Նարեկ Հարազատի Գրիգորյան (հոկտեմբերի 6, 1991(1991-10-06)[1], Նորատուս, Կամոյի շրջան, Հայաստան[1]), Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր[2]։
Կենսագրություն
Նարեկ Գրիգորյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում[3]։
Ազատվել է Հայաստանի զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունից։ Ըստ «Հեթք» ինտերնետային թերթի, ազատման հիմքը եղել է ինքնավնասումը[4]։
Սովորել է Երևանի Հյուսիսային համալսարանի տնտեսագիտության կառավարման և ինֆորմատիկայի ֆակուլտետի «Տնտեսագիտություն և կառավարում» բաժինը, որն ավարտել է 2013 թվականին։ Հետագայում ուսումը շարունակել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրայի «Գործարար վարչարարություն (MBA)» բաժնում։
2016-2018 թվականներին Նարեկ Գրիգորյանը եղել է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի ավագանու անդամ։ 2017 թվականի փետրվարից-մայիս ընկած ժամամակահատվածում եղել «Սևան ազգային պարկ» պահպանվող տարածքի տեսուչ։
2018-2020 թվականներին զբաղեցրել է Հայաստանի Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնը։ Հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է[5][6]։
2020 թվականի դեկտեմբերի 4-ին Նարեկ Գրիգորյանը Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 8 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով[7]։
Ըստ Նարեկ Գրիգորյանը պնդման, նա մասնակցել է 44-օրյա պատերազմին, եղել է «Գեղարքունիք» ջոկատի հրամանատարը[8]։ Սակայն այդ տեղեկությունը հերքել է ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ հայտնելով, որ Նարեկ Գրիգորյանի գլխավորած «Գեղարքունիք» ջոկատն առաջնագծում չի մարտնչել, առանձին որևէ մարտական առաջադրանք չի կատարել, ջոկատի անձնակազմից զոհեր և վիրավորներ չեն եղել, պարգևատրման ներկայացումներ չեն եղել[9]։
Անձնական կյանք
Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