ԵՊՀ, Արևելագիտության ֆակուլտետ, Թուրքիայի բաժին, մագիստրատուրա (2011-2013թթ.), ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության և Ուսանողական խորհրդի անդամ (2012-2013թթ.), ԵՊՀ, Արևելագիտության ֆակուլտետ, Թուրքիայի բաժին, բակալավրիատ (2007-2011թթ.): 2012-2013 թվականներին եղել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական Գիտական Ընկերության և Ուսանողական խորհրդի անդամ։ Գիտական հոդվածի հեղինակ է։
Աշխատանքային գործունեություն
2023թ. - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։
2021-2023թթ. - «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն։
2019-2021թթ. - ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր՝ «Իմ Քայլը» խորհրդարանական խմբակցության կազմում։ Օրենսդիր մարմնում նախագահել է ՀՀ Ազգային Ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, ինչպես նաև եղել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավարը։
2018- 2019թթ. - ՀՀ Սփյուռքի նախարար։
2016-2018թթ. - «Քաղաքացիական կրթության և երիտասարդության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ։
2010-2017թթ. - հասարակական-քաղաքական գործունեությանը զուգահեռ աշխատել է մի քանի տեղական թերթերում՝ որպես Մերձավոր Արևելքի՝ մասնավորապես Թուրքիայի հարցերով փորձագետ։
2011թ. - «Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիա»-ի համահիմնադիր, մինչև 2015թ.՝ փոխնախագահ։
Կուսակցական գործունեություն
Ժողովրդավարական Հայաստան երիտասարդական կուսակցություն
2012 թվականի դեկտեմբերի 14-ին Մխիթար Հայրապետյանն ու իր ընկերները հայտարարել են նոր կուսակցություն ստեղծելու մասին, որը կոչվում է Ժողովրդավարական Հայաստան երիտասարդական կուսակցության։ Նորաստեղծ կուսակցության փոխնախագահ է ընտրվել Մխիթար Հայրապետյանը, իսկ նախագահ՝ ներկայում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը[2][3]։ Ըստ մամուլի հրապարակումների՝ կուսակցության քաղաքական գործունեության վերաբերյալ փոխնախագահ Մխիթար Հայրապետյանը հայտարարել էր, որ Ժողովրդավարական Հայաստան երիտասարդական կուսակցությունը Հայաստանի նախագահական ընտրություններին հնարավոր է աջակցի Հայաստանի հանրապետական կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանին[3][5]>։ Ըստ մամուլի հրապարակումների՝ 2020 թվականին Մխիթար Հայրապետյանը հերքել է, որ երբևէ Հայաստանում չի գրանցվել «Ժողովրդավարական Հայաստան երիտասարդական կուսակցություն» անունով կուսակցություն և որ 21 տարեկան երիտասարդներն ընդամենը ցանկացել են ստեղծել կուսակցություն[3][6]։
Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից է։
2016 թվականի դեկտեմբերին ընտրվել է ՔՊ Նոր Նորքի տարածքային կազմակերպության նախագահ` միաժամանակ ընդգրկվելով կուսակցության քաղաքական խորհրդում։
2016-2018 թվականներին եղել է ՔՊ Սփյուռքի հարցերով համակարգող։
Մխիթար Հայրապետյանը ակտիվ մասնակցություն է ունեցել 2018 թվականին Հայաստանում Նիկոլ Փաշինյանի առաջնորդած իշխանափոխությանը։ Նա Նիկոլ Փաշինյանի հետ 2018 թվականի մարտի 31-ից Գյումրի քաղաքից քայլերթով հասել է Երևան, որտեղ ակտիվորեն մասնակցել հակաիշխանական բողոքի գործողություններին։ Իշխանափոխությունից հետո նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվել է Սփյուռքի նախարար[13]։
2018 թվականին Հայաստանում հակաիշխանական բողոքի գործողությունների մեկնարկը Գյումրիից քայլերթով սկսելու գաղափարը պատկանում է Մխիթար Հայրապետյանին։ Ըստ նրա՝ ինքն այդ գաղափարի առաջացման ժամանակ ոգեշնչվել է երկու օրինակով՝ Հնդկաստանում և Թուրքիայում ընդդիմադիր գործիչների բողոքի գործողություններից։ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ ինքն օգտվել է 1930 թվականին Հնդկաստանում «Աղի երթի» ընթացքում կիրառված տեխնոլոգիաներից, մասնավորապես, երբ Մահաթմա Գանդին սոցիալական հարցեր բարձրացնելու նպատակով 387 կմ քայլեց։ Նա երթը սկսեց 8 հոգով և ավարտեց 80 հազար հոգով։ Երկրորդ օրինակը Մխիթար Հայրապետյանը վերցրել է Թուրքիայի ընդդիմադիր առաջնորդ Քեմալ Քըլըջդարօղլուի 2017 թվականի քայլերթից, երբ նա քաղբանտարկյալների խնդիրը բարձրացնելու համար Անկարայից քայլեց Ստամբուլ։ Նա իր երթը սկսեց միայնակ և Անկարա մտավ շուրջ 300 հազար կողմնակիցներով[13]։
