2018 և 2022 ՖԻՖԱ Աշխարհի առաջնությունների հայտերի ներկայացումը սկսվեց 2009 թվականի հունվարին և մինչև 2009 թվականի փետրվարի 2-ը հետաքրքրություն ունեցող երկրները պետք է գրանցեին իրենց հայտերը[5]։ Սկզբում ինը երկիր ներկայացրեցին հայտ 2018 թվականի Աշխարհի գավաթի համար, սակայն Մեքսիկան շուտով հրաժարվեց[6] և Ինդոնեզիայի հայտը մերժվեց ՖԻՖԱ-ի կողմից 2010 թվականի փետրվարին, երբ Ինդոնեզիայի կառավարությունը պատշաճ ձևով չներկայացրեց հայտի հաստատման նամակը[7]։ Հայտերի քննարկման ժամանակ երեք ոչ ՈՒԵՖԱ անդամներ (Ավստրալիա, Ճապոնիա և ԱՄՆ) կենտրոնացան 2022 թվականի հայտի վրա։ Այսպիսով հիմնական պայքարում մնացին չորս հայտեր, որոնցից երկուսը միասնական հայտեր` Անգլիա, Ռուսաստան, Նիդերլանդներ/Բելգիա և Պորտուգալիա/Իսպանիա։
ՖԻՖԱ հատուկ կոմիտեի քսաներկու անդամներ 2010 թվականի դեկտեմբերի 2-ի Ցյուրիխում կայացած ժողովում ընտրեցին 2018 և 2022 թվականների առաջնությունների ընդունող երկրներին[8]։ Քվեարկության երկրորդ փուլում Ռուսաստանը հաղթեց 2018 թվականի առաջնությունը ընդունելու իրավունքը։ Պորտուգալիա/Իսպանիա հայտը երկրորդն էր, Բելգիա/Նիդերլանդներ` երրորդը և Անգլիան` դուրս էր մնացել առաջին փուլից[9]։
Գործընթացը չանցավ առանց քննադատման. Ռուսաստանի կողմից կաշառք տալու և ՖԻՖԱ անդամների կորումպացված լինելու մասին բարձրաձայնեց հատկապես Անգլիայի ֆուտբոլային միությունը։ Չնայած 2014 թվականի Գարսիայի հաշվետվությունը բացառեց Ռուսաստանի մեղավորությունը, Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվեց համաձայնվել դրա հետ և Գրեգ Դայկը պահանջեց վերաքննություն իրականացնել, իսկ Դեյվիդ Բերնշայնը պահանջեց բոյկոտել Աշխարհի գավաթը։
Հավաքականներ
Որակավորում
Պատմության մեջ առաջին անգամ որակավորմանը մասնակցեցին 209 ՖԻՖԱ անդամներ, չհաշված Ռուսաստանի հավաքականը, որը որակավորվեց ավտոմատ որպես ընդունող երկիր[11]։ Զիմբաբվեն և Ինդոնեզիան ավելի ուշ որակազարկվեցին, մինչև կանցկացնեին իրենց առաջին հանդիպումները[12][13], մինչդեռ Ջիբրալթարը և Կոսովոն, որոնք միացել էին ՖԻՖԱ-ին 2016 թվականի մայիսին, միացան որակավորմանը[14]։ Առաջնության տեղերը բաժանվեցին կոնֆեդերացիաների միջև, մասնակիցների թվի փոփոխություն տեղի չունեցավ 2014 թվականի Աշխարհի գավաթից հետո[15][16]։ Որակավորման փուլի առաջին հանդիպումը տեղի ունեցավ Արևելյան ԹիմորիԴիլի քաղաքում 2015 թվականի մարտի 12-ին ԱՖԿ որակավորման շրջանակներում[17], հիմնական որակավորման վիճակահանությունը տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգում 2015 թվականի հուլիսի 25-ին[18][19][20][21]։
Որակավորված 32 հավաքականներից քսանը մասնակցել էր նաև 2014 թվականի Աշխարհի գավաթի եզրափակիչ փուլին։ Պանաման և Իսլանդիան որակավորվեցին առաջին անգամ[22]։ Մի շարք հավաքականներ վերադարձան նվազագույնը երեք մրցաշրջան բաց թողնելուց հետո։ Եգիպտոսը վերադարձավ 28 տարի հետո, նրա վերջին առաջնությունը եղել էր 1990 թվականը, Մարոկկոյինը` 1998 թվականը, Պերուինը 1982 թվականը, իսկ Սենեգալը կմասնակցի երկրորդ անգամ, նախորդ անգամ 2002 թվականին դուրս էր եկել քառորդ եզրափակիչ։ Առաջին անգամ առաջնությանը որակավորվեցին երեք Հյուսիսային Եվրոպայի երկրներ (Դանիա, Իսլանդիա և Շվեդիա) և չորս արաբական երկրներ (Եգիպտոս, Մարոկկո, Սաուդյան Արաբիա և Թունիս)[23]։
