«Գրեմմի» (անգլ.՝ Grammy), Ամերիկյան ձայնագրման ակադեմիայի երաժշտական մրցանակն է, հիմնվել է 1958 թվականի մարտի 14-ին ԱՄՆ ձայնագրման ընկերությունների ասոցիացիայի կողմից[6]։ Հանդիսանում է ժամանակակից երաժշտական արդյունաբերության ամենահեղինակավոր մրցանակը, որի հեղինակությունը կարելի է համեմատել կինոմատոգրաֆիայի Օսկար մրցանակի հետ։ «Գրեմմի» ամենամյա մրցանակը պարգևատրվում է 108 կատեգորիաներում՝ 30 երաժշտական ժանրերով, ձայնագրման ակադեմիայի լիազորված անդամների քվեարկության արդյունքում։ Գրեմմի մրցանակաբաշխության առաջին արարողությունը տեղի ունեցավ 1959 թվականի մայիսի 4-ին[7][8][9]։
2011 թվականի ապրիլի 6-ին ձայնագրման ակադեմիան հայտարարեց մրցանակաբաշխության կատեգորիաներում փոփոխությունների մասին, որի հետևանքով կատեգորիաների թիվը 108-ից նվազեց մինչև 78-ը[10][11]։ 2012 թվականի փետրվարի 12-ին Լոս Անջելեսի «Staples Center» համալիրում կայացավ Գրեմմիի 54-րդ մրցանակաբաշխությունը։
Թվով 31 Գրեմմի մրցանակներով ռեկորդակիր առաջատարն է Ջորգ Սոլթին[12]։ Էլիսոն Քրաուսը հաղթանակներով երկրորդ տեղում է իր 27 մրցանակներով[13]։ Իռլանդական հանրաճանաչ U2 ռոք խումբը իր 22 Գրեմմիի արձանիկներով առաջատարն է խմբերի դասակարգում[14]։
Մեծ քառյակ (անգլ.՝ The Big Four), Գրեմմիի ամենահեղինակավոր մրցանակներն են՝
{{cite news}}
|author=