների կայք, պատկանում է Ռամբլեր Մեդիա Գրուպ-ին, որն էլ իր հերթին պատկանում է Prof-Media-ին։ 2013 թվականին "SUP Media" և "Rambler-Afisha" ընկերությունները միավորվեցին ստեղծելով "Afisha.Rambler.SUP" ընկերությունը։ Կայքը հիմնվել է 1999 թվականին Անտոն Նոսիկի կողմից, Արդյունավետ քաղաքականության հիմնադրամի աջակցությամբ։ Նորությունների կայքը մեկն է ամենաայցելվող ռուսերեն լեզվով առցանց լրատվամիջոցներից, ավելին քան 600 հազար այցելուներով օրական[2][3]։
Համաձայն Alexa.com-ի տվյալների 2014 թվականի մարտի դրությամբ Lenta.ru-ն զբաղեցնում էր 16-րդ հորիզոնականը հաճախելիությամբ Ռուսաստանում[2]։ 2010 թվականին Հարվարդի համալսարանը անց կացրեց ռուսական բլոգոլորտի հետազոտությու, ըստ որի «Lenta.ru» կայքը առավել հղվող նորությունների կայքն է ռուսալեզու բլոգերում[4]։ Համաձայն comScore ընկերության 2013 թվականի հետազոտության Lenta.ru կայքը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը հաճախելությամբ եվրոպական նորությունների կայքերի մեջ[5]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