Ծնվել է Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքում, դատավոր Ջոն Հերրոնի ընտանիքում (1827-1912)[4]։ Ավարտել է Ցինցինատի երաժշտական դպրոցը, որտեղ դասավանդել է կարճ ժամանակ։ Նա իր ծնողների հետ՝ 1877 թվականին, ներկա է գտնվել նախագահ Ռեզերֆորդ Հեյզի հարսանիքի 25-ամյակի տոնակատարությանը[5]։ Նրա պապը՝ Էլ Քոլինզը, և հորեղբայրը՝ Ուիլյամ Քոլինզը, Կոնգրեսի անդամներ էին։
Երկու տարի անց, նա հանդիպել է Ուիլյամ Հովարդ Տաֆտին։ Այս ժամանակ Տաֆտը 22 տարեկան էր, Հելենը՝ 18:
Ամուսնություն
Տաֆտի և Հելենի հարսանիքը տեղի է ունեցել 1886 թվականի հունիսի 19-ին Ցինցինատիի հարսնացուի ծնողների տանը։ Նախքան երեք ամիս Եվրոպայում շրջագայության մեկնելը, մեկ օր մեղրամիսը զույգը անցկացրեց Նյու Յորքում և չորս օր Նյու Ջերսիում[6]։
Վերադառնալով՝ նրանք բնակություն հաստատեցին Ցինցինատիում։ Տիկին Տաֆտը խրախուսեց ամուսնու քաղաքական կարիերան։ 1904 թվականին ԱՄՆ-ի ռազմական նախարար դարձած ամուսնու հետ ճանապարհորդությունները նրան լայն հետաքրքրություն են բերել համաշխարհային քաղաքականության և ընկերների կոսմոպոլիտ շրջանակի նկատմամբ[7]։
Տաֆտը առաջինն էր նախագահների կանանց մեջ, ովքեր ներկա էին ամուսնու երդման արարողությանը։ Սպիտակ տուն տեղափոխվելուց երկու ամիս անց տիկին Տաֆտը ինսուլտ Է տարել, որից այդպես էլ չի ապաքինվել։ Քրոջ օգնությամբ շաբաթական երեք անգամ հյուրերին ընդունել Է Սպիտակ տան Կարմիր դահլիճում։ 1911 թվականի հունիսի 19-ին հարսանիքի հոբելյանին հրավիրված էր 8000 հյուր։ Տիկին Տաֆտը Սպիտակ տան լողավազանը զարդարող 3000 ճապոնական բալի ծառ է տնկել։ Ճապոնիայի դեսպանի կնոջ օգնությամբ նա տնկել է առաջին երկու ծառը 1912 թվականի մարտի 27-ի հանդիսավոր արարողության ժամանակ[9][10]։ Տաֆտի ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր նշանակվելուց հետո՝ Հելենը միակն էր, ով ԱՄՆ-ի գլխավոր դատավորի առաջին տիկինն ու կինն էր։
Մահ
Հելեն Տաֆտը մահացել է 1943 թվականի մայիսի 22-ին և թաղվել նախագահի կողքին՝ Արլինգթոնի ազգային գերեզմանատանը։