Տաթև Գասպարյան |
|
|
|
Կրթություն՝
|
Վալերի Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան
|
Մասնագիտություն՝
|
անգլերենի մասնագետ
|
Ազգություն
|
հայ
|
Ծննդյան օր
|
1983, մայիսի 10
|
Ծննդավայր
|
Արարատ, գյուղ Շահումյան
|
Քաղաքացիություն
|
Հայաստան
|
|
Տաթևիկ Մաթևոսի Գասպարյան (մայիսի 10, 1983(1983-05-10), Շահումյան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական և քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր[1]։
Կենսագրություն
Ծնվել է 1983 թվականի մայիսի 10-ին Արարատի մարզի Շահումյան գյուղում։ 2005 թվականին ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը։ Անգլերենի և իսպաներենի մասնագետ, ուսուցիչ։ Ներկայումս Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի անգլերենի ամբիոնի հայցորդ է[2]։ Վերապատրաստվել է «Ինթերնեյշնլ Հաուս» լեզվի ուսուցման կենտրոնում։ 2015 թվականին մասնակցել է Քեմբրիջի համալսարանի SELTA (մեծահասակների անգլերենի դասավանդում) ծրագրի դասընթացին։ 2005-2006 թվականներին Օհանյան վարժարանում եղել է անգլերենի ուսուցչուհի։ 2006 թվականից՝ Եվրասիա միջազգային համալսարանի, 2018 թվականից «Նորարարական կրթություն» հիմնադրամի դասախոս է։ 2016 թվականից «Հասարակության զարգացմանն աջակցող կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդամ է։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 5 ընտրատարածքի[3] տարածքային ընտրական ցուցակով[4]։ Գիտական 6 հոդվածի հեղինակ է։ Ամուսնացած է, ունի երեք զավակ։
Ծանոթագրություններ
|
---|
| Պատգամավորներ |
|
---|
| Լիազորությունները դադարեցրած | |
---|
| Կապված | |
---|
| ¹ ՀՀ ԱԺ Նախագահ, ² ՀՀ ԱԺ Նախագահի տեղակալներ, * Խմբակցությունների ղեկավարներ, ** Խմբակցությունների քարտուղարներ ← Կատեգորիա • Պորտալ |
|