Լորա Բուշ
անգլ.՝ Laura Lane Welch Bush |
---|
|
Ծնվել է | նոյեմբերի 4, 1946(1946-11-04)[1][2][3][…] (78 տարեկան) |
---|
Ծննդավայր | Միդլենդ, Տեխաս, ԱՄՆ |
---|
Քաղաքացիություն | ԱՄՆ |
---|
Կրոն | Միացյալ մեթոդիստական եկեղեցի |
---|
Կրթություն | Հարավային մեթոդիստական համալսարան, Օսթինի տեխասյան համալսարան և Robert E. Lee High School? |
---|
Մասնագիտություն | գրադարանավար, ուսուցչուհի, ինքնակենսագիր, մանկագիր, գրող, քաղաքական գործիչ, ՁԻԱՀ ակտիվիստ և նախագահ |
---|
Ամուսին | Ջորջ Ու. Բուշ |
---|
Ծնողներ | հայր՝ Harold Welch?, մայր՝ Jenna Welch? |
---|
Զբաղեցրած պաշտոններ | Միացյալ Նահանգների առաջին տիկին |
---|
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|
Պարգևներ և մրցանակներ | |
---|
Անդամություն | Ամերիկյան հեղափոխության դստրեր |
---|
Երեխաներ | Բարբարա Պիրս Բուշ և Ջենա Բուշ Հագեր |
---|
Ստորագրություն
|
Laura Bush Վիքիպահեստում |
Լորա Լեյն Ուելչ Բուշ (անգլ.՝ Laura Lane Welch Bush, նոյեմբերի 4, 1946(1946-11-04)[1][2][3][…], Միդլենդ, Տեխաս, ԱՄՆ), ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Ու. Բուշի կինը։
Կենսագրություն
Ստացել է մանկավարժական կրթություն Դալասի Հարավային մեթոդական համալսարանում։ Այնուհետ ընդունվել է Օսթինի Տեխասի համալսարան, որտեղ սովորել է գրադարանային գործ մասնագիտությամբ։ 1977 թվականի նոյեմբերի 7-ին ամուսնացել է Ջորջ Ու. Բուշի հետ։ Նախկին նախագահը հարցազրույցներից մեկում նշել է, որ ի շնորհիվ կնոջ, դադարել է ալկոհոլ օգտագործել։ Նրանք ունեն դուստր երկվորյակներ՝ Բարբարան և Ջենան։
Լորա Բուշը ակտիվորեն զբաղվել է հասարակական գործունեությամբ և բարեգործությամբ։ 1990-ական թվականներին, երբ Ջորջ Բուշը Տեխասի նահանգապետն էր, Լորայի նախաձեռնությամբ կազմակերպվել է Տեխասի գրական փառատոնը, ինչպես նաև «Պատրաստ եմ կարդալ, պատրաստ եմ սովորել» ծրագիրը, որը օգնում էր ծնողներին՝ նախապատրաստելու իրենց երեխաներին դպրոցական կյանքին։ Դրանից հետո Լորա Բուշը հիմնել է հրատարակիչների օգնության ֆոնդ, ովքեր տպագրում են գրքեր՝ նախատեսված ընտանեկան ընթերցանության համար։ Դառնալով ԱՄՆ առաջին տիկին, նա շարունակել է օժանդակել այս ծրագրերին։ Տեխասի գրական փառատոնի օրինակով՝ Լորա Բուշը ստեղծել է ազգային գրական փառատոնը։ Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո, Լորա Բուշը ղեկավարում է կամավորների ջոկատներից մեկը, ովքեր պայքար են ծավալում՝ կանխելու ահաբեկչական տրամադրությունները հասարակության շրջանում։
Քերթիս Սիթթենֆիլդի բեսթսելլեր «American Wife»-ը հիմնված է Լորա Բուշի կենսագրության վրա։
Վնասակար հատկանիշներ
Քիթի Քելին իր «Ընտանիք. Բուշերի դինաստիայի կեղծ պատմությունը» աշխատության մեջ վկայում է, որ Լորան թմրանյութ է օգտագործել երիտասարդ տարիքում։ Միևնույն ժամանակ, անդադար ծխախոտ է ծխել։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
| |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|