Էմիլի Թենեսի Դոնելսոնը ծնվել է Թենեսի նահանգի Դոնելսոն քաղաքումի իր հոր ագարակում։ Նրա հայրը՝ Ջոն Դոնելսոնը, ապագա նախագահի կնոջ ՝ Ռեյչել Դոնելսոն Ջեքսոնի եղբայրն էր։ Ի տարբերություն իր ժամանակի շատ աղջիկների, Էմիլին ստացել է պաշտոնական կրթություն։ Աովորել է Նեշվիլի կանանց ակադեմիայում[4]։
1824 թվականի սեպտեմբերի 16-ին, տասնյոթամյա Էմիլին ամուսնացել Էնդրյու Դոնելսոնի հետ։
Էմիլիի առողջությունը սկսեց վատթարանալ 1836 թվականին, երբ նրա մոտ ախտորոշեցին տուբերկուլյոզ։ 1836 թվականի հունիսին նա հեռացել է։ Նրա առողջությունը շարունակվել է վատթարանալ, և 1836 թվականի դեկտեմբերի 19-ին Էմիլին մահացել է 29 տարեկան հասակում[3]։