Ավստրալիան Օկեանիայի քառակի չեմպիոն է և Ասիայի 2015 թվականի չեմպիոնն է։ Այսպիսով՝ Ավստրալիան աշխարհի միակ հավաքականն է, որ երկու կոնֆեդերացիաների առաջնությունների հաղթող է դարձել։ Ավստրալիան 1974 թվականին մասնակցել է Աշխարհի առաջնությանը, սակայն հաջորդ անգամ միայն 2006 թվականին է կարողացել հաղթահարել որակավորման փուլը և մասնակցել Աշխարհի առաջնությանը։ Նույն այս թվականին Ավստրալիան անդամակցել է Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիային, քանի որ նրա մակարդակը արդեն շատ էր գերազանցում խաղաղօվկիանոսյան հավաքականների մակարդակը։ Ավստրալիան նաև մասնակցել է 2010 և 2014 թվականների Աշխարհի առաջնություններին։ Հավաքականի լավագույն արդյունքը աշխարհի առաջնություններում եղել է 1/8 եզրափակիչ հասնելը 2006 թվականին։ Ավստրալիան նաև 3 անգամ մասնակցել է Կոնֆեդերացիաների գավաթին։
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 48-րդ հորիզոնականը՝ 2017 թվականի հունիսի 1-ի դրությամբ[2]։
Պատմություն
Վաղ տարիներ
Ավստրալիայի ազգային հավաքականը իր մրցելույթները սկսել է 1922 թվականին Նոր Զելանդիա կատարած հավաքներում[3], որտեղ պարտվեց երկու անգամ և մեկ անգամ խաղաց ոչ-ոքի։ Մյուս 36 տարիների Ավստրալիան, Նոր Զելանդիան և Հարավաֆրիկյան Հանրապետությունը դարձան մշտական հակառակորդներ ընկերական խաղերում[4]։ Այս ընթացքում Ավստրալիան նաև հանդիպեց Կանադայի և Հնդկաստանի ընտրանիների դեմ Ավստրալիա կատարած հավաքների ժամանակ համապատասխանաբար 1924 և 1938 թվականներին[5][6]։ Ավստրալիան իր պատմության ընթացքում ունեցավ ամենախոշոր հաշվով պարտությունը 1951 թվականի հունիսի 30-ին, երբ նրանք պարտվեցին Անգլիային 0-17 հաշվով[7]։ Ավստրալիան հազվագյուտ հնարավորություն էր ստանում մասնացել միջազգային մրցույթներին, նրանց առաջին մրցույթը կայացավ 1956 թվականի Մելբուրնի օլիմիադայում։ Օդային տրանսպորտի էժանանալու հետ միասին Ավստրալիան սկսեց հանդիպել նաև այլ մրցակիցների հետ[4]։ Այնուամենայնիվ աշխարհագրական մեկուսացումը շարունակեց մեծ դերակատարում ունենալ հաջորդ 30 տարիներին[4]։
Երբ չհաջողվեց որակավորվել Ֆուտբոլի աշխարհի առաջնության1966 և 1970 թվականների եզրափակիչ առաջնություններին` պարտվելով փլեյ-օֆֆ հանդիպումները համապատասխանաբար Հայուսիսային Կորեային և Իսրայելին, Ավստրալիան վերջապես որակավորվեց առաջին անգամ 1974 թվականի առաջնությանը[8]։ Ոչ ոքի խաղալով Չիլիի դեմ և պարտվելով Արևելյան և Արևմտյան Գրեմանիաներին, հավաքականը առանց գոլ խփելու զբաղեցրեց խմբում վերջին տեղը և չանցավ հաջորդ փուլ։ Ավստրալիայի հավաքականը չմասնակցեց Աշխարհի առաջնություններին ավելի քան 30 տարին մինչև 2006 թվականը[8]։
Առաջին հաջողություն և «ոսկե սերունդ»
Աշխարհի առաջնությունում ցույց տված թույլ խաղը չազդեց նրանց մարտունակության վրա ընդդեմ եվրոպական և հարավամերիկյան ուժեղ հավաքականներին դեմ։ 1988 թվականին Ավստրալիան հաղթեց այդ ժամանակվա աշխարհի չեմպիոն Արգենտինային 4-1 հաշվով Ավստրալիայի երկմայրցամաքային ոսկե գավաթում[9][10]։ 1997 թվականին Ավստրալիան ոչ ոքի խաղաց գործող չեմպիոն Բրազիլիայի դեմ և հաղթեց Ուրուգվային 1-0 հաշվով ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 1997 թվականի կիսաեզրափակչում[11]։ 2001 թվականին Ավստրալիան հաղթեց գործող չեմպիոն Ֆրանսիային ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2001-ի խմբային փուլում և հաղթեց Բրազիլիային երրորդ տեղի համար պայքարում[12]։ Ավստրալիան 2003 թվականին հաղթեց Անգլիային 3-1 հաշվով, որի ժամանակ Ուեյն Ռունին նշեց հավաքականում իր նորամուտը[13]։
