- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադդարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Հովսեփի Դարյան (Ալֆոնս Ադդարյան, 1924[1][2], Հալեպ, Սիրիա[1][2] - 1989[2], Բեյրութ, Լիբանան[1]), հայ գրող, թարգմանիչ։
Կենսագրություն
Սովորել է Հալեպում, ավարտել է Վենետիկի Մխիթարյանների դպրոցը, հաստատվել Բեյրութում։ Առաջին ստեղծագործությունները տպագրվել են «Անի», «Հառաջ», «Հառաջ գրական», «Երկիր» և այլ պարբերականներում։ Բեյրութում լույս են տեսել Դարյանի «Մեր հացը» (1956), «Խարիսխեն հեռու» (1964), Երևանում՝ «Կարոտ և կյանք» (1963), «Խարիսխին մոտ» (1973), Մոսկվայում (ռուսերեն)՝ «Հայրենիքից հեռու» (1968) պատմվածքների ժողովածուները։ Ստեղծագործությունների հիմնական թեման կապիտալիստական աշխարհի քննադատությունն է, սփյուռքահայության սերը մայր հայրենիքի հանդեպ։ «Էջեր գրականության և արվեստի» (Բեյրութ) պարբերականում 1972 թվականին հրատարակվել է «Ակնարկ հայ–արաբ մշակութային կապերի վրա» ուսումնասիրությունը։ Ֆրանսերենից հայերեն է թարգմանել արաբ գրող Ժ․ Շահատեի «Վասքոյի հեքիաթը» (1964) դրաման։ Մահացել է 1990 թվականին, Բեյրութում։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 317)։
|