Լեյն ընտանիքը ծագումով Ֆրանկլինի շրջանի Փենսիլվանիա նահանգից էր։ Հարիեթը վաճառական Էլիոտ Տոլ Լեյնի և Ջեյն Էնն Լեյնի դուստրն էր։ 11 տարեկանում նա որբացել է[4]։ Նրա խնամակալությունն անցել է Ջեյմս Բյուքանանին[5]։ Հարիեթը սովորել է Արևմտյան Վիրջինիայի, Չարլստոնի գիշերօթիկ դպրոցում, ապա Վաշինգտոնի Ջորջթաունի կանանց վանքի դպրոցում։
ԱՄՆ առաջին տիկին
1857 թվականին մայրաքաղաքը Սպիտակ տանը դիմավորել է նոր «ժողովրդավարական թագուհուն»[4]։ Նա հայտնի է եղել Բյուքենենի նախագահության ժամանակ. կանայք կրկնօրինակել են նրա սանրվածքն ու հագուստի ոճը, ինչպես նաև աղջիկներին անվանել են նրա անունով։ Սպիտակ տանը գտնվելու ընթացքում հանդես է եկել ռեզերվացիայի բնիկ ամերիկացիների կենսապայմանների բարելավման օգտին։
Հարսանիք
Երիտասարդ տարիներից Լեյնը սիրախաղի մեջ էր բազմաթիվ դենդիների հետ՝ անվանելով նրանց «համակրելի, բայց ահավոր տհաճ»։ Բյուքանանը հաճախ էր զգուշացրել նրան «ամուսնության հարցում հապճեպ որոշումներ կայացնելու» մասին։ 36 տարեկանում, հորեղբոր համաձայնությամբ, Հարիեթը ամուսնացել է Բալթիմորի բանկիր Հենրի Ջոնսթոնի հետ[6]։