- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Պետրոսյան (այլ կիրառումներ)
Գևորգ Վոլոդյայի Պետրոսյան (սեպտեմբերի 4, 1972(1972-09-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, ՀՀ պետական գործիչ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (12 մայիսի, 2009 – 23 նոյեմբերի, 2009), ՀՀ ԱԺ պատգամավոր 2018 թվականից (մինչև 2021 թվականի փետրվար «Բարգավաճ Հայաստան» խմբակցությոնից»)[1]։
Կրթություն
- 1995-1998 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան՝ «Մասնավոր իրավունք» մասնագիտությամբ։ Իրավաբանական գիտությունների թեկնածու։ Թեկնածուական ատենախոսության թեման՝ «Ձեռնարկության ղեկավարի պատասխանատվությունը աշխատանքային օրենսդրության խախտման համար»։
Աշխատանքային գործունեություն
- 1996 թվականից ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում դասավանդում է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային իրավունք», իսկ 2002 թվականից՝ նաև «Քաղաքացիական ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում» և «Հսկողությունը և վերահսկողությունը աշխատանքային օրենսդրության պահպանման նկատմամբ» մասնագիտական դասընթացները։
- 1996-2002 թթ. - Երևանի «Գրիգոր Զոհրապ» համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան։
- 2002-2005 թթ. - Վանաձորի հայ-ռուսական միջազգային համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ։
- 1998 թվականից ՀՀ իրավաբանների միության անդամ է։
Պետական և քաղաքական գործունեությունը
- 2004-2005 թթ. - Երևանի Նոր Նորք համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար։
- 2007 թ. դեկտեմբերից 2008 թ. հուլիս - Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի իրավական վերահսկողության վարչության պետ։
- 2009 թ. մայիսի 12-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար[2]։
- 2009-2010 թթ. և 2015-2016 թթ. - ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ։
- 2009 թ. նոյեմբերի 23-ին ՀՀ Նախագահի հրամանգրով ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից[3]։ Շրջանառվող լուրերի համաձայն, պաշտոնանկության պատճառն էր լրագրողին սպառնալը։
- 2010 թ. դադարեցրեց իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։
- 2015 թ. վերակագնեց իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։
- 2016 թ. մարտի 12-ին կուսակցության քաղաքական խորհրդի որոշմամբ հեռացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ կուսակցության հասցեին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում վարկաբեկիչ գնահատականներ հնչեցնելու համար։
- 2017 թ․ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակով։
- 2018 թ․ դեկտեմբերի 9-ին ընտրվել ՀՀ ԱԺ պատգամավոր ԲՀԿ ցուցակով։
- 2021 թ․ փետրվարի 16-ին լքել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը
Ծանոթագրություններ
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները |
---|
| | |
---|
| | |
---|
| | |
---|
|
|
---|
| Պատգամավորներ |
|
---|
| Լիազորությունները դադարեցրած | |
---|
| Կապված | |
---|
| ¹ ՀՀ ԱԺ Նախագահ, ² ՀՀ ԱԺ Նախագահի տեղակալներ, * Խմբակցությունների ղեկավարներ, ** Խմբակցությունների քարտուղարներ ← Կատեգորիա • Պորտալ → |
|
|
---|
| Պատգամավորներ |
|
---|
| Լիազորությունները դադարեցրած | |
---|
| Կապված | |
---|
| ¹ ՀՀ ԱԺ Նախագահ, ² ՀՀ ԱԺ Նախագահի տեղակալներ, * Խմբակցությունների ղեկավարներ, ** Խմբակցությունների քարտուղարներ ← Կատեգորիա • Պորտալ |
|