Հայաստանի սփյուռքի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, Հայաստանի, հայ ժողովրդի վարկանիշն ամրապնդող համահայկական նպատակային ծրագրեր, նպաստում համահայկական կրթական ծրագրերի իրականացմանը, Սփյուռքի հայկական դպրոցների հանրակրթական և մեկօրյա դպրոցների զարգացմանը, աջակցում է հայապահպան գործունեությանը, մշակութային ժառանգության պահպանմանը, զարգացմանը և տարածմանը, այլալեզու և այլադավան հայերի շրջանում հայկական ազգային ինքնության հաստատմանն ու արմատավորմանը, նրանց «հայադարձությանը», աջակցում աշխարհասփյուռ հայերի հայրենադարձությանը և Սփյուռքի հայ երիտասարդների ուխտագնացությանը Հայաստան։
Նախարարության ենթակայության ներքո է գործում «Հայերն այսօր» եռալեզու (արևելահայերեն-արևմտահայերեն, անգլերեն, ռուսերեն) էլեկտրոնային պարբերականը[1]։
2009 թվականից սփյուռքահայ երիտասարդներին Հայաստանի պատմությանը, մշակույթին, հասարակական կյանքին, հոգևոր և ընտանեկան ավանդույթներին ծանոթացնելու նպատակով նախարարությունն իրականացնում է «Արի տուն» ծրագիրը[2], իրականացնում է «Սփյուռք» ամառային դպրոց ծրագիրը[3]։
Նախատեսվում է Կառավարության օպտիմալացման արդյունքում լուծարել 2019 թվականին։ Գործառույթները կատարելու է Վարչապետի հատուկ հանձնարարությունների դեսպանը։
Կառուցվածք
Գործառույթները փոխանցված են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին։
Հայաստանի սփյուռքի նախարարության մեդալներ
Հայաստանի սփյուռքի նախարարությունը Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման տարբեր բնագավառներում անհատներին ու կազմակերպություններին խրախուսելու նպատակով շնորհում է հետևյալ մեդալները՝
- Ոսկե մեդալ
- «Վիլյամ Սարոյան»
- «Նուբար Փաշա»
- «Կոմիտաս»
- «Արշիլ Գորկի»
- «Մայրենիի դեսպան»
- «Հակոբ Մեղապարտ»
Քննադատություն
Դիվանագետ Արա Պապյանի կարծիքով, Սփյուռքի նախարարության գոյությունը արդարացված կլիներ միայն այն պարագայում, երբ այն իրականում ներգաղթ կազմակերպեր.
Եթե նախարարության բուն նպատակը լիներ ներգաղթ կազմակերպելը դեպի Հայաստան և նախարարությունը կոչվեր Ներգաղթի նախարարություն, ինչպես Իսրայելում, երբ նույն նախարարությունը ամեն տարի տասնյակ հազարավոր ներգաղթյալներ է բերում, ապա դրա գոյությունն արդարացված կլիներ։ Բայց եթե մենք այսօր գտնում ենք, որ հնարավոր չէ ներգաղթ կազմակերպել տնտեսական, քաղաքական և այլ պատճառներով, ուրեմն պետք չէր շտապել Սփյուռքի նախարարություն ստեղծելու հարցում
[4]:
Ծանոթագրություններ
Տես նաև
|
---|
| Ղեկավարություն | |
---|
| Նախարարություններ | |
---|
| Առընթեր մարմիններ | |
---|
| Ենթակա մարմիններ | |
---|
| Պատմություն | 1918-1920 | 1 (1918 հուլիսի 24 – նոյեմբերի 4) • 2 (1918 նոյեմբերի – 1919 օգոստոսի 10) • 3 (1919 օգոստոսի 10 – 1920 մայիսի 5) • 4 (1920 մայիսի 5 – նոյեմբերի 23) • 5 (1920 նոյեմբերի – 24 դեկտեմբերի 2) |
---|
| 1991-ից | |
---|
|
---|
| |
|