Եփրեմ և Մարթա Ֆիլիպոսյան հայ ավետարանական քոլեջ (AEC) (արևմտ․հայ․՝ Հայ Աւետարանական Գոլէճ, արաբ․՝ المدرسة الأرمنية الانجيلية العالية, անգլ․՝ Yeprem and Martha Philibosian Armenian Evangelical College), հիմնադրվել է 1923 թվականին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Դպրոցում գործում է երեք բաժին՝ մանկապարտեզ 4-6 տարեկան երեխաների համար, հիմնական դասրաններ 6-12 տարեկան երեխաների համար և միջնակարգ 12-18 տարեկան երեխաների համար[1]։
Դոկտոր Զավեն Մսրլյանը 1967 թվականից սկսած մինչ 2007 թվականը զբաղեցրել է դպրոցի տնօրենի պաշտոնը։ Իր 40 տարվա աշխատանքի համար նրա պատվին հարգանքի տուրք է տեղի ունեցել Լոս Անջելես քաղաքում, ԱՄՆ[2][3]։
Պատմություն
Հայ Ավետարանական քոլեջի ձևավորվումն ընթանում է 1920-ական թվականների սկզբին, երբ Օսմանյան Կայսրությունից և հետագայում Թուրքիայից աճող հայ ներգաղթյալները սկսեցին կրթություն ստանալու կարիգ զգալ կազմակերպվեց դպրոց, որը ժամանակի ընթացքում վերածվեց տղաների միջնակարգ դպրոցի, իսկ միևնույն ժամանակ 1921 թվականին, Ամերիկյան խորհրդի հովանու ներքո, ստեղծվում է Հայ օրիորդաց ամերիկյան վարժարան։ Պաշտոնապես քոլեջը հիմնադրվում է 1923 թվականին։ 1934 թվականին երկու ավագ դպրոցները միավորվում են և ղեկավարվում են կառավարիչների խորհրդի կողմից, որը ներկայացնում էր Բեյրութի ողջ Հայ ավետարանական համայնքը։ Հետագայում այն անցել է Բեյրութի Առաջին Հայ Ավետարանական եկեղեցունն իրավասության ներքո[4]։
1960 թ․ՀԱԵ-ն ստեղծում է առաջին բակալավր դասարանը։ 1969 թվականին սկսվեց «Երկրորդ բակալավրիատը» պարոն Ֆիլիպոսյանի ֆինանսական աջակցությամբ[4]։
Մինչ օրս ՀԱԵ-ն ունեցել է գրեթե 1500 շրջանավարտ[4]։
Ռութ Փիլիպոսյանը հովանավորել է քոլեջի նոր շենքի կառուցոմանը իր ծնողների՝ Եփրեմ Փիլիպոսյանի և Մարթա Փիլիպոսյանի հիշատակին[4]։
Ծանոթագրություններ
Տես նաև
Արտաքին Հղումներ