Սփյուռքի նախարար
2018 թվականի մայիսի 11-ին նշանակել է սփյուռքի նախարար[14]։
2018 թվականի մայիսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում երկօրյա այցով գտնվել է Վրաստանի Հանրապետությունում և մասնակցել պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններին, այցի շրջանակներում եղել է Փոկա, Գանձա, Սաթխա գյուղերում, Նինոծմինդա և Ախալքալաք քաղաքներում և հանդիպումներ է ունեցել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ[15]։
Հուլիսի 24-27-ը ՀՀ սփյուռքի նախարարի գլխավորած պատվիրակությունը եղել է Կիպրոսում[16]։ Պաշտոնական այցի շրջանակում նա հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի և Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու ֆոտիսի հետ[17]։
Հուլիսի 27-ից օգոստոսի 7-ը Մխիթար Հայրապետյանը աշխատանքային այցով եղել է ԱՄՆ-ում, այցելել Լոս Անջելես, Նյու Յորք և Բոստոն քաղաքներ։ Հանդիպումներ է ունեցել մի շարք քաղաքական գործիչների ու հայկական համայնքի հետ[18]։
Սեպտեմբերի 14-ին Մխիթար Հայրապետյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում գտնվել է Ֆրանսիայում:Այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանի հետ միասին հանդիպել է ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նախարարը հանդիպում է ունեցել համայնքի ակտիվ երիտասարդ գործիչների հետ[19]։
Սեպտեմբերի 20-27-ը աշխատանքային այցով եղել է Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում։
2011 թվականից ի վեր, երբ սկսվեց սիրիական պատերազմը, Մխիթար Հայրապետյանը Հայաստանը ներկայացնող առաջին պաշտոնյան է, ով մեկնել է Հալեպ։
Նախարարը աշխատանքային այցով եղել է Լիբանանում։ Բեյրութում հանդիպումներ է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայրապետի և հայկական համայնքի հետ[20][21]։
Մեկ օրյա այցով եղել է Թեհրանում և հանդիպում է ունեցել բարձրաստիճան նախարարների հետ։
ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամության խմբի ղեկավարն է եղել։
2018 թվականին մի շարք սփյուռքագետների հետ խորհրդակցությամբ պատրաստվել է սփյուռքի քաղաքականության ռազմավարության մի փաստաթուղթ, որը սփյուռքի հետ հարաբերություններում հիմնովին նոր մոտեցումներ է առաջարկել[փա՞ստ]:2018 թվականին սփյուռքի նախարարությունն իրականացրել է մի քանի ծրագիր.
1. «Քայլ դեպի տուն»՝ 24 երկրից 400 մասնակից։
2. «Արի տուն» ծրագրի անցումային փուլեր՝ 16 երկրից 156 մասնակից։
3. Համահայկաական մշակութային փառատոն՝ 11 երկրից 405 մասնակից։
Պատգամավորական գործունեություն
2018 թվականի դեկտեմբերի 9-ին Մխիթար Հայրապետյանը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր։
Այլ գործունեություն
Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ (2019-2023), Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ (2021-2022), ՀՖՖ շահառուների կոմիտեի նախագահ (2023թ. առ այսօր), Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ (2022-2023), «Երևանի պետական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի անդամ (2021թ. առ այսօր), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, կուսակցության ղեկավար մարմնի՝ վարչության անդամ։
Ընտանիք
Մխիթար Հայրապետյանը ունի եղբայր, ով հայտնի է Հայկ Ստվեր ստեղծագործական անվամբ և հանդիսանում է «Քաղաքացու երգը» ստեղծագործության հեղինակը[23]։
Հետաքրքիր փաստեր
Հանդիսանում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի, Հայաստանում ֆուտբոլի գործկոմի և մի շարք այլ կառույցների հոգաբարձու անդամ։