Վիճակահանությունը կայացավ 2017 թվականի դեկտեմբերի 1-ին Մոսկվայում[24][25]։ 32 Հավաքականներ բաժանվեցին ութ խմբի, յուրաքանչյուրում չորս հավաքական։
Վիճակահանության համար հավաքականները բաժանվեցին չորս զամբյուղի համաձայն 2017 թվականի հոկտեմբերի ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի։ Առաջին զամբյուղում ավտոմատ հայտնվեց Ռուսաստանը, որպես ընդունող երկիր և լավագույն յոթ հավաքականները, երկրորդ զամբյուղում մյուս ութ հավաքականները և այդպես շարունակ[26]։ Սա նախորդ մրցաշարի հետ համեմատած միակ նորամուծությունն էր, այն ժամանակ միայն առաջին զամբյուղն էր որոշվում ըստ դասակարգման, մյուսները բաշխվում էին ըստ աշխարհագրական դիրքերի։ Այնուամենայնիվ մնաց պայմանը, որ նույն կոնֆեդերացիայից նույն խմբում չպետք է լինեին երկու հավաքականներ, բացառությամբ ՈՒԵՖԱ-ի, որտեղից առավելագույնը երկու հավաքական կարող էր հայտնվել միևնույն խմբում։
2011 թվականի հոկտեմբերին Ռուսաստանը կրճատեց մարզադաշտերի թիվը 16-ից 14։ Մոսկվայի շրջանի Պոդոլսկի մարզադաշտի կառուցումը չեղարկվեց մարզային իշխանությունների հրամանով, բացի այդ մայրաքաղաքի Օտկրիտիե Արենան փոխարինվեց Դինամո մարզադաշտով, քանի որ վերջինս կառուցվեց ավելի շուտ[31]։
Ընդունող քաղաքների վերջնական ցանկը հայտարարվեց 2012 թվականի սեպտեմբերի 29-ին։ Վերջնական ցուցակով քաղաքները դարձան 11, իսկ մարզադաշտերը` 12, քանի որ Կրասնոդարը և Յարոսլավլը դուրս մնացին ցուցակից[32]։
Զեպպ Բլատերը 2014 թվականի հուլիսին հայտարարեց, որ հնարավոր է մարզադաշտերը կրճատվեն 12-ից 10[33]։
2014 թվականի հոկտեմբերին ՖԻՖԱ ստուգող անձնակազմը առաջին անգամ պաշտոնապես այցելեց Ռուսաստան, նրանք եղան Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում և Մոսկվայում։ Նրանք գոհ էին գործընթացից[34]։
2015 թվականի հոկտեմբերի 8-ին ՖԻՖԱ-ն և Տեղի կազմակերպչական կոմիտեն համաձայնեցրեցին առաջնության ընթացքում մարզադաշտերի պաշտոնական անվանումները[35]։
12 մարզադաշտերից Մոսվայի Լուժնիկի մարզադաշտը և Սանկտ Պետերբուրգ մարզադաշտը (Ռուսաստանի ամենախոշոր մարզադաշտերը) ամենաշատը կօգտագործվեն, այստեղ կկայանան յոթական հանդիպում։ Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում և Սամարայում տեղի կունենան վեցական հանդիպում և Մոսկվայի Օտկռիտիե և Դոնի Ռոստովի մարզադաշտերում հինգական հանդիպում։ Մնացած քաղաքներում տեղի կունենան չորսական հանդիպում։
Խաղացանկը ՖԻՖԱ կողմից ազդարարվել է 2015 թվականի հուլիսի 24-ին (առանց հանդիպքումների ժամանակների, որը համաձայնեցվել է ավելի ուշ)[36][37]։ 2017 թվականի դեկտեմբերի 1-ին, վերջնական վիճակահանությունից հետո հայտարարվեց խաղային ժամերը ՖԻՖԱ կեղմից[38]։ Ռուսաստանը որպես ընդունող երկիր հայտավորված է A1 դիրքում և խղաղա բացման հանդիպումում հունիսի 14-ին ՄոսկվայիԼուժնիկի մարզադաշտումՍաուդյան Արաբիայի դեմ, երկու հավաքականները ունեն առաջնության մասնակիցների մեջ ամենացածր վարկանիշները[39]։ Լուժնիկի մարզադաշտում տեղի կունենա նաև երկորդ կիսաեզրափակիչը հուլիսի 11-ին և եզրափակիչը հուլիսի 15-ին։
Խմբային փուլ
Յուրաքանչյուր խմբում առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած հավաքականներն անցնում է 1/8 եզրափակիչ։ Խմբի յուրաքանչյու հավաքական հանդիպելու է խմբի մյուս հավաքականների հետ մեկական անգամ։
Եթե մեկ կամ մի քանի հավաքականներ խաղերից հետո ունենան հավասար միավորներ, ապա կգործեն հետևյալ պայմանները[40].
