Թեյլորը ստացել է իր բակալավրի (1950) և մագիստրոսի (1952) աստիճանները ԿանադայիԱլբերտայի համալսարանում։ Նոր ամուսնացած լինելով դիմել է Սթենֆորդի համալսարանին դոկտորական հետազոտությունները կատարելու համար, որտեղ նա սկսել է աշխատել Բարձր էներգիայի ֆիզիկայի լաբորատորիայում[15]։ Նրա դոկտորական թեզը հիմնված է եղել փորձի վրա, որը նախատեսում էր պիոնների հետազոտություններ օգտագործելով բևեռացված գամմա ճառագայթները[16]։
1960-ականներին և 1970-ականների սկզբում Սթենֆորդի գծային արագացուցիչի կենտրոնում կատարվող փորձերի ընթացքում նաև կատարվում էին պրոտոններից, դեյտերոններից և ավելի ծանր ատոմների միջուկներից բարձր էներգիայի էլեկտրոնների ճառագայթների ցրման փորձեր[20][21]։ Ցածր էներգիաների դեպքում արդեն իսկ ապացուցված էր, որ էլեկտրոնները ցրվում էին միայն ցածր անկյունների տակ, ինչը ապացուցում էր այն գաղափարը, որ միջուկները չունեն ներքին կառուցվածք[21]։ Այնուամենայնիվ, SLAC-MIT փորձերը ցույց տվեցին, որ բարձր էներգիայով էլեկտրոնները կարող են ցրվել նաև բարձր անկյունների տակ, որոշ էներգիայի կորուստով[21]։ Այս խորը ոչառաձգական ցրման արդյունքները հանդիսացան առաջին փորձնական ապացույցները այն բանի, որ պրոտոնները և նեյտրոնները կազմված են մասնիկներից, որոնք ավելի ուշ անվանվեցին U և dքվարկեր, և կանխատեսվել էին ավելի վաղ տեսական վարկածներով[18]։ Այս փորձերը նաև ներկայացրեցին գլյուոնների գոյության առաջին ապացույցները։ Թեյլորը, Ֆրիդմանը և Քենդալը այս աշխատանքի համար ստացան Նոբելյան մրցանակ 1990 թվականին[22]։
Մահ
Թեյլորը մահացավ իր Սթենֆորդի համալսարանի մոտ գտնվող տանը 2018 թվականի փետրվարի 22-ին, 88 տարեկան հասակում[18][23]։
Պարգևատրումներ
Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի ավագ գիտնականի մրցանակ, 1982.[24]
↑ 21,021,121,2Bloom, E. D.; Coward, D. H.; DeStaebler, H.; Drees, J.; Miller, G.; Mo, L. W.; Taylor, R. E.; Breidenbach, M.; Friedman, J. I.; Hartmann, G. C.; Kendall, H. W. (1969). «High-Energy Inelastice−pScattering at 6° and 10°». Physical Review Letters. 23 (16): 930–934. Bibcode:1969PhRvL..23..930B. doi:10.1103/PhysRevLett.23.930. ISSN0031-9007.