«Խաչեր Գալուստյան» մանկավարժական կենտրոն (արմտ. հայ.՝ «Խաչեր Գալուստեան» Մանկավարժական Կեդրոն), մանկավարժական պատրաստության հատուկ կենտրոն։ Հիմնված է 1987 թվականին ի հիշատակ պրոֆեսոր Խաչեր Գալուստյանի, իր ընտանիքի հովանավորությամբ։
Պատմական ակնարկ
Մանկավարժ և ուսուցիչ Խաչեր Գալուստյանի երազանքն էր ունենալ մանկավարժական պատրաստության հատուկ կենտրոն նոր սերնդի մամկավարժների դաստիարակության համար։ Նման կենտրոն ունենալու երազանքը իրականություն դարձավ 1987 թվականին, երբ հանգուցյալ Խաչեր Գալուստյանի տիկնոջ ու զավակների կողմից հատկացված գումարով Անթիլիաս քաղաքի կաթողիկոսարանի տարածքում հիմնվեց մանկավարժական կենտրոնը։ Սուրբ Աթոռի կողմից հատուկ հանձնախումբ ձևավորվեց 1987 թվականի նոյեմբերին, որպէսզի զբաղվի կենտրոնի կրթական-վարչական հարցերով։
Առավել քան 25 տարվա փորձառության շնորհիվ, կենտրոնի մասնագետ և տնօրեն՝ Տիար Կարո Հովհաննիսիանը, ուսուցչական կազմի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. վեհափառ հայրապետի աջակցությամբ, Խաչեր Գալուստյան մանկավարժական կենտրոնը պատրաստ էր հայ կրթական առաքելության համար պատրաստվող խոստումնալից սերունդ պատրաստել։ 2013 թվականին
Կենտրոնը արդեն իսկ իր ներդրումն ունի հայալեզու կրթության ոլորտում, Լիբանանի, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության այլ թեմեի մեջ[1]։
Ծրագիրն ու առաքելությունը
Խաչեր Գալուստյան մանկավարժների պատրաստման կենտրոնը իր ներկա ծրագրով, իր առաքելությունն է համարում մանկապարտեզների և նախադպրոցական կենտրոնների համար հանձնառու ուսուցիչների պատրաստությունը։ Այն նաև հատուկ ծրագիրներ ունի միջնակարդ դասարանների ուսուցիչների պատրաստման համար։
Կենտրոնի նպատակն է իր աշակերտներին մատակարարել մանկավարժական գիտական մեթոդներ և գիտություն, ծրագրիներ կայացված նյութերի տեսական և գործնական պարտականությունների միջոցով։
Ծրագիրը ներառում է հետևյալ նյութերը՝ կրթական դասընթացներ, հոգեբանություն, հայերեն լեզվի դասավանդման մեթոդաբանություն, պատմություն հայոց և համաշխարհային, կրոն եւ ուսուցչական փորձառություն։
Կենտրոնի ծրագիրը լավ ընտրություն է այն բոլոր մարդկանց համար, որոնք ուզուում ենն Լիբանանյան BT (հայ․՝ բակալավարիատ տեկնիք, անգլերեն՝ baccalaureat technique) և TS (հայ․՝ տեքնիկ սուպերիուռ, անգլերեն՝ technique superieur) վկայականները ստանալ։ Ուսանողները 3 տարվա ծրագիրը ավարտելիս ստանում են վկայական, որը 2003 թվականից ի վեր ճանչված է Լիբանանի կրթության նախարարության կողմից[1]։
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
Արտաքին հղումներ