Հավասար միավորներ ունեցող ակումբների միջև խաղերում առավելագույն միավոր,
Հավասար միավորներ ունեցող ակումբների միջև խաղերում լավագույն գոլային տարբերություն,
Հավասար միավորներ ունեցող ակումբների միջև խաղերում առավելագույն գոլեր,
Եթե հաշվի առնելով 1-3 պայմանները հավաքականները դեռևս հավասար են, ապա 1-3 պայմանները տարածվում են հավաքականների բոլոր խաղերի արդյունքների վրա, եթե այս դեպքում էլ են հավասար ապա գործում են 5-ից 9 պայմանները,
Բոլոր խմբային խաղերի գոլերի տարբերություն,
Առավելագույն գոլեր բոլոր խմբային խաղերում,
Եթե հավասար են միայն երկու հավաքականներ, և 1-6 կետերից հետո նորից հավասար են, ապա հաղթողին որոշվում է հետծխաղյա 11 մետրանոցներով, այս պայմանը չի գործում եթե հավասար են երկուսից ավել հավաքականներ։
Արդար խաղի արդյունք (1 միավոր դեղին քարտի համար, 3 միավոր կարմիր քարտի համար եթե այն տրվել է երկու դեղին քարտի արդյունքում և 4 միավոր ուղղակի կարմիր քարտի համար,
Զբաղեցրած դիրքը ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակում։
Չորս լավագույն երրորդ տեղ զբաղեցրած հավաքականների հավասարության դեպքում գործում են հետևյալ պայմանները։
Փլեյ օֆֆ փուլը առաջնության եզրափակիչ փուլն է, որը հաջորդելու է խմբային փուլին։ Այն կսկսվի հունիսի 30-ին 1/8-րդ եզրափակչից և կավարտվի հուլիսի 15-ին եզրափակիչ հանդիպումով, որը կկայանա ՄոսկվայիԼուժնիկի մարզադաշտում[82]։ Լավագույն երկու հավաքականները ամեն խմբից (ընդհանուր 16 հավաքական) դուրս կգան փլեյ-օֆֆ փուլ, որից հետո յուրաքանչյուր պարտված հավաքական կլքի պայքարը։ Կիսաեզրափակչի երկու պարտված հավաքականները կվիճարկեն երրորդ տեղը միմյանց միջև[40]։
2018 թվականի ֆուտբոլի աշխաարհի առաջնության համար ՖԻՖԱ-ն տրամադրել է 657 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 181 միլիոն դոլարով (կամ 38 %) ավելի է քան 2014 թ․ ՖԻՖԱ 2014-ի մրցանակային ֆոնդից[100][101]։.
↑Goff, Steve (2009 թ․ հունվարի 16). «Future World Cups». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 16-ին.
↑Marikar, Hafiz. «Russia to host next FIFA World Cup». Dailynews.lk. The Associated Newspapers of Ceylon Ltd. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 23-ին.
↑«Match report – Group A – Russia-Egypt»(PDF). FIFA.com. Fédération Internationale de Football Association. 2018 թ․ հունիսի 19. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
↑«Match report – Group B – Morocco-Iran»(PDF). FIFA.com. Fédération Internationale de Football Association. 2018 թ․ հունիսի 15. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
↑«Match report – Group C – Peru-Denmark»(PDF). FIFA.com. Fédération Internationale de Football Association. 2018 թ․ հունիսի 16. Վերցված է 2018 թ․ հունիսի 16-ին.
↑«Players: Goals scored». FIFA.com. Fédération Internationale de Football Association. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
Sankt Stefan ob Leoben Localidad Escudo Sankt Stefan ob LeobenLocalización de Sankt Stefan ob Leoben en Estiria Coordenadas 47°19′11″N 14°58′39″E / 47.319722222222, 14.9775Entidad Localidad • País Austria • Estado Estiria • Distrito LeobenSuperficie • Total 78,72 km² Altitud • Media 588 m s. n. m.Población (1 de enero de 2018) • Total 1930 hab. • Densidad 24,52 hab/km²Huso...
