Կարինե Պողոսյան (մայիսի 27, 1973(1973-05-27), Մխչյան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ ԱԺ 7-րդ, 6-րդ և 5-րդ գումարման պատգամավոր։ 2019 թվականի փետրվարի 2-ից ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[1]։
Կենսագրություն
Կարինե Պողոսյանը ծնվել է Արարատի մարզի Մխչյան գյուղում՝ 1973 թվականի մայիսի 27-ին։
Մինչև 1995 թվականը սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում։ Ֆիզիկոս և մանկավարժ է։
1994-2004 թվականներին աշխատել է Արտաշատի թիվ 6 միջնակարգ դպրոցում որպես ֆիզիկայի ուսուցչուհի, իսկ 2004-2009 թվականներին` փոխտնօրեն։ 2009-2012 թվականներին տնօրինել է Արտաշատի թիվ 1 միջնակարգ դպրոցը։
2011 թվականին պարգևատրվել է Արարատի մարզպետի «Լավագույն տնօրեն» պատվոգրով, 2012 թվականին՝ «Պարույր Սևակ» հուշամեդալով, 2016 թվականին պաշտպանության նախարարի կողմից՝ «Վազգեն Սարգսյան» մեդալով։
Քաղաքական գործունեություն
2012-2017 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր (թիվ 17 ընտրատարածք)։ Եղել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Անդամակցել է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցությանը և եղել է ՀՀԿ անդամ։
2017-2019 թվականներին՝ ԱԺ պատգամավոր («Ծառուկյան» կուսակցությունների դաշինք)։ Անդամակցել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին և «Ծառուկյան» խմբակցությանը։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 8 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով[2]։
Գիտական գործունեություն
Հեղինակել է գիտամանկավարժական հոդվածներ։
Ընտանիք
Կարինե Պողոսյանը ամուսնացած է և ունի երկու զավակ։
Ծանոթագրություններ
|
---|
| Պատգամավորներ |
|
---|
| Լիազորությունները դադարեցրած | |
---|
| Կապված | |
---|
| ¹ ՀՀ ԱԺ Նախագահ, ² ՀՀ ԱԺ Նախագահի տեղակալներ, * Խմբակցությունների ղեկավարներ, ** Խմբակցությունների քարտուղարներ ← Կատեգորիա • Պորտալ |
|