Սուրբ Նշան եկեղեցի (Բեյրութ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Նշան եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Նշան եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԼիբանան Լիբանան
ՏեղագրությունԲեյրութ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԼիբանանի թեմ
Ժառանգության կարգավիճակՄեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն
Քարտեզ
Քարտեզ
 St. Nshan church, Beirut Վիքիպահեստում

Սուրբ Նշան եկեղեցի, Բեյրութ քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Լիբանանի թեմին, հանդիսանում է նրա առաջնորդանիստ մայր տաճարը։

Պատմություն

1823-1828 թվականներուն Երուսաղեմի հայոց պատրիարքության սրբոց Հակոբյանց միաբանության անդամներից Հակոբ եպիսկոպոս Լյուստրացին, Դանիոս եպիսկոպոս Գարթալցին, Հակոբոս կամ Գրիգոր վարդապետը հաստատվեցին օսմանահպատակ Լեռնալիբանանի էմիրության Բեյրութ քաղաքում՝ ամերիկացի միսիոնարների կողմից հաստատված ավետարանական համայնքի կողքին: 1845 թվականի հոկտեմբերի 29-ին մահացավ Հակոբ եպիսկոպոսը, և Երուսաղեմի Հովհաննես պատրիարքը գնեց իր կալվածը ուխտավորների կարիքների համար, ներքևի հարկի երկուս ենյակները վերածեց մատուռի։ Ծախսերի մեծամասնությունը ստանձնեց Հովսեփ սարկավագ Այնթապցին: Հովհաննես վարդապետ Իփեքճյանի հրամանով մանրակրկիտ չափերով նորոգվեց սուրբ Նշան հոգետունը[1]:

1860 թվականից հետո, Այնթապցի Հովսեփ սարկավագը գնեց Յակոբ Լյուստրիացու տունն ու հարակից մասերը: Կարճ ժամանակ անց կառուցվեց եկեղեցի։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1916 թվականին, եկեղեցին օսմանյան կառավարության կողմից գրավվեց և քանդվեց՝ ճանապարհը լայնացնելու պատճառաբանությամբ[1]: Կարճ ժամանակ անց այստեղ տեղափոխվեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, որին փոխանցվեցին Լևանտի բոլոր թեմերը (Դամասկոս, Բեյրութ, Կիպրոս), որոնք ի սկզբանե պատկանում էին Երուսաղեմի պատրիարքությանը։

Թեմի և եկեղեցու հիմնում

Բեյրութ տեղափոխված Սահակ Բ Խապայանի ժամանակ՝ երուսաղեմյան Բեյրութի թեմի հիմքով 1929 թվականին հիմնադրվեց Լիբանանի թեմը։ Դա պայմանավորված էր հայոց ցեղասպանությունից և Կիլիկիայի հայկական հանրապետության անկումից որոշ ժամանակ անց Սիրիայում և Լիբանանում հաստատված հայ գաղթականների հոծ խմբերով[2], իսկ նախքան այդ Բեյրութում բնակվող հայերի թիվը միայն 1500 էր[3]։ Ֆրանսիական հրամանատար Ժորժ Պիկոյեի կողմից տրվեց եկեղեցի կառուցելու արտոնություն։ 1937 թվականին Տիգրան Խուբեսերյանի ճարտարապետությամբ, եկեղեցին նախկին հիմքերի վրա վերանորոգվեց և մեկ տարի անց ավարտվեց Մայր եկեղեցու շինությունը: 1962 թվականին եկեղեցին ենթարկվեց ներքին նորոգումների[1]։ Այդ ժամանակ Լիբանանի թեմի առաջնորդն էր հետագա կաթողիկոս Խորեն եպիսկոպոս Բարոյանը[4]:

Եկեղեցին տուժել է Բեյրութի նավահանգստի 2020 թվականի պայթյուններից, կատարվել են սրբապատկերների նորոգումներ[5]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Լիբանանի թեմ. «Ս. Նշան Մայր Եկեղեցի (Զոքաք Պլաթ)». armprelacylb.org/.
  2. Harris, William W. (2015). Lebanon: A History, 600-2011. Studies in Middle Eastern history. New York, N.Y: Oxford University Press. էջ 17. ISBN 978-0-19-518111-1.
  3. «Լիբանանի մայրաքաղաքը հայ կերպարվեստում». fastnews.am. 6 օգոստոսի 2020 թվական.
  4. «Catholicoi of Armenian Church». Armenian Church Catholicosate of Cilicia (ամերիկյան անգլերեն). La Nouvelle Cilicie, Les Armenienes Du Liban. 2013. Արխիվացված է օրիգինալից 2024-02-04-ին. Վերցված է 2024-02-04-ին.
  5. Անուշ Թրվանց (18 օգոստոսի 2020 թվական). «Բեյրութի «Սուրբ Նշան» եկեղեցու Արմինեն». arevelk.am.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Նշան եկեղեցի (Բեյրութ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո:

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!