2005 թվականի սկզբին Ավստրալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարեց, որ բանակցություններ են վարվում Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիային միանալու համար, մինչ այդ այն մոտ 40 տարի Օկեանիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի անդամ էր[14]։ Շատ մեկնաբաններ և երկրպագուներ համոզված էին, որ Ավստրալիան զարգացում կապրի միայն Օկեանիայից դուրս[15][16]։ Երբ ՕՖԿ հատուկ հանձնաժողովը ընդունեց Ավստրալիայի դուրս գալու դիմումը, ՖԻՖԱ-ն համաձայնեց տեղափոխումը 2005 թվականի հունիսին[16]։ Ավստրալիան տեղափոխվեց Ասիա 2006 թվականի հունվարի 1-ին, երբ Ավստրալիան Օվկիանիայում ավարտեց Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2006 թվականի մրցելույթները[16]։
Ավստրալիան հաջողությամբ ավարտեց 2006 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլը և որակավորվեց եզրափակիչ փուլին[17]։ Հավաքականի մարզիչ Ֆրենկ Ֆարինան հեռացվեց պաշտոնից 2005 թվականի Կոնֆեդերացիաների գավաթում թույլ ելույթից հետո և նրան փոխարինեց Գուս Հիդինգը[17]։ Ավստրալիան ՖԻՖԱ դասակարգմամբ 49-րդն էր, երբ խաղաց 18-րդ հավաքական Ուրուգվայի դեմ, որակավորման փուլի փլեյ-օֆֆ շրջանակում, որի հետ առաջին խաղում պարտվեց 0-1 հաշվով[18]։
Երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ Ավստրալիա մարզադաշտում, որին ներկա էին 82.698 հանդիսատես[19]։ 90 րոպե անց Ավստրալիան հաղթեց 1-0 հաշվով և ընդհանուր հաշիվը հավասարվեց, հավաքականները խաղացին ավելացված ժամանակում, սակայն հաշիվը չփոխվեց և սկսվեցին հետխաղյա 11 մետրանոցներ, որտեղ Ավստրալիան հաղթեց 4-2 հաշվով և դարձավ առաջին հավաքականը, որն ուղեգիր ձեռք բերեց 11 մետրանոցների շնորհիվ[20]։
Ավստրալիան 2006 թվականի աշխարհի առաջնության ժամանակ ընդգրկվեց F խմբումՃապոնիայի, Խորվաթիայի և գործող չեմպիոն Բրազիլիայի հետ միասին։ Նրանց առաջին խաղում Ավստրալիան հաղթեց Ճապոնիային 3-1 հաշվով, որտեղ աչքի ընկավ Թիմ Կահիլը երկու անգամ (84', 89') և Ջոն Ալոիսին մեկ անգամ (90+2'), բոլոր գոլերը գրանցվեցին վերջին ութ րոպեներին։ Այս գոլերը դարձան պատմություն, քանի որ սա առաջին անգամ էր, երբ որևէ հավաքական դառնում երեք գոլի հեղինակ վերջին ութ րոպեներում[21]։ Երկրորդ խաղում Ավստրալիան հանդիպեց Բրազիլիայի հետ և պարտվեց 0-2 հաշվով։ Խմբային փուլի վերջին խաղում Ավստրալիան հանդիպեց Խորվաթիայի հետ և գրանցվեց 2-2 հաշիվը, ինչը թուլյ տվեց ավստրալիացիներին դուրս գալ 1/8 եզրափակիչ, որտեղ նրանք դուրս մնացին` պարտվելով Իտալիային 0-1 հաշվով։ Այս պարտությունից հետո Ավստրալիայի գլխավոր մարզիչ Հիդինգը հրաժարական տվեց[22]։ Այս հաջողությունից հետո Ավստրալիան դարձավ ԱՖԿ տարվա լավագույն հավաքական[23], իսկ նրան կոչեցին «ոսկե սերունդ»[24]։
