Գոռ Երանյան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Երանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գոռ Երանյան
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և պատմաբան
Ծննդյան օր նոյեմբերի 28, 1990(1990-11-28) (34 տարեկան)
Ծննդավայր Դարակերտ, Մասիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Գոռ Երանյան (նոյեմբերի 28, 1990(1990-11-28), Դարակերտ, Մասիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պատմաբան, թուրքագետ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։ Մանդատը ստացել է 2020 թվականի հոկտեմբերի 1-ին[1]։

Կենսագրություն

Ծնվել է 1990 թվականի նոյեմբերի 28-ին Մասիսի շրջանի Դարակերտ գյուղում։

2011 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի բակալավրիատը, 2013 թվականին ՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ 2016 թ.՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի ասպիրանտուրան։ Պատմական գիտությունների թեկնածու։

2015 թվականից ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի գիտաշխատող է։ 2016 թվականից աշխատում է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում։ 2017-2020 թվականներին դասավանդել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։

2012-2020 թվականներին եղել է Սիվիլիթաս հիմնադրամի թուրքերենի թարգմանիչ և վերլուծաբան։

Մեկ մենագրության ու մի շարք գիտական հոդվածների հեղինակ է[2]։

Քաղաքական գործունեություն

2020 թվականի հոկտեմբերի 1-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով՝ փոխարինելով Արմեն Փամբուխչյանին։

Ընտանիք

Գոռ Երանյանը ամուսնացած է, ունի մեկ զավակ։

Ծանոթագրություններ

  1. «Գոռ Երանյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».
  2. «Գոռ Երանյանը ԲՈԿ-ի կայքում». www.bok.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 15-ին.

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!