- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հասկ (այլ կիրառումներ)
Հասկ հայագիտական տարեգիրք, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հրատարակություն (Անթիլիաս)։ Առաջին երկու հատորները 1948-1950 թվականներին լույս են տեսել Գարեգին Ա կաթողիկոս Հովսեփյանի անմիջական ղեկավարությամբ։ Խմբագրական կազմի մյուս անդամներն են եղել Գերենիկ եպիսկոպոս Փոլաայանը, Գնել Տ. վարդապետ Ճերեճյանը, Սիմոն Սիմոնյանը և Բյուզանղ Եղիայանը։ Երրորդ հատորի լույս ընծայումը ձգձգվել է մինչև 1957 թվականը։ Հրատարակության նոր շրջանը սկսվել է 1980 թվականին՝ Գարեգին Բ աթոռակից կաթողիկոս Սարգիսյանի նախաձեռնությամբ և մինչե 2003 թվականը լույս է տեսել ևս 9 հատոր (որից երեքը՝ միացյալ)։
Նոր ժամանակի խմբագիրներն են Սրտավազդ արքեպիսկոպոս Թրթռյանը, Ներսես Բախտիկյանը եպիսկոպոս, Անուշավան վարդապետ Գանիելրսնը, Վազգեն Ղուկասյանը, Արտաշես Տեր-Խաչատուրյանը, Իշխան Չիֆթճյանը, Շահան Տեր վարդապետ Սարգիսյանը։ Հայոց պատմությանն ու մշակույթին նվիրված գիտական հոդվածներ է տպագրում հայերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով։ Աշխատակցել են հայ և օտարազգի բազմաթիվ հայագետներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 253)։
|