Ֆիլմորը ծնվել է Նյու Յորքի Սարաթոգա շրջանում։ Նրա հայրը բապտիստ քահանա էր, որը մահացել է Աբիգայիլի ծնվելուց անմիջապես հետո։ Մայրը շուտով տեղափոխվել է արևմուտք։ 1819 թվականին Աբիգեյլը ընդունվել է Նյու Հոփի նոր ակադեմիա, որտեղ սովորել է 19-ամյա Միլարդ Ֆիլմորը։ Երկար ընկերությունից հետո Միլարդը՝ 26 տարեկան և 27 տարեկան Աբիգիլը, ամուսնացել են 1826 թվականի փետրվարի 5-ին։ Հարսանիքը տեղի է ունեցել հարսնացուի եղբոր տանը։ Առանց մեղրամիս անցկացնելու, զույգը բնակություն է հաստատել Նյու ՅորքիԲուֆֆալո քաղաքում։ Ֆիլմորը դպրոցում շարունակել է դասավանդել մինչև իր առաջին որդու ծնունդը, և մինչև իր կյանքի վերջը հետաքրքրություն է ցուցաբերել կրթության նկատմամբ[8]։
Նրանք ունեցել են որդի և դուստր.
Միլարդ Փաուերս Ֆիլմոր(1828–1889)
Մերի Աբիգայիլ Ֆիլմոր (1832-1854)
Երբ Ֆիլմորը 1847 թվականին ընտրվել է Նյու Յորքի Սենատի ներկայացուցիչ, ընտանիքը ժամանակավորապես տեղափոխվել է Օլբանի, Նյու Յորք ։
ԱՄՆ առաջին տիկին
1849 թվականին Միլարդ Ֆիլմորը ընտրվել է փոխնախագահ և կնոջ հետ տեղափոխվել է Վաշինգտոն։ Նախագահ Զաքարի Թեյլորի մահից հետո Ֆիլմորը դարձել է նախագահ, և նրանք սկսել են ապրել Սպիտակ տանը։ Սակայն արդեն այդ ժամանակ առաջին տիկնոջ առողջությունը սկսել է վատթարանալ, և իր պարտականությունները նա հանձնել է դստերը։ Իսկ ինքը մի քանի ժամ անցկացրել է Սպիտակ տան գրադարանում ՝ ընտրելով գրքերը և դրանք դասավորելով Օվալաձև աշխատասենյակում, որտեղ գտնվում էին նրա դաշնամուրը, քնարը և կիթառը[9]։
Մահ
1853 թվականին Նախագահ Ֆրանկլին Փիրսի երդմնակալության ժամանակ Աբիգայիլը մրսել է և թոքաբորբով հիվանդացել։ 26 օր անց ՝ 1853 թվականի մարտի 30-ին, նա մահացել է Վաշինգտոնի «Ուիլարդ» հյուրանոցում։ Թաղված է Բուֆֆալոյի Ֆորեստ Լոունի գերեզմանատանը[10]