- Վիքիպեդիայում կան հոդվածներ Քոչարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անդրանիկ Գրիգորի Քոչարյան (մայիսի 3, 1961(1961-05-03)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կուսակցական, քաղաքական գործիչ,Հայաստանի Ազգային ժողով տարբեր գումարումների պատգամավոր, տարբեր ժամանակներում զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պետական բարձր պաշտոններ, մասնագիտությամբ ճարտարագետ։
1995-1999 թվականներին եղել է ՀՀՇ, ՀՔԴԿ, ՀՀԿ, ՍԴՀԿ, Մտավորական Հայաստան, ՌԱԿ կուսակցություններից կազմված «Հանրապետություն» միավորման անդամ։ 2018-2021 թվականներին եղել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմքի վրա ձևավորված Իմ քայլը դաշինքի անդամ, 2021 թվականից՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։
Ներկայում հանդիսանում է ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր[2] և ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Կենսագրական տվյալներ
1983 թ. ավարտել է Երևանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետի ավտոմատ կառավարման համակարգեր բաժինը։ Ճարտարագետ։ 2000 թ.՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Իրավաբան։
1983-1990 թթ. աշխատել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի ճարտարագետ։
2000-2005 թթ.՝ «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» հկ ազգային անվտանգության եւ պաշտպանության գծով անկախ փորձագետ։ 2008-2009 թթ.՝ Երեւանում 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունները քննող փաստահավաք խմբի անդամ, փորձագետ։ 2012 թվականից «Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոն» հկ նախագահն է։
Հայաստանի պետական բարձր պաշտոններ
Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո Անդրանիկ Քոչարյանը Հայաստանում զբաղեցրել է մի շարք բարձր պաշտոններ։ 1990-1991 թվականներին եղել է Հայաստան ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, իսկ 1991-1995 թվականներին՝ Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
1991թ-ի դեկտեմբերի 16-ին ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Անդրանիկ Քոչարյանը նշանակվել է Մեղրու շրջանի արտակարգ դրության պարետ՝ երեք ամիս ժամկետով։
1999-2000 թվականներին Անդրանիկ Քոչարյանը զբաղեցրել է Հայաստանի վարչապետի՝ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի եւ կադրային քաղաքականության հարցերով խորհդականի պաշտոնը։
Գործունեությունն աղետի գոտում
1994-1996 թվականներին Անդրանիկ Քոչարյանը եղել է Սպիտակի երկրաշարժի հետևանքով աղետի գոտու վերածված տարածաշրջանում Հայաստանի կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչը։ Այդ տարիների իր գործունեության համար քննադատվել է և հանրային դաշտում արժանացել բազմաթիվ մեղադրանքների։
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
Ազգային ժողովի պատգամավոր (1995-1999)
1995-1999 թվականներին «Հանրապետություն» խմբակցությունից եղել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր։
Ազգային ժողովի պատգամավոր (2018-2021)
2018 թվականի դեկտեմբերի 9-ին «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր։
2019 թ. հունվարի 18-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ
2019 թվականի մայիսի 31-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում ստեղծվել է քննիչ հանձնաժողով, որպեսզի ուսումնասիրի 2016 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական կարճատև պատերազմի հանգամանքները։ Այն կազմված է եղել Ազգային ժողովի 11 պատգամավորներից (նախագահ Անդրանիկ Քոչարյան, անդամներ Վարդան Վարդանյան, Գևորգ Գորգիսյան, Արամ Խաչատրյան, Արմեն Խաչատրյան, Տիգրան Կարապետյան, Սասուն Միքայելյան, Քրիստինե Պողոսյան, Սողոմոն Սողոմոնյան, Ռուբիկ Ստեփանյան, Սիփան Փաշինյան)[3]։
Ըստ հրապարակումների՝ քննիչ հանձնաժողովի գործունեության շուրջ տարիների ընթացքում Անդրանիկ Քոչարյանը խոստացել է սկանդալային բացահայտումներ անել[4]։
Հանձնաժողովի կատարած աշխատանքների ուսումնասիրությունն այդպես էլ չի հրապարակվել և որպես պատճառ նշվել է, որ այն պարունակում է բազմաթիվ գաղտնքիներ[5]։ Հանձնաժողովը ղեկավարող Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ 2021 թվականի հայ-ադրբեջանական պատերազմում հայկական բանակը կրել է մեծ կորուստներ, և նպատակահարմար չի հրապարակել հանձնաժողովի եզրակացությունը[6]։
Ըստ հանձնաժողովի անդամ, Լուսավոր Հայաստան կուսակցությունից Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյանի՝ քննիչ հանձնաժողովի եզրակացությունը չի հրապարակվել, որովհետև 2021 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմից հետո ձախողվել է Սերժ Սարգսյանին պատժելու Նիկոլ Փաշինյանի ծրագիրը[4]։
Ազգային ժողովի պատգամավոր (2021-)
2021 թվականի հունիսի 20-ին Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից ընտրվել է ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։
2021 թվականի օգոստոսի 13-ին վերընտրվել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Ընտանիք
Ամուսնացած է, ունի երեք զավակ։
Ծանոթագրություններ
|
---|
| Պատգամավորներ |
|
---|
| Լիազորությունները դադարեցրած | |
---|
| Կապված | |
---|
| ¹ ՀՀ ԱԺ Նախագահ, ² ՀՀ ԱԺ Նախագահի տեղակալներ, * Խմբակցությունների ղեկավարներ, ** Խմբակցությունների քարտուղարներ ← Կատեգորիա • Պորտալ |
|
|
---|
| Պատգամավորներ |
|
---|
| Լիազորությունները դադարեցրած | |
---|
| Կապված | |
---|
| ¹ ՀՀ ԱԺ Նախագահ, ² ՀՀ ԱԺ Նախագահի տեղակալներ, * Խմբակցությունների ղեկավարներ, ** Խմբակցությունների քարտուղարներ ← Կատեգորիա • Պորտալ |
|