Ուփսալայի համալսարան, պետական համալսարան, գտնվում է Շվեդիայի Ուփսալա քաղաքում։ Հիմնադրվել է 1477 թվականին։ Սկանդինավիայի ամենահին համալսարանն է։ Այն Հյուսիսային Եվրոպայի միջազգային դասակարգման լավագույն բուհերից մեկն է և, ընդհանուր առմամբ, համարվում է Եվրոպայի աամենահեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը։
Համալսարանն ունի ինը ֆակուլտետ ՝ բաժանված երեք «կարգապահական ոլորտների» ՝ Արվեստ և հասարակական գիտություններ, Բժշկություն և դեղագործություն, Գիտություն և տեխնոլոգիա։
Ուփսալայի համալսարանը ներառվել է աշխարհի 100 լավագույն համալսարանների ցանկում[7]։
Պատմություն
Գուստավ II թագավորը իր ընտանիքի ողջ ունեցվածքը նվիրել է համալսարանին։
1894 թվականին համալսարանը ուներ 122 ուսուցիչ, 1570 ուսանող ՝ բանասիրության ֆակուլտետում ՝ 498, իրավագիտության ֆակուլտետում ՝ 479, աստվածաբանական ֆակուլտետում ՝ 362, իսկ բժշկական ֆակուլտետում 231 ուսանող։
1956-ին փիլիսոփայության ֆակուլտետը բաժանվեց Արվեստի ֆակուլտետի և Գիտության և տեխնիկայի ֆակուլտետի միջև։ 1964-ին Սոցիոլոգիայի ֆակուլտետն առանձնացավ Արվեստի ֆակուլտետից։ 1968-ին դեղագործության ինստիտուտը, որը Ստոկհոլմից Ուպսալա տեղափոխվեց, համալսարանի մաս կազմեց որպես ֆակուլտետ։
1967-ին բացվեց Չեբրոյի համալսարանի մասնաճյուղը, որն այժմ անկախ համալսարան է։
Համալսարանի գրադարանում կան հազվագյուտ ձեռագրեր, որոնց թվում են 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին Շվեդիայի ստրկուհի Գուստավ Բադինի նոտաները։
[8]
Համալսարանի գրադարանն ունի շուրջ 5.25 միլիոն գիրք և պարբերականներ (131,293 մետր դարակաշար), 61.959 ձեռագիր, 345,734 քարտեզներ և գրաֆիկական այլ փաստաթղթեր։
Հիվանդանոց
Ուփսալայի ակադեմիական հիվանդանոցը, որը հիմնադրվել է 1302 թվականին,ուսուցողական հիվանդանոց է բժշկական և բուժքույրական դպրոցի համար։ Այն ղեկավարվում է Ուփսալայի շրջանային խորհրդի կողմից համալսարանի հետ համագործակցությամբ։ 2003-ին հիվանդանոցի կողմից աշխատանքի է տեղավորվել 7,719 մարդ։