Բեյրութի նավահանգիստ(արաբ․՝ مرفأ بيروت), Լիբանանի գլխավոր նավահանգիստն է և աշխարհի ամենախոշոր նավահանգիստներից մեկը։
Տեղակայված է Բեյրութի հյուսիսային հատվածում գտնվող Սուրբ Գեորգիի ծովոծոցի ափին, ոչ հեռու քաղաքի կենտրոնից։ Այն իր մեջ ներառում է 4 նավահանգիստ, 16 կառամատույց, 12 պահեստ և նոր բեռնարկղային տերմինալ՝ 700,000 TEU/տարի թողունակությամբ։
Բեյրութի նավահանգիստը և ռազմածովային բազան հասանելի են նավերի և առագաստանավերի համար, որոնց ջրատարողությունը կազմում է մինչև 50 հազար տոննա։ Նավահանգստի ծովային բեռնափոխադրումների ընդհանուր շրջանառությունը տարեկան կազմում է մոտ 6 միլիոն տոննա, որի մոտ 40 տոկոսը տարանցիկ բեռներ են։ Պահեստների և ապրանքների բացօթյա պահեստավորման համար նախատեսված տարածքները կազմում են մոտ 100․000 մ²։
Ընդհանուր տեղեկություններ
Բացվել է 1887 թվականին։ Տեղակայված է Սուրբ Գեորգիի ծովախորշի արևելյան մասում, Բեյրութի հյուսիսային միջերկրածովյան ափին, Բեյրութ գետից դեպի արևմուտք։ Դա Միջերկրական ծովի արևելքում ամենախոշոր և ամենաբեռնված նավահանգիստներից մեկն է[1]։ Բեյրութի նավահանգիստը և Բեյրութի Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանը երկիր մուտքի հիմնական կետերն են։
Բաղկացած է երկու նավահանգստից (հին և նոր), որոնք պաշտպանված են երկար ջրբաժանով։ Նավահանգստի ջրային տարածքի և ռազմածովային բազայի մակերեսը կազմում է մոտ 3 քառ․կմ, 16 նավամատույց, որոնց ընդհանուր գծի երկարությունը մոտ 5 655 մ է, խորությունը՝ 8-16,5 մ։ Նավահանգիստն ունի նավանորոգման արհեստանոցներ, լողացող, սայլակավոր և այլ ամբարձիչներ ծովային բեռները բեռնաթափելու համար՝ մինչև հազար տոննա բեռնամբարձությամբ։
Բեյրութի նավահանգիստը և ռազմածովային բազան հասանելի են նավերի և առագաստանավերի համար, որոնց ջրատարողությունը կազմում է մինչև 50 հազար տոննա։ Նավահանգստի ծովային բեռնափոխադրումների ընդհանուր շրջանառությունը տարեկան կազմում է մոտ 6 միլիոն տոննա, որի մոտ 40 տոկոսը տարանցիկ բեռներ են։ Պահեստների և ապրանքների բացօթյա պահեստավորման համար նախատեսված տարածքները կազմում են մոտ 100․000 մ²։
Պայթյուններ 2020 թվականին
2020 թվականի օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի են ունեցել պայթյուններ զոհվել է առնվազն 157 մարդ, ավելի քան 5000-ը վիրավորվել են, իսկ շատերն անհետ կորել են[2]։ Պայթյունների հետևանքով անօթևան է մնացել մոտ 300.000 հազար մարդ[3]։ Լիբանանի ընդհանուր անվտանգության ծառայության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ հիմնական պայթյունը կապված է եղել 2․750 տոննա ամոնիումի նիտրատի հետ։ Հաջորդ օրը՝ օգոստոսի 5-ին, հրդեհը հիմնականում մարվել է։ Օգոստոսի 5-ին երկրի կառավարությունը Բեյրութը հայտարարել է բնական աղետների գոտի և քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն[4][5]։
Պատկերասրահ
Նավահանգիստը պայթունից առաջ
Նավահանգիստը պայթունից հետո
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