SPAR Drużynowe Mistrzostwa Europy 2010 Liga Gospodarz Zwycięzca Superliga Bergen Rosja I liga Budapeszt Czechy II liga Belgrad Szwajcaria III liga Marsa Dania BergenBudapesztBelgradMarsa Drużynowe Mistrzostwa Europy 2010 2. Drużynowe Mistrzostwa Europy w Lekkoatletyce – zawody lekkoatletyczne, które odbyły się w czterech europejskich miastach 19 i 20 czerwca 2010 roku[1]. Reprezentacje rywalizowały w superlidze, I lidze, II lidze oraz III lidze. Organizatorem...
присілок Гомонтово Гомонтово Країна Росія Суб'єкт Російської Федерації Ленінградська область Муніципальний район Волосовський район Поселення Бегуницьке сільське поселення Код ЗКАТУ: 41206000006 Код ЗКТМО: 41606404116 Основні дані Населення ▲ 79 Поштовий індекс 188423 Телефонн...
Señor de las Islas Escudo de armas del príncipe Guillermo, como se usa en Escocia.La galera en los cuartos 2 y 3 representa El Señorío de las Islas.Concesión 875Actual titular Guillermo de Gales[editar datos en Wikidata] Señor de las Islas es un título nobiliario escocés, aunque originalmente hacía referencia a una serie de gobernantes hiberno-nórdicos de los territorios vikingos de las Islas del Norte y Escocia durante la Edad Media, que se constituyeron en una potencia n...
Đèn giao thông, một ví dụ về biểu thị bằng màu sắc Biểu thị bằng màu sắc là một hình thức biểu thị thông tin bằng cách sử dụng nhiều màu sắc khác nhau. Trước đây, biểu thị bằng màu sắc được ứng dụng trong giao tiếp khoảng cách xa bằng những lá cờ, ví dụ như truyền tin semaphore.[1] Vương quốc Anh đã có quy ước về màu sắc để phục vụ cho việc này, trong đó màu đỏ bi...
1966 Indian filmBaharen Phir Bhi AayengiPosterDirected byShaheed LatifWritten byAbrar AlviProduced byGuru DuttStarringDharmendraMala SinhaTanujaCinematographyK. G. PrabhakarEdited byY. G. ChawhanMusic byO. P. NayyarRelease date1966Running time136 minutesCountryIndiaLanguageHindi Baharen Phir Bhi Aayengi (transl. Spring will still come) is a 1966 Hindi-language romantic-tragedy film produced by Guru Dutt and directed by Shaheed Latif, actual name Shahid Lateef. It stars Dharmendra, Mala ...
Chemical reaction which removes a hydrogen halide from a substrate Dehydrohalogenation to give an alkene In chemistry, dehydrohalogenation is an elimination reaction which removes a hydrogen halide from a substrate. The reaction is usually associated with the synthesis of alkenes, but it has wider applications. Dehydrohalogenation from alkyl halides Traditionally, alkyl halides are substrates for dehydrohalogenations. The alkyl halide must be able to form an alkene, thus halides having no C...
Cet article est une ébauche concernant le jeu vidéo. Vous pouvez partager vos connaissances en l’améliorant (comment ?) (voir l’aide à la rédaction). Si ce bandeau n'est plus pertinent, retirez-le. Cliquez ici pour en savoir plus. Cet article contient une ou plusieurs listes (décembre 2018). Ces listes gagneraient à être rédigées sous la forme de paragraphes synthétiques, plus agréables à la lecture, les listes pouvant être aussi introduites par une partie rédigée et ...
2009 action-adventure video game For the handheld release, see Lego Indiana Jones 2: The Adventure Continues (handheld video game). 2009 video gameLego Indiana Jones 2:The Adventure ContinuesCover artDeveloper(s)Traveller's TalesPublisher(s)LucasArtsFeral Interactive (OS X)Director(s)Jon BurtonProducer(s)Steve WakemanDesigner(s)Jon BurtonProgrammer(s)John HodskinsonArtist(s)James CunliffeComposer(s)David WhittakerSeriesLego Indiana JonesPlatform(s)Microsoft WindowsPlayStation 3WiiXbox 360Mac ...
Species of mammal Chinese hamster A wild-type Chinese hamster Scientific classification Domain: Eukaryota Kingdom: Animalia Phylum: Chordata Class: Mammalia Order: Rodentia Family: Cricetidae Subfamily: Cricetinae Genus: Cricetulus Species: C. griseus Binomial name Cricetulus griseusMilne-Edwards, 1867 The Chinese hamster (Cricetulus griseus or Cricetulus barabensis griseus) is a rodent in the genus Cricetulus of the subfamily Cricetidae that originated in the deserts of northern China a...
