Սիփան Արտակի Փաշինյան (ապրիլի 28, 1990(1990-04-28), Իջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]։
Կենսագրություն
Սիփան Փաշինյանը ծնվել է 1991 թվականի ապրիլի 28-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում։ 2008 թվականին ընդունվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետ։
2009-2011 թվականներին մեկնել է ժամկետային զինվորական ծառայության՝ ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության բրիգադ։
2015-ին վերականգնել է ուսումը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետ։
2011-2013 թվականներին աշխատել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի տնօրենի օգնական, 2013-2014 թվականներին՝ «Մեր Տպարան» ՍՊԸ տպագրիչ, 2014-2015 թվականներին՝ «Մեր Տպարան» ՍՊԸ նյութա-տեխնիկական ապահովող, 2015-2018 թվականներին՝ «Մեր Տպարան» ՍՊԸ փոխտնօրեն,
2018 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում՝ վարչական վերահսկողության և համայնքային ծառայության վարչության խորհրդական։
2015 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ։
2015 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձաժողովի անդամ։ 2016 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձաժողովի նախագահ։
Հասարակական-քաղաքացիական շարժումներին ակտիվ ներգրավված է եղել 2011 թվականից։
2017 թվականի Խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջադրվել է «ԵԼՔ» դաշինքի պատգամավորության թեկնածու թիվ 13-րդ ընտրատարածքում։
2018 թվականի սեպտեմբերին ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը՝ Երևանի ավագանու ընտրություններում։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 13 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։
2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ[2][3]։
Պարգևատրվել է ՀՀ ՊՆ պատվոգրով (2016 թվական)։
Կրթություն
2008 թվականին ընդունվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետ։
2009-2011 թվականներին մեկնել է ժամկետային զինվորական ծառայության՝ ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության բրիգադ։
2015 թվականին վերականգնել է ուսումը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետ։
Աշխատանքային գործունեություն
2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ[4]։
2018 թվականի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ եղել է «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի նախընտրական շտաբի ղեկավարը[5]։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով[1]։
Ընտանիք
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին է[6]։
Ծանոթագրություններ
|
---|
| Պատգամավորներ |
|
---|
| Լիազորությունները դադարեցրած | |
---|
| Կապված | |
---|
| ¹ ՀՀ ԱԺ Նախագահ, ² ՀՀ ԱԺ Նախագահի տեղակալներ, * Խմբակցությունների ղեկավարներ, ** Խմբակցությունների քարտուղարներ ← Կատեգորիա • Պորտալ |
|