Սառան՝ վեց երեխաներից երրորդը, ծնվել է 1803 թվականին վաճառական և պլանտացիաների տեր Ջոել Չիլդրեսի և Էլիզաբեթ Ուիթսեթ-Չիլդրեսի ընտանիքում։ Իր ժամանակի համար լավ կրթված էր, այցելել է Հյուսիսային Կարոլինայի Սալեմ քաղաքում գտնվող բացառիկ ծովային կանանց ակադեմիա։ Ինպես նաև Սառան սովորել է Հյուսիսային Կարոլինայի Ուինսթոն Սալեմում գտնվող Սեյլեմի քոլեջում, որը 19-րդ դարի սկզբին կանանց համար հասանելի բարձրագույն կրթություն ստանալու համար մի քանի ուսումնական հաստատություններից մեկն էր[5]։
Առաջին անգամ Սառան Ջեյմս Փոլկի հետ ծանոթացել է 1815 թվականին։ Մի քանի տարի անց նրանք ռոմանտիկ հարաբերություններ են ունեցել։ 1824 թվականի հունվարի 1-ին Սառա Չիլդրեսն ամուսնացել է Ջեյմս Փոլկի հետ։ Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել հարսնացուի ծնողների տանը։ Փոլկը, որը երեխաներ չուներ, դաստիարակում էր իր եղբորորդուն՝ Մարշալ Թեյթ Փոլկին (1831-1884 թվականներին)։ Ամուսնու մահից հետո Սառան իր խնամակալության տակ է առել որբացած զարմուհուն՝ Սառա Փոլկ Ջեթոնին (1847-1927 թվականներին)։
Սառա Փոլկին բնութագրել են որպես կենդանի, հմայիչ, խելացի և լավ զրուցակից։ Ամուսնու նախագահության ժամանակ հաճախ նրա հետ քաղաքական հարցեր էր քննարկում։ Լինելով առաջին տիկին և բարեպաշտ երիցական՝ նա արգելել է պարերն[6] ու թունդ սպիրտային խմիչքները Սպիտակ տան պաշտոնական ընդունելությունների ժամանակ և հրաժարվել է այցելել մրցարշավներ և թատրոն։ Նրա օրոք Գոհաբանության օրը տեղի են ունեցել ամենամյա ճաշկերույթներ։
Նախագահական լիազորությունների ժամկետը լրանալուց հետո Սառան ամուսնու հետ բնակություն է հաստատել Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ նա աջակցում է կոնֆեդերացիային[7]։ Սառա Փոլկը մահացել Է 1891 թվականի օգոստոսի 14-ին, թաղվել է ամուսնու կողքին։
↑«Sarah Polk». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
↑«Sarah Childress Polk». The White House. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին. «Contrasted with Julia Tyler's waltzes, her entertainments have become famous for sedateness and sobriety. Some later accounts say that the Polks never served wine, but in December 1845 a Congressman's wife recorded in her diary details of a four-hour dinner for forty at the White House--glasses for six different wines, from pink champagne to ruby port and sauterne, "formed a rainbow around each plate." » {{cite news}}: Text "The White House" ignored (օգնություն)