Տիգրան Ուլիխանյան (դեկտեմբերի 18, 1983(1983-12-18), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։ 2019 թվականի փետրվարի 2-ին դարձել է ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[1]։ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար (2021 հունվար-դեկտեմբեր)։
Կենսագրություն
Տիգրան Ուլիխանյանը ծնվել է Վանաձորում՝ 1983 թվականի դեկտեմբերի 18-ին։
2003-2005 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։
Միչև 2008 թվականը սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետում։ Տնտեսագետ-կառավարիչ է։
2008-2011 թվականներին եղել է «Ռեզոնանս և ռադիոկապ» ՍՊԸ տնօրեն, իսկ 2014-2016 թվականներին աշխատել է որպես «Ֆինքա ՈՒՎԿ» ՓԲԸ հետազոտությունների մասնագետ, ապա ներքին վերահսկողության բաժնի մասնագետ։ 2016-2018 թվականներին՝ «Ատիկա շին» ՍՊԸ տնօրեն։ 2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի հունվար՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ։
2019-2020 թթ. ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
2020-ից Հայաստանի պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, այնուհետև ծառայության ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարող։
2021 թվականի հունվարի 15-ին նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար։
2021 թվականի դեկտեմբերի 9-ին ազատվել է ՀՀ պետական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնից։
Քաղաքական գործունեություն
2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։
Ընտանիք
Տիգրան Ուլիխանյանը ամուսնացած է և ունի հինգ զավակ։
Ծանոթագրություններ
|
---|
| Պատգամավորներ |
|
---|
| Լիազորությունները դադարեցրած | |
---|
| Կապված | |
---|
| ¹ ՀՀ ԱԺ Նախագահ, ² ՀՀ ԱԺ Նախագահի տեղակալներ, * Խմբակցությունների ղեկավարներ, ** Խմբակցությունների քարտուղարներ ← Կատեգորիա • Պորտալ |
|