Սուրբ Հակոբ եկեղեցի (Բեյրութ)

Սուրբ Հակոբ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԼիբանան Լիբանան
ՏեղագրությունԲեյրութ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԼիբանանի թեմ
Հիմնական ամսաթվերը1955
Ժառանգության կարգավիճակՄեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն
Ճարտարապետական ոճՀայկական եկեղեցական ճարտարապետություն
Հիմնադրված1955
Քարտեզ
Քարտեզ
 St. Hakob church, Beirut Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հակոբ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Հակոբ եկեղեցի, Բեյրութ քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Լիբանանի թեմին։ Կազմակերպում է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում բնակվող առաքելական հայության մի մասի հոգևոր կյանքը, հանդիսանում է լիբանանահայ համայնքի կարևոր հոգևոր կենտրոններից մեկը[1]։

Տեղադրություն

Աղոթատունը գտնվում է Բեյրութի Աշրաֆիա թաղամասում՝ Ասեյլի փողոցի վրա։ Նույն թաղամասում գտնվում է հայ ավետարանական եկեղեցին։ Շրջակա շենքերից առանձնանում է յուրահատուկ հայկական եկեղեցական ճարտարապետության ոճով՝ որպես կենտրոնագմբեթ դահլիճատիպ եկեղեցի, և հարավարևմտյան կողմում վեր խոյացող եռահարկ զանգակատնով։

Պատմություն

Հակոբ Մծբնացու անունը կրող եկեղեցին հիմնադրվել է 1927 թվականին՝ Լիբանանի թեմի կաթողիկոսական փոխանորդ տեր Եփրեմ ծայրագույն վարդապետ Տոհմանի ժամանակ (հետագային Եփրեմ արքեպիսկոպոս Տոհմունի)՝ որպես թիթեղաշեն - տախտակաշեն սուրբ Աստվածածին եկեղեցի:

1932 թվականին կառուցվեց տախտակաշեն եկեղեցի։ 1953 թվականին Աշրաֆիա թաղի հայ բնակիչների աշխատանքներով և Փերուզ Աբաջյանի նվիրատվությամբ, թիթեղաշեն եկեղեցին քանդվեց և կատարվեց նոր եկեղեցու հիմնարկեք՝ Տեր Խորեն արքեպիսկոպոս Բարոյանի ձեռամբ:

Հայ ճարտարապետ Լևոն Էմմիյանի հսկողությամբ ու ցուցումներով, եկեղեցու շինարարական աշխատանքները տևեցին երկու տարի: 1955 թվականին, թեմի առաջնորդ, հետագա Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Խորեն Ա Բարոյանի ձեռամբ կատարվեց ներ եկեղեցու հանդիսավոր օծումը։

Անձնակազմ

Սուրբ Աստվածածին և ապա սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվներ են՝

  • Տեր Արսեն քահանա Երեցյան
  • Տեր Նշան քահանա Տեր Պետրոսյան
  • Տեր Գուրգեն քահանա Աճեմյան
  • Տեր Հուսիկ քահանա Այանյան
  • Տեր Գևորգ քահանա Տեր Հարությունյան
  • Տեր Պարգեւ քահանա Պարտագճյան
  • Տեր Վարդան քահանա Տեր Առաքելյան
  • Տեր Վրթանես քահանա Թոնդյան
  • Տեր Անդրանիկ քահանա Տուզմանյան
  • Տեր Մեսրոպ Ա. քահանա Քերքեզյան
  • Տեր Սիմեոն քահանա Կարապետյան (այժմ հոգևոր հովիվ)։

Սուրբ Հակոբ եկեղեցու այժմյան Թաղական խորհուրդի անդամներն են՝ Անդրանիկ Սարգիսյան (ատենապետ), Հակոբ Ալլըգյան, Ժորժ Կյուլեսերյան, Արամ Թոքաթլյան, Վաչե Արսլանյան, Յովհաննես Սեմերճյան և Ժակ Մանուշակյան։

12 Մարտ 2023-ին, տեղի ունեցաւ Թաղական խորհուրդի ընտրութիւն: Նորընտիր Թաղական խորհուրդի անդամներն են՝ Հակոբ Էքմեքճյան (ատենապետ), Հակոբ Ալլըգյան, Վաչե Արսլանյան, Ժակ Մանուշակյան, Հովհաննես Սեմերճյան, Արամ Թոքաթլյան, Էլի Հոլուշյան, Ջորջ Քարղայան եւ Րաֆֆի Պչաքճյան:

Ծանոթագրություններ

  1. Լիբանանի թեմ. «Ս. Յակոբ Եկեղեցի (Էշրէֆիէ)». www.armprelacylb.org. Առաջնորդարան հայոց Լիբանանի.

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!