إن تخليق اليوريا (والمواد العضوية الأخرى) من المركبات غير العضوية كانت تدحض فرضية vitalist وهي أن الكائنات الحية فقط يمكن أن تخلق هذه المركبات . المذهب الحيوي هو الاعتقاد بأن «الكائنات الحية تختلف اختلافًا جوهريًا عن الكيانات غير الحية لأنها تحتوي على بعض العناصر غير المادية أ...
Baseball player Skyler StromsmoeStromsmoe with the Richmond Flying Squirrels in 2013Free agent Utility playerBorn: (1984-03-30) March 30, 1984 (age 39)Bow Island, Alberta, CanadaBats: SwitchThrows: Right Medals Men's baseball Representing Canada Baseball World Cup 2011 Panama City Team Pan American Games 2011 Guadalajara Team 2015 Toronto Team Skyler Emerson Stromsmoe (born March 30, 1984) is a Canadian professional baseball utility player who is a free agent. Prior to beginning hi...
Binghamton Bearcats 2023–24 Binghamton Bearcats men's basketball team UniversityBinghamton UniversityHead coachLevell Sanders (2nd season)ConferenceAmerica EastLocationVestal, New YorkArenaBinghamton University Events Center (Capacity: 5,322)NicknameBearcatsColorsDark green, white, and black[1] Uniforms Home Away Alternate NCAA tournament appearances2009Conference tournament champions2009Conference regular season champions2009 The Binghamt...
English model and actress (born 1992) This article may be written from a fan's point of view, rather than a neutral point of view. Please clean it up to conform to a higher standard of quality, and to make it neutral in tone. (May 2022) (Learn how and when to remove this template message) Cara DelevingneDelevingne in 2018BornCara Jocelyn Delevingne (1992-08-12) 12 August 1992 (age 31)Hammersmith, London, EnglandOccupationsModelactorsingerYears active2009–presentParentCharles Delev...
пупео Численность 1300 чел. Расселение Вьетнам, Китай Язык пупео, вьетнамский Религия шаманизм, анимизм Входит в Кадайские языки Родственные народы гэлао, лати, цунь, лаха, буян, ежун, эн Медиафайлы на Викискладе Пупео (кабео, кабяо, лакуа) (кит. упр. 普骠族, пиньинь P...
Ley General del Patrimonio Cultural de la Nación LEY Nº 28296 La Huaconada de Mito, danza de la región Junín, es reconocida como Patrimonio de la Humanidad por la Unesco desde el año 2010.Extensión teritorial PerúLegislado por Congreso de la República del PerúHecho por Gobierno de Alejandro ToledoReferencia del diario oficial El PeruanoHistoriaAprobación 21 de julio de 2004Publicación 22 de julio del 2004Entrada en vigor 22 de julio del 2004Legislación vigente[editar da...
This article does not cite any sources. Please help improve this article by adding citations to reliable sources. Unsourced material may be challenged and removed.Find sources: Inshore powerboat racing – news · newspapers · books · scholar · JSTOR (January 2016) (Learn how and when to remove this template message) A ChampBoat at the 2006 Minneapolis race. Inshore powerboat racing is a form of water-based motorsport using powerboats in sheltered or inla...
AwardDominican Campaign MedalObverseTypeCampaign medalAwarded forService in the Dominican RepublicPresented byDepartment of the NavyCampaign(s)Santo Domingo Campaign of 1916EstablishedDecember 29, 1921First awardedMay 5, 1916Last awardedDecember 4, 1916ribbon and streamer The Dominican Campaign Medal is a military decoration of the United States Navy and United States Marine Corps which was created on December 29, 1921. To be awarded the Dominican Campaign Medal, a servicemen must have perfor...
This article has multiple issues. Please help improve it or discuss these issues on the talk page. (Learn how and when to remove these template messages) This article does not cite any sources. Please help improve this article by adding citations to reliable sources. Unsourced material may be challenged and removed.Find sources: Chittoorkavu Devi Temple – news · newspapers · books · scholar · JSTOR (June 2011) (Learn how and when to remove this templat...
يفتقر محتوى هذه المقالة إلى الاستشهاد بمصادر. فضلاً، ساهم في تطوير هذه المقالة من خلال إضافة مصادر موثوق بها. أي معلومات غير موثقة يمكن التشكيك بها وإزالتها. (أغسطس 2023) سيركيت دي والونيا 2023 تفاصيل السباقسلسلة57. سيركيت دي والونيامسابقاتطواف أوروبا للدراجات 2023 1.1Lotto Cycling Cu...
Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!