Մերի Լինքոլն (անգլ.՝ Mary Ann Todd Lincoln, դեկտեմբերի 13, 1818(1818-12-13)[1][2][3][…], Լեքսինգտոն, Կենտուկի, ԱՄՆ - հուլիսի 16, 1882(1882-07-16)[2][3][4], Սփրինգֆիլդ, ԱՄՆ), ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի կինը՝ ԱՄՆ առաջին տիկին 1861 թվականից մինչև 1865 թվականները։
Կենսագրություն
Մերին ծնվել է հարուստ ազնվական ընտանիքում։ Նրա մայրը մահացել է 1825 թվականին, որից հետո հայրն ամուսնացել է երկրորդ անգամ։ 1839 թվականին Մերին տեղափոխվել է Սփրինգֆիլդ, Իլինոյս։ Նոր բնակության վայրում նա շփվում էր բավական լայն հասարակության հետ և երիտասարդ հաջողակ քաղաքական գործիչ Սթիվեն Դուգլասի կողմից մեծ սիրո էր արժանանում։ Սակայն շուտով Մերի Թոդի ուշադրությունը գրավեց պարզ իրավաբան Աբրահամ Լինքոլնը։ Նրանք հանդիպել են երկու տարի և 1842 թվականի նոյեմբերի 4-ին վերջապես ամուսնացել են։
Ընտանեկան զույգն ուներ չորս որդի՝ Ռոբերտ Թոդ Լինքոլնը (1843-1926), Էդվարդ Բեյքեր Լինքոլնը (1846-1850), Ուիլյամ Ուոլես Լինքոլնը (1850-1862) և Թոմաս Լինքոլնը (1853-1871)։ Չորս երեխաներից միայն ավագը՝ Ռոբերտ Լինքոլնը (իրավաբան և քաղաքական գործիչ), ծանր տարավ իր մոր մահը։
1861 թվականին Աբրահամ Լինքոլնը ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը։ Որպես առաջին տիկին՝ Մերին շատ ժամանակ է ծախսել Սպիտակ տան արդիականացման համար։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ նա հաճախ է այցելել հոսպիտալներ, որտեղ հանդիպել է վիրավոր զինվորների հետ։ Մերի Լինքոլնը դեմ էր ստրկությանը և ամեն կերպ պաշտպանում էր իր ամուսնու քաղաքականությունը միության պահպանման հարցում։
Պատերազմի ավարտից հինգ օր անց՝ 1865 թվականի ապրիլի 14-ին, Աբրահամ Լինքոլնը գնդակահարվեց Ֆորդի թատրոնում։ Կինը, որն ամուսնու կողքին էր ներկայացման ժամանակ, այդպես էլ չկարողացավ ապաքինվել ողբերգությունից հետո և շուտով լիովին կորցրեց բանականությունը։ 1875 թվականին որդին՝ Ռոբերտը, նրան հոգեբուժարան է տեղափոխել։ Մերի Լինքոլնը կյանքի մնացած մասն անցկացրել է Ֆրանսիայում։ Վախճանվել է 1882 թվականին՝ 63 տարեկան հասակում։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Caroli B. B. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,0 4,1 4,2 GeneaStar
- ↑ 5,0 5,1 Pas L. v. Genealogics — 2003.
Արտաքին հղումներ
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|