Բրայան Շմիդտ Brian P. Schmidt
Ծնվել է փետրվարի 24 , 1967 (1967-02-24 ) [ 1] [ 2] (57 տարեկան) Միսսուլա , Մոնտանա , ԱՄՆ Քաղաքացիություն ԱՄՆ և Ավստրալիա Մասնագիտություն աստղագետ , պրոֆեսոր , ֆիզիկոս , աստղաֆիզիկոս և համալսարանի դասախոս Գործակից Ավստրալիական ազգային համալսարան [ 2] [ 3] [ 4] […] և University of Washington Graduate Program in Neuroscience ? Հաստատություն(ներ) Մաունթ Սթրոմլոյի աստղադիտարան , Ավստրալիական ազգային համալսարան , Ավստրալիական ազգային համալսարան [ 5] , Massachusetts General Hospital ? [ 5] և Smithsonian Astrophysical Observatory ? [ 6] Գործունեության ոլորտ աստղաֆիզիկա [ 7] , Գերնոր աստղեր [ 7] և տիեզերք [ 7] Անդամակցություն Լոնդոնի թագավորական ընկերություն , ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա , Ավստրալիայի գիտությունների ակադեմիա և Միջազգային աստղագիտական միություն Ալմա մատեր Հարվարդի համալսարան , Արիզոնայի համալսարան , Bartlett High School ? և Վաշինգտոնի համալսարան Գիտական աստիճան փիլիսոփայության դոկտոր և դոկտորի աստիճան Տիրապետում է լեզուներին անգլերեն [ 7] Գիտական ղեկավար Robert Kirshner ? և Jay Neitz ? Եղել է գիտական ղեկավար Lisa Maree Germany ? [ 8] , Paul Antony Price ? [ 8] և Bradley Elton Tucker ? [ 8] Պարգևներ Կայք mso.anu.edu.au/~brian/ Brian Schmidt Վիքիպահեստում
Բրայան Շմիդտ (անգլ. ՝ Brian P. Schmidt , փետրվարի 24 , 1967 (1967-02-24 ) [ 1] [ 2] , Միսսուլա , Մոնտանա , ԱՄՆ ), ավստրալիացի -ամերիկացի ֆիզիկոս և աստղաֆիզիկոս, աշխատել է Մաունթ Սթրոմլոյի աստղադիտարանում ։ 2011 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, մրցանակը ստացել է համատեղ Սոլ Փերլմութերի և Ադամ Ռիսի հետ, «գերնոր աստղերի դիտարկման միջոցով Տիեզերքի արագացված ընդարձակումը բացահայտելու համար»[ 20] ։ ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի (2008), Լոնդոնի թագավորական ընկերության (2012), Ավստրալիական գիտությունների ակադեմիայի և Իսպանական թագավորական գիտությունների ակադեմիայի անդամ։
Կենսագրություն
1985 թվականին ավարտել է Բարտլետի միջնակարգ դպրոցը Ալյասկայի Անքորեջ քաղաքում։ 1989 թվականին ավարտել է Արիզոնայի համալսարանը , իսկ 1993 թվականին Հարվարդի համալսարանում ստացել է դոկտորի կոչում։ 1993-ից 1994 թվականները Շմիդտը աշխատել է Հարվարդ-Սմիթսոնյան աստղաֆիզիկայի կենտրոնում ։ 1995 թվականին անցել է աշխատանքի Ավստրալիայի Մաունթ Սթրոմլոյի աստղադիտարան , որտեղ էլ աշխատում է մինչ այս պահը։
Շմիդտը ղեկավարում է Ia տեսակի գերնոր աստղերի որոնման ծրագիրը, որի նպատակն է հետազոտել Տիեզերքի ընդլայնումը 8 միլիարդ տարի առաջ, նույն խմբում աշխատում է նաև Ադամ Ռիսը։ 1998 թվականին Պեռլմուտերի գլխավորած խմբի հետ միասին Շմիդտին հաջողվել է ապացուցել Տիեզերքի արագացված ընդարձակումը[ 21] ։ Այս հայտնագործությունը Science ամսագիրն անվանել է «տարվա բեկում»։
Այս պահին Շմիդտը ղեկավարում է հարավային կիսագնդի երկնակամարի հետազոտությունների ծրագիրը SkyMapper աստղադիտակով։
2015 թվականի հունվարին Շմիդտը նշանակվել է Ավստրալիայի ազգային համալսարանի ռեկտոր։
2016 թվականին, այլ նոբելյան մրցանակի դափնեկիրների հետ ստորագրել է բաց նամակ ուղղված Գրինփիս -ին, Միավորված ազգերի կազմակերպությանը և աշխարհի պետությունների կառավարություններին, որը կոչ էր անում դադարեցնել պայքարը Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների դեմ[ 22] [ 23] [ 24] ։
Բրայան Շմիդտի պատվին է անվանվել (233292) Բրայանշմիդտ աստերոիդը[ 25] ։
Մրցանակներ
Ծանոթագրություններ
↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
↑ 2,0 2,1 2,2 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
↑ Davos 2015 Participant List
↑ Davos 2016 Participant List
↑ 5,0 5,1 ORCID Registry — 2012.
↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
↑ 7,0 7,1 7,2 7,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
↑ 8,0 8,1 8,2 Mathematics Genealogy Project — 1997.
↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/2011/
↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
↑ https://gruber.yale.edu/cosmology-laureates
↑ https://web.archive.org/web/20180322130304/http://www.science.unsw.edu.au/alumni/dirac-lecture-series
↑ https://www.science.org.au/profile/brian-schmidt
↑ https://www.science.org.au/supporting-science/awards-and-opportunities/pawsey-medal
↑ Australian honours system
↑ https://web.archive.org/web/20140424234949/https://royalsociety.org/about-us/fellowship/new-fellows-2012/
↑ https://clarivate.com/citation-laureates
↑ https://www.atse.org.au/our-fellows/2023-new-fellows/brian-schmidt%20-ac-ftse-faa-frs
↑ The International Science Council appoints 100 new Fellows to help advance its vision of science as a global public good
↑ «The 2011 Nobel Prize in Physics - Press Release» (անգլերեն). Nobel Media. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 4-ին .
↑ Cosmology ABC Catalyst segment on Cosmology, with Brian Schmidt, Ray Norris, & Lawrence Kraus
↑ 107 Nobel laureates sign letter blasting Greenpeace over GMOs
↑ Laureates Letter Supporting Precision Agriculture (GMOs)
↑ Նամակը ստորագրող նոբելյան դափնեկիրների ցանկ
↑ IAU. «233292 Բրայանշմիդտ աստերոիդի անվանումը» . Վերցված է 6 հունվար 2019-ին .
Արտաքին հղումներ
Թեմատիկ կայքեր Բառարաններ և հանրագիտարաններ
1901–1925 1926–1950 1951–1975 1976–2000 2001–2025