Անժելիկա Վան Բյուրեն (ի ծնե՝ Անժելիկա Սառա Սինգլտոնի անգլ.՝ Angelica Singleton Van Buren, փետրվարի 13, 1818(1818-02-13) կամ 1816[1][2], Wedgefield, High Hills of Santee, Սամտեր շրջան, Հարավային Կարոլինա - դեկտեմբերի 29, 1877(1877-12-29) կամ դեկտեմբերի 29, 1878(1878-12-29)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ԱՄՆ առաջին տիկին, ԱՄՆ 8-րդ նախագահ Մարտին Վան Բյուրենի hարսը։ Ամուսնացած է եղել նախագահի որդու՝ ԱՄՆ պետքարտուղար Աբրահամ Վան Բյուրենի հետ։ Առաջին տիկնոջ պաշտոնը ստանձնել է այն պատճառով, որ Մարտին Վան Բյուրենի կինը՝ Հաննա Վան Բյուրենը, մահացել է 1819 թվականին և երբեք առաջին տիկին չի եղել, իսկ Մարտին Վան Բյուրենը կնոջ մահից հետո մինչև կյանքի վերջը այրի է մնացել։
Կենսագրություն
Անժելիկա Սառա Սինգլթոնը ծնվել է Վեջֆիլդում՝ Հարավային Կարոլինայում և եղել է Ռիչարդ Սինգլթոնի և նրա կնոջ՝ Ռեբեկա Թրևիս Քոլսի դուստրը[4]։ Անժելիկան մեծանալով բարձր հասարակության միջավայրում Սպիտակ տուն է բերել նրբաճաշակություն և նորարարություն, ինչի պատճառով Առաջին տիկնոջ դերն ավելի հետաքրքիր ու փոքր-ինչ վեհ է դարձել[5]։ ԱՄՆ-ի առաջին տիկին Անժելիկան ամուսնացել է Մարտին Վան Բյուրենի որդու՝ ԱՄՆ-ի պետական քարտուղար Աբրահամ Վան Բյուրենի հետ 1839 թվականի փետրվարի 14-ին Վեջֆիլդում։ Երբ Մարտին Վան Բյուրենը պարտվեց 1841 թվականի նախագահական ընտրությունները, Մարտին Վան Բյուրենի ավագ որդին, Աբրահամը և նրա կինը՝ Անժելիկան, սկսեցին ապրել Մարտին Վան Բյուրենի տանը, ամեն կերպ աջակցելով նրան, լուսավորելով մենակությունը և կարոտը իր սիրելի Հաննայի համար և հոգ տանելով նրա մասին, պայմանավորված էր այն հանգամանքով, որ Մարտին Վան Բյուրենը մենակ էր ապրում և այլևս բարեկամ չուներ։ Նրանք ապրում էին Նյու Յորք նահանգի Քինդերհուկ քաղաքում, ձմեռն անցկացնելով Հարավային Կարոլինայում գտնվող Անժելիկա Սինլգթոնի ընտանեկան տանը։ 1848 թվականից Անժելիկան ապրում էր Նյու Յորքում[5]։
Թաղված է Սինգլթոնի գերեզմանատանը։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Angelica Singleton Van Buren — Mashpedia, the real-time encyclopedia
- ↑ 5,0 5,1 Angelica Singleton Van Buren (1818—1877) — Find A Grave Memorial
Արտաքին հղումներ