Ավետիս Պետրոս ԺԴ Արփիարյան

Ավետիս Պետրոս ԺԴ Արփիարյան
Ծնվել էապրիլի 13, 1856(1856-04-13)
ԾննդավայրԱկն
Մահացել էհոկտեմբերի 26, 1937(1937-10-26) (81 տարեկան)
Մահվան վայրԶմմառ, Քեսերվանի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[1] և Հայ Կաթողիկէ Եկեղեցի
Մասնագիտությունկաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս
Զբաղեցրած պաշտոններթեմի հովվապետ և տիտղոսակիր արքեպիսկոպոս

Ավետիս Պետրոս ԺԴ Արփիարյան(ապրիլի 13, 1856(1856-04-13), Ակն - հոկտեմբերի 26, 1937(1937-10-26), Զմմառ, Քեսերվանի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան) Տանն Կիլիկիո կաթողիկե եկեղեցու տասնչորսերորդ պատրիարքը։ Հայ կաթոլիկ քրիստոնյաների շրջանում նա հայտնի է եղել որպես «բարի հայր»[2]։

Կենսագրություն

Ավետիս Արփիարյանը ձեռնադրվել է քահանա 1884 թվականի մարտին։ Ավետիս Արփիարյանը, ինչպես իր ազգականը՝ Արփիար Արփիարյանը, եղել է հեղինակ և գրող։ Այս կապի և իր գրական գործունեության համար նրան Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ II֊ը հրավիրել է ստանձնելու Կիլիկիայի պատրիարքական փոխանորդի պաշտոնը։

1890 թվականի սեպտեմբերի 23-ին նա նշանակվել է Խարբերդի եպիսկոպոս, իսկ նույն տարվա նոյեմբերին պատրիարք Ստեփանոս Պետրոս Ժ Ազարյանը նրան օծել է եպիսկոպոս։ 1898 թվականի ապրիլի 20-ին նրան շնորհվել է Անազարբուի տիտղոսակիր արքեպիսկոպոսի կոչում, ինչի հետ մեկտեղ նշանակվել է Կիլիկիայի պատրիարքությունում օժանդակ եպիսկոպոս։

1905-1909 թվականներին արքեպիսկոպոսը ստիպված է եղել ապրել աքսորում՝ Զմմառ (Լիբանան)։

Հաջորդ նշանակումը եղել է 1911 թվականի օգոստոսի 27-ին, երբ նա նշանակվել է Մարաշի արքեպիսկոպոս։ 1928-1931 թվականներին կրկին պաշտոնավարել է Կիլիկիայի պատրիարքությունում որպես օժանդակ եպիսկոպոս։ 1931 թվականի հոկտեմբերի 9-ին Հայ կաթողիկե եկեղեցու սինոդը նրան ընտրել է պատրիարք, իսկ Պապ Պիոս XI-ը (1922–1939) հաստատել է նրա ընտրությունը 1933 թվականի մարտի 13-ին։

Նա առաջինն է եղել, որը հրատարակել է պատրիարքական ամսագիր, որը հետագայում դարձել է Հայ կաթողիկե եկեղեցու պաշտոնական թերթը՝ կոչվելով «Ավետիք» ի պատիվ իր հիմնադրի։ 1931-1937 թվականներին նա միաժամանակ եղել է Բեյրութի արքեպիսկոպոս և Իրաքի Սպահանի թեմի առաքելական ադմինիստրատոր։

Ավետիս Պետրոս ԺԴ Արփիարյանը մահացել է 1937 թվականի հոկտեմբերի 26֊ին[3]։

Ծանոթագրություններ

  1. Catholic-Hierarchy.orgUSA: 1990.
  2. «Avédis Petros XIV Arpiarian». web.archive.org. 2015-06-11. Արխիվացված է օրիգինալից 2015-06-11-ին. Վերցված է 2024-11-15-ին.
  3. «Patriarch Avedis Bédros XIV Arpiarian [Catholic-Hierarchy]». www.catholic-hierarchy.org. Վերցված է 2024-11-15-ին.

Արտաքին հղումներ

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!