Հետագա հաջողություն
Գլխավոր մարզիչ Գրահամ Արնոլդի գլխավորությամբ Ավստրալիան առաջին անգամ մասնակցեց 2007 թվականի Ասիական գավաթին` ունենալով ուժեղ կազմ, որի մեծ մասը մասնակցել էր Աշխարհի նախորդ առաջնությունում։ Ընդգրկվելով A խմբում նրանք խաղացին Օմանի (1-1, ոչ ոքի), Թայլանդի (4–0, հաղթանակ) և հետագա չեմպիոն Իրաքի (3–1, պարտություն) դեմ` Ավստրալիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Քառորդ եզրափակչում նրանք հանդիպեցին Ճապոնիայի դեմ և հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին ոչ ոքի 1-1 հաշվով և Ավստրալիան դուրս մնաց հետխաղյա 11 մետրանոցների արդյունքում։ 2007 թվականի սեպտեմբերի 11-ի ընկերական հանդիպումը Արգենտինայի դեմ (1-0, պարտություն) դարձավ վերջինը գլխավոր մարզիչ Գրահամ Արնոլդի համար և նրան փոխարինեց Պիմ Վերբեկը 2007 թվականի դեկտեմբերից[25]։
Ավստրալիան սկսեց 2010 թվականի Աշխարհի առաջնության որակավորումը որակավորման երրորդ փուլից և ընդգրկվեց Կատարի, Իրաքի և Չինաստանի հետ միևնույն խմբում և ավարտեց առաջին տեղում։ Ավստրալիան նաև հաղթեց որակավորման չորրորդ խմբում, որտեց ընդգրկված էին Ճապոնիան, Բահրեյնը, Կատարը և Ուզբեկստանը[26]։
Ավստրալիան Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2010 թվականի ժամանակ ընդգրկվեց D խմբում եռակի չեմպիոն Գերմանիայի, Գանայի և Սերբիայի հետ միասին։ 2010 թվականի հունիսի 14-ին Ավստրալիան հանդիպեց Գերմանիայի հետ։ Պիմ Վերբիկը անականկալ որոշում ընդունեց` խաղալով առանց ընգծված հարձակվողով և պարտվեց 0-4 հաշվով։ Վերբիկին շատերը քննադատեցին այս մարտավարության համար[27], իսկ Ավստրալիայում ֆուտբոլի հեռարձակման նախագահ Կրեյգ Ֆոստերը պահանջեց անմիջապես հեռացնել նրան[28]։ Ավստրալիան ոչ ոքի 1-1 հաշվով խաղաց երկրորդ խաղում Գանայի դեմ, իսկ երրորդ խաղում Ավստրալիան հաղթեց Սերբիային 2-1 հաշվով, սակայն դուրս մնաց հետագա պայքարից վատ գոլային տարբերություն ունենալու պատճառով։ Պիմ Վերբիկը հրաժեշտ տվեց մարզիչի պաշտոնին և նրան շուտով փոխարինեց Հոլգեր Օսիեկը[29]։
Նոր սերունդ, Ասիայի գավաթ 2015-ի հաղթանակ
Երկու շաբաթ մարզիչի որոնումներից հետո, Անգե Պոստեկոգլուն նշանակվեց հավաքականի գլխավոր մարզիչ[30]։ Պոստեկոգլուն նպատակ դրեց վերակազմավորել Ավստրալիայի ազգային հավաքականը, որի արդյունքում նա ազատվեց 2006 թվականի Ոսկե սերնդից, որոնց չափազանց ինքնավստահության արդյունքում Ավստրալիան պարտվեց Բրազիլիային և Ֆրանսիայի նույն 0-6 հաշվով[31]։ Որպես նոր գլխավոր մարզիչ, նրա առաջին հանդիպումը եղավ Կոստա Ռիկայի հետ խաղը, որում Ավստրալիան հաղթեց 1-0 հաշվով Տիմ Կահիլի գոլի շնորհիվ[32]։
2014 թվականի Աշխարհի գավաթի ժամանակ Ավստրալիան ընդգրկվեց B խմբում գործող չեմպիոն Իսպանիայի, 2010 թվականի արծաթե մեդալակիր Նիդերլանդների և Չիլիի հավաքականների հետ միասին[33]։ Առաջին խաղում նրանք ցուցադրեցին ոչ փայլուն խաղ և պարտվեցին Չիլիին 1-3 հաշվով, միակ գոլը ավստրալիացիների կազմում խփեց Տիմ Կահիլը։ Երկրորդ խաղում նրանք նույնպես պարտություն կրեցին, այս անգամ Նիդերլանդներից և Իսպանիայի հետ միասին վաղօրոք լքեցին պայքարը։ Երրորդ խաղը նույնպես անհաջող էր, նրանք պարտվեցին 0-3 հաշվով Իսպանիային[34][35]։
