Տիգրան Վաչիկի Ստեփանյան (սեպտեմբերի 1, 1961(1961-09-01)[1][2], Ազատաշեն, Մասիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։ 2019 թվականի փետրվարի 2-ից ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[3]։
Կենսագրություն
Տիգրան Ստեփանյանը ծնվել է Արարատի մարզի Ազատաշեն գյուղում՝ 1961 թվականի սեպտեմբերի 1-ին։
Միչև 2011 թվականը սովորել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի ագրոնոմիայի ֆակուլտետը։ Ագրոնոմ է։
1989-1993 թվականներին աշխատել է Մասիսի նավթի բազայում որպես ավագ օպերատոր։ 1993-1997 թվականներին եղել է «Մասիս նավթամթերք» ընկերության ղեկավար, իսկ 2000-2007 թվականներին՝ «Մասիս նավթամթերք» ՓԲԸ գործադիր տնօրեն։
Քաղաքական գործունեություն
2007-2012 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 16 ընտրատարածք)։ Անդամակել է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովին և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը։ ԲՀԿ անդամ է։
2012-2017 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ)։ Անդամակցել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը։ ԲՀԿ անդամ է։
2017-2019 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր (թիվ 5 ընտրատարածք, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք)։ Անդմակցել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին և «Ծառուկյան» խմբակցությանը։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։
Ընտանիք
Տիգրան Ստեփանյանը ամուսնացած է և ունի չորս զավակ։
Ծանոթագրություններ
|
---|
| Պատգամավորներ |
|
---|
| Լիազորությունները դադարեցրած | |
---|
| Կապված | |
---|
| ¹ ՀՀ ԱԺ Նախագահ, ² ՀՀ ԱԺ Նախագահի տեղակալներ, * Խմբակցությունների ղեկավարներ, ** Խմբակցությունների քարտուղարներ ← Կատեգորիա • Պորտալ |
|