d-քվարկի զանգվածը վերջին տվյալներով 4,79±0,07 ՄէՎ է[1], u-քվարկից հետո ամենաթեթև քվարկն է։
d-քվարկ պարունակող հադրոններ
Մեզոններ
Լիցքավորված պիոնը՝ ունի d-քվարկ և u-հակաքվարկ (կամ հակառակը), իսկ չեզոք պիոնը՝ d-քվարկի ու d-հակաքվարկի և u-քվարկի ու u-հակաքվարկի գծային կոմբինացիան է (ինչպես և ավելի ծանր ρ- և ω-մեզոնները, տես ստորև)։
Չեզոք կաոնը՝ կազմված է մեկ d-քվարկից և մեկ d-հակաքվարկից։
η և η' մեզոնները, բույր չունեն, մի քանի քվարկ-հակաքվարկ զույգերի գծային կոմբինացիա են, այդ թվում՝ d-քվարկի և d-հակաքվարկի։
ρ±-մեզոններն ունեն նույն կազմությունը, ինչ լիցքավորված պիոնները, բայց սպինը ոչ թե 0 է, այլ՝ 1։
Չեզոք B-մեզոնները՝ և լիցքավորված D± մեզոնները ունեն d-քվարկներ և d-հակաքվարկներ։
Բարիոններ
Նեյտրոնը (n) կազմի մեջ կա երկու d-քվարկ, իսկ պրոտոնի (p) կազմի մեջ՝ մեկը։
Դրական, չեզոք և բացասական դելտա-բարիոնները (Δ+, Δ0, Δ−) ունեն համապատասխանաբար մեկ, երկու և երեք d-քվարկ։
Չեզոք լամբդա-մասնիկը (Λ0) ունի մեկ d-քվարկ։ Հմայված դրական լամբդա-մասնիկը (Λ+c) նույնպես։
Չեզոք սիգմա հիպերոնը (Σ0) և բացասական սիգմա-հիպերոնը (Σ−) ունեն համապատասխանաբար մեկ և երկու d-քվարկ։
Բացասական քսի-մասնիկը (Ξ−) և հմայված չեզոք քսի մասնիկը (Ξ0c) նույնպես d-քվարկ են պարունակում։
Տարրական մասնիկների ֆիզիկայի ստեղծման սկզբում (20-րդ դարի առաջին կեսին), հադրոնները, ինչպիսիք են պրոտոնները, նեյտրոնները, պիոնները համարվում էին տարրական մասնիկներ։ Սակայն նոր հադրոնների հայտնաբերման և «մասնիկների գազանանոցի» աճի հետ 1930-1940-ական թթ. հայտնի մի քանի մասնիկները 1950-ականներին արդեն մի քանի տասնյակ էին; Նրանց միջև առնչություններն անհայտ էին մինչև 1961 թ., երբ Մարի Գել-Մանը[2] և Յուվալ Նեեմանը[3] (իրարից անկախ) առաջարկեցին ութական ճանապարհ կոչվող հադրոնների դասակարգման սխեմա, կամ, ավելի տեխնիկական տերմիններով, SU(3)սիմետրիան։
Այս դասակարգման սխեման հադրոններին դասում է իզոսպինային մուլտիպլետների շարքում, սակայն ֆիզիկական հիմքը մնում էր չպարզված մինչև 1964, երբ Գել-Մանը[4] և Ջորջ Ցվեյգը[5][6] (իրարից անկախ) առաջարկեցին քվարկային մոդելը, որն այն ժամանակ բաղկացած էր միայն վերև, ներքև և տարօրինակ քվարկներից[7]։ Սակայն չնայած այս մոդելը բացատրում էր Ութական ճանապարհը, քվարկների գոյության ուղղակի վկայություններ չեղան մինչև 1968 թ.[8][9]։ Խոր ոչ առաձգական ցրումների փորձերը ցույց տվեցին, որ պրոտոններն ունեն ներքին կառուցվածք և որ նրանք կազմված են երեք ավելի հիմնարար մասնիկներից։ Առաջին տվյալները ստացվեցին 1967 թ. Ստենֆորդի գծային արագացուցչային կենտրոնում (SLAC)[10]։
↑
M. Gell-Mann (2000) [1964]. «The Eightfold Way: A theory of strong interaction symmetry». In M. Gell-Mann, Y. Ne'eman (ed.). The Eightfold Way. Westview Press. էջ 11. ISBN0-7382-0299-1. Original:
M. Gell-Mann, The Eightfold Way: A theory of strong interaction symmetry, Synchrotron Laboratory Report CTSL-20, California Institute of Technology, 1961.
↑
Y. Ne'eman (2000) [1964]. «Derivation of strong interactions from gauge invariance». In M. Gell-Mann, Y. Ne'eman (ed.). The Eightfold Way. Westview Press. ISBN0-7382-0299-1. Original Y. Ne'eman (1961). «Derivation of strong interactions from gauge invariance». Nuclear Physics. 26 (2): 222. Bibcode:1961NucPh..26..222N. doi:10.1016/0029-5582(61)90134-1.