Աշխարհի գավաթից հետո Ավստրալիան առաջին միջազգային հանդիպումը անցկացրեց Բելգիայի դեմ և պարտվեց 0-2 հաշվով։ Չորս օր անց Անգե Պոստեկոգլուի գլխավորությամբ Ավստրալիան տարավ իր առաջին հաղթանակը Սաուդյան Արաբիայի նկատմամբ 3-2 հաշվով։ Միացյալ Արաբական Էմությությունների հետ ոչ ոքիից հետո հաջորդեց Կատարից և Ճապոնիայից կրած պարտությունները, ինչից հետո ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Ավստրալիան դարձավ 102-ը, ինչը նրա պատմության մեջ ամեցածրն էր[36]։
Հաջորդ տարի Ավստրալիան ընդունեց ԱՖԿ Ասիայի գավաթ 2015-ը, որում հավաքականը մասնակցում էր երրորդ անգամ անընդմեջ։ Ավստրալիան հաղթեց խմբային փուլի առաջին երկու խաղերում Քուվեյթին և Օմանին համապատասխանաբար 4-1 և 4-0 հաշիվներով։ Նրանք երաշխավորեցին հաջորդ փուլի ուղեգիրը և վերջին խաղում պարտվեցին Հարավային Կորեային 0-1 հաշվով[37]։ Նրանք քառորդ եզրափակչում հանդիպեցին Չինաստանի հետ, որտեղ Ավստրալիան առավելության հասավ 2-0 հաշվով Տիմ Կահիլի դուբլի շնորհիվ։ Կիսաեզրափակչում նրանց մրցակիցն էր Միացյալ Արաբական Էմիրությունները, որին նույնպես հաղթեցին 2-0 հաշվով և երկրորդ անգամ անընդմեջ դուրս եկան եզրափակիչ։ Նրանք հունվարի 31-ին եզրափակչում մրցեցին Հարավային Կորեայի հետ և լրացուցիչ ժամանակում հաղթանակ տարան 2-1 հաշվով և որակավորվեցին ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2017[38][39]։
2018 թվականին մարտի 16-ին ԿՈՆՄԵԲՈԼ-ը հայտարարեց, որ Ավստրալիան կարող է լինել ԱՖԿ երեք թիմերից մեկը, որը կմասնակցի Կոպա Ամերիկա 2019-ին։ Կատարը, Հարավային Կորեան, Ճապոնիան և Չինաստանը մյուս հնարավոր չորս հավաքականներն են[45]։ Այնուամենայնիվ վերջնականորեն Կատարը և Ճապոնիան դարձան հրավիրված հավաքականները[46]։
Հավաքականի պատկեր
Մեդիա ծածկույթ
Ավստրալիայի հանդիպումները հեռարձակվում են վճարովի Fox Sports և 2018 թվականից սկսած անվճար Network Ten ցանցի One ալիքով։ Մինչ այդ հեռարձակվում էր Nine ցանցի 9Go! ալիքով։ Ազգային հավաքականը գրանցել է մի քանի ռեկորդներ վճարովի և անվճար ալիքներում։ Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2006-ի որակավորման վերջին հանդիպումը Ուրուգվայի դեմ դիտել են տեղ հեռուստատեսության համար ռեկորդային 3.4 միլիոն հեռուստադիտող[47], իսկ 2010 թվականի որակավորման հանդիպումը Ուզբեկստանի դեմ գրանցել է ռեկորդ վճարովի հեռուստատեսությունում, հեռուստադիտողների թիվը կազմել է 431.000[48]: 2015 թվականի ԱՖԿ Ասիայի գավաթի եզրափակիչը Հարավային Կորեայի դեմ Ամբողջ Ավստրալիայում դիտել է 5.3 միլիոն հեռուստադիտող[49]։
Համազգեստ
Ավստրալիայի առաջին համազգռստը եղել է երկնագույն կարմիր գծերով գուլպաների վրա, այս գույները ներկայացնում էին Նոր Հարավային Ուելս և Քվինսլենդ նահանգները։ Համազգեստը նման էր այդ ժամանակվա Ռեգբիի հավաքականի համազգեստին[50]։ Համազգեստը մնաց երկնագույն մինչև 1924 թվականը, երբ փոխվեց կանաչի և դեղինի[51]։
Ավստրալիյի հավաքականի մարզաշապիկները դեղին էին, սովորաբար կանաչ կիսավարտիքներով և դեղին գուլպաներով սկսած 1960-ական թվականներին։ Գուլպաների գույնը նաև լինում էր դեղին ինչպես շապիկը և կանաչ ինