Կլոդ Կոեն-Թուննիջի Claude Cohen-Tannoudji |
---|
|
Ծնվել է | ապրիլի 1, 1933(1933-04-01)[1][2][3][…] (91 տարեկան) Կոնստանտինա, Ֆրանսիա[4] |
---|
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
---|
Մասնագիտություն | ֆիզիկոս, համալսարանի դասախոս և հետազոտող |
---|
Հաստատություն(ներ) | Կոլեժ դե Ֆրանս[5], Լեյդենի համալսարան, Kastler–Brossel Laboratory?, Փարիզի գիտությունների ֆակուլտետ, Պիեր և Մարի Կյուրիի համալսարան, Փարիզի համալսարան և Լեյդենի համալսարան[2] |
---|
Գործունեության ոլորտ | ֆիզիկա և քվանտային ֆիզիկա |
---|
Անդամակցություն | Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, Պապական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Բելգիայի գիտությունների, գրականության և կերպարվեստի թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Հնդկաստանի գիտությունների ազգային ակադեմիա, Բրազիլիայի գիտությունների ակադեմիա, Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[6], European Academy of Science, Arts and Letters? և Եվրոպական ակադեմիա[7] |
---|
Ալմա մատեր | Բարձրագույն նորմալ դպրոց, Փարիզի գիտությունների ֆակուլտետ, Lycée Émir Abdelkader?, Փարիզի համալսարան և École de Physique des Houches? |
---|
Գիտական աստիճան | պրոֆեսոր |
---|
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[8] |
---|
Գիտական ղեկավար | Ալֆրեդ Կաստլեր և Pierre Daure? |
---|
Եղել է գիտական ղեկավար | Սերժ Արոշ և Jean Dalibard?[9] |
---|
Հայտնի աշակերտներ | Սերժ Արոշ |
---|
Պարգևներ | |
---|
Claude Cohen-Tannoudji Վիքիպահեստում |
Կլոդ Կոեն-Թուննիջի (ֆր.՝ Claude Cohen-Tannoudji, ապրիլի 1, 1933(1933-04-01)[1][2][3][…], Կոնստանտինա, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի ֆիզիկոս, աշխատել է Լեյդենի համալսարանում։ 1997 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, մրցանակը ստացել է համատեղ Ուիլիամ Ֆիլիպսի և Սթիվեն Չուի հետ «լազերի լույսով ատոմների սառեցման և որսման մեթոդների մշակման համար»[25]։
Կենսագրություն
Կոեն-Թուննիջին սերում է Ալժիրում 16-րդ դարից ապրող հրեաների ընտանիքից (1870 թվականից ֆրանսիական հպատակներ)։ 1953-ից 1957 թվականները ուսանել է Փարիզի բարձրագույն նորմալ դպրոցում, սկզբում մաթեմատիկա, ապա ֆիզիկա (Նոբելյան դափնեկիր Ալֆրեդ Կաստլերի դասախոսությունները լսելուց հետո)։ 1957 թվականին ստացել է դիպլոմ, ինչից հետո ծառայել է ֆրանսիական բանակում 28 ամիս (սովորականից մի փոքր ավելին, Ալժիրում պատերազմի պատճառով)։ 1960 թվականից աշխատել է ազգային գիտահետազոտական կենտրոնում (Centre National de la Recherche Scientifique (CNRS)): 1962 թվականից հետո դասավանդել է Փարիզի համալսարանում բնական գիտությունների ամբիոնում, և հետագայում նաև Պյեր և Մարի Կյուրիների համալսարանում։ 1973 թվականին դարձել է Քոլեջ դե Ֆրանսի պրոֆեսոր և Միջուկային և մոլեկուլյար ֆիզիկայի քոլեջի կառավարման խորհրդի անդամ[26]։
Նվաճումներ
1977 թվականի լույս տեսած երկհատոր «Méchanique Quantique», որը նա գրել էր Բերնար Դյուի և Ֆրանկ Լալոեյի հետ, այն այսօր համարվում է քվանտային մեխանիկայի դասական դասագիրք։
Համատեղ ամերիկացի գիտնականներ Ուիլիամ Ֆիլիպսի և Սթիվեն Չուի հետ Կոեն-Թուննիջին նախագծել է ատոմների սառեցման և որսման մեթոդ, ատոմների փնջի փոփոխական մագնիսական դաշտի միջով տարածման ժամանակ։ Այդ պարագայում ատոմների փունջը արգելակվում է, և ատոմները հնարավոր է դառնում որսալ թակարդի մեջ։ Այս մեթոդը կիրառվում է ճշգրիտ ատոմային ժամացույցների նախագծման, ինչպես նաև տեղաբաշխման և տիեզերական նավավարության մեջ։
Հասարակական գործունեություն
2016 թվականին, այլ նոբելյան մրցանակի դափնեկիրների հետ ստորագրել է բաց նամակ ուղղված Գրինփիս-ին, Միավորված ազգերի կազմակերպությանը և աշխարհի պետությունների կառավարություններին, որը կոչ էր անում դադարեցնել պայքարը Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների դեմ[27][28][29]։
Մրցանակներ
- Ազգային գիտահետազոտական կենտրոնի արծաթե մեդալ (1964)
- Հուլիոս Էդգար Լիլիենֆելդի մրցանակ (1992)
- Թաունսի մրցանակ (1993)
- Մատեուչիի մեդալ (1994)
- Հարվիի մրցանակ (1996)
- Ազգային գիտահետազոտական կենտրոնի ոսկե մեդալ (1996)
- Քվանտային էլեկտրոնիկայի և օպտիկայի բնագավառում մրցանակ (1996)
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ (1997)
- Գիտական հետազոտությունների գերագույն խորհրդի ոսկե մեդալ (2005).
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 Leidse Hoogleraren (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Who's Who in France (ֆր.) — Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
- ↑ Ֆրանսիայի քոլեջի պրոֆեսորների ցանկ
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ www.ae-info.org
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://www.theses.fr/1986PA066393
- ↑ Ordem Nacional do Mérito Científico(բրազիլական պորտուգալերեն) — Instituto Brasileiro de Informação em Ciência e Tecnologia, 2018.
- ↑ http://www.cnrs.fr/fr/recherche/prix/medaillesor.htm
- ↑ Գիտական հետազոտությունների ազգային կենտրոն — 1939.
- ↑ The Nobel Prize in Physics 1997 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://harveypz.net.technion.ac.il/harvey-prize-laureates/
- ↑ https://www.sfpnet.fr/prix/prix-jean-ricard
- ↑ https://www.optica.org/get_involved/awards_and_honors/awards/award_descriptions/charlestownes/
- ↑ Décret du 25 mars 2016 portant élévation aux dignités de grand'croix et de grand officier — 2016.
- ↑ https://www.iop.org/about/awards/silver-subject-medals/thomas-young-medal-and-prize-recipients
- ↑ 20,0 20,1 https://www.ae-info.org/ae/Member/Cohen-Tannoudji_Claude/CV
- ↑ Honorary Doctors of the Faculty of Science and Technology — Uppsala University.
- ↑ https://comihistocnrs.hypotheses.org/2706
- ↑ Julius Edgar Lilienfeld Prize — APS.
- ↑ Hedersdoktorer vid KTH — Royal Institute of Technology.
- ↑ Նոբելյան կոմիտեի կայքում 1997 թվականի ֆիզիկայի բնագավառում մրցանակի մասին տեղեկություն (անգլ.)
- ↑ «Claude Cohen-Tannoudji» (ֆրանսերեն). Collège de France. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 17 декабря 2012-ին.
- ↑ 107 Nobel laureates sign letter blasting Greenpeace over GMOs
- ↑ Laureates Letter Supporting Precision Agriculture (GMOs)
- ↑ Նամակը ստորագրող նոբելյան դափնեկիրների ցանկ
Արտաքին հղումներ
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
|
---|
| 1901–1925 | |
---|
| 1926–1950 | |
---|
| 1951–1975 | |
---|
| 1976–2000 | |
---|
| 2001–2025 | |
---|
| |
|