Միշելի եղբայրը՝ Քրեյգ Ռոբինսոնը, Օրեգոն նահանգի համալսարանական բասկետբոլային տղաների թիմի մարզիչ է։
Բարաք Օբամայի հետ ծանոթացել է, երբ վերջինս դարձավ «Սիդլի Օսթին» ընկերության աշխատակից։ Նույնիսկ Օբամայի՝ ԱՄՆ Սենատ ընտրվելուց հետո, ընտանիքը նախընտրեց չտեղափոխվել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն և շարունակվեց բնակվել Չիկագոյի հարավային մասում։
Ի տարբերություն ամուսնու՝ Միշելը աֆրոամերիկացի ստրուկների սերնդից է։ 1850 թվականին մի ամերիկացի ստրկատեր իր կտակում նշել է Միշելի նախատատին որպես «Մելվինի սևամորթ աղջնակ»՝ 475 ԱՄՆ դոլար արժողությամբ[14][15]
Ամերիկյան մամուլում Միշել Օբամային հաճախ են համեմատում Ժակլին Քենեդու և արքայադուստր Դիանայի հետ։ Միշել Օբաման ԱՄՆ պատմության մեջ աֆրոամերիկյան ծագումով առաջին առաջին տիկինն է։
Նախագահական նստավայրի այգում Միշելը ջերմոց պատրաստեց։ Ոչ մեծ հողակտորում ծրագրում էր աճեցնել էժան և համեղ, էկոլոգիապես մաքուր բանջարեղեն։ Այս նախաձեռնության համար նրան արդեն համեմատում են Էլեոնոր Ռուզվելտի հետ, որը Մեծ ճգնաժամի ժամանակ իր հողամասում սկսեց բանջարեղեն աճեցնել[16]։
2009 թվականին Maxim Top 100 ցանկում զբաղեցրել է 93-րդ տեղը[17]։
2010 թվականին Ֆորբսի՝ աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանիշային սանդղակում զբաղեցրել է առաջին հորիզոնականը[18]։ Բացի այդ ԱՄՆ առաջին տիկինը հայտարարել է «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» անվանակարգի մրցանակակրին։
Միշել Օբաման նկարահանվել է iCarly՝ (4 եթերաշրջան) հայտնի ամերիկյան երիտասարդական սերիալի դրվագներից մեկում։
2016 թվականին ծրագրված է «Southside With You» ֆիլմի պրեմիերան, որը պատմելու է 1989 թվականի ամռան պատմությունը, երբ ապագա առաջին տիկինը ծանոթանում է Բարաք Օբամայի հետ[20]։