Անվանումն ունի հունական ծագում (ἀντήλιος) և կազմված է է ἀντ ― «հակա» և ἥλιος «արև» բառերից, այսինքն նշանակում է «արևին հանդիման»։
Ինքնակառավարման մարմինը
Անթիլիասը ընդգրկված է Անթիլիաս-Նաքքաշ համայնքի կազմում՝ Լիբանանի 8 մուհաֆազաթներից (մարզերից) մեկում՝ Մաթնում։ Անթիլիաս-Նաքքաշի տարածքը կազմում է 193 հեկտար (1.93 կմ²)[1]։
Աշխարհագրական տեղանք
Անթիլիասի տարածքը կազմված է ափամերձ պարարտ դաշտավայրային մասից և արևելյան կողմի լեռնային հատվածից։ Ներառում է նաև Անթիլիաս գետակի երկու ափերի երկայնքով ձգվող նեղ հարթավայրային մասը։ Անթիլիաս գետակի ակունքը ոչ հեռու գտնվող Ֆավար աղբյուրն է, գետակը հոսում է արևելքից արևմուտք՝ թափվելով Միջերկրական ծով։ Գետակի ջրերը խիստ աղտոտված են՝ շրջակայքի խիստ ուրբանիզացվածության և կոյուղաջրերի մաքրման կայանների բացակայության պատճառով[2]։
Մինչև 20-րդ դարի 90-ական թվականներն Անթիլիասի ափամերձ դաշտերը և Անթիլիասի գետահովիտը կառուցապատված չէին և ծածկված էին նարնջի ու բանանի ծառերով։ Բնակելի և առևտրային նշանակության շենքերի բուռն և հիմնականում քաոսային շինարարությունը ծանր ազդեցություն ունեցավ շրջակա միջավայրի վրա․ կանաչ տարածքները գրեթե իսպառ վերացան։
Առեւտուր, սնունդ, ժամանց
Անթիլիասում կան այնպիսի հանրահայտ մոլեր, ինչպիսիք են ABC-ն և Le Mall-ը, Spinneys և Bou Kahlil սուպերմարկետներ, Cine St Elie, Grands Cinemas և CineMall կինոթատրոնները։ Հինգ առևտրային բանկեր կան Անթիլիասը ափամերձ մայրուղուն կապող փողոցում։
Փողոցներից մեկն էլ հայտնի է տարատեսակ խոհանոցներ ունեցքղ ռեստորաններով, ինչպիսիք են ճապոնական Yen-ը, Yabani-ն ու Tsunami-ն, լիբանանյան Petit cafe-ն, Keif-ը և Lebnene-ն, ամերիկյան Spot-ը և Public-ը, իտալական Pinocchio-ն, մեքսիկական Carlito's-ն ու ֆրանսիական L'escroc-ը[3][4]։
Տեսարժան վայրեր
Garden Tower-ը Անթիլիասում կառուցված առաջին հյուրանոցն է։ Այն տեղակայված է Անթիլիասի գլխավոր տեսարժան վայրի՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության նստավայրից ոչ հեռու։ Տարածքում կան նաև այլ կարևոր կրոնական կենտրոններ, ինչպիսիք են մարոնիների Սբ. Եղիա հին (1895) ու նոր եկեղեցիները և Հույն Ուղղափառների Սբ. Միքայել եկեղեցին։
Անթիլիասում է Կսար Ակիլ (Ksar Akil) հնավայրը՝ որտեղ հայտնաբերվել են տարածաշրջանի ամենահին՝ 30․000 տարեկան մարդու մնացորդները[5]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 405)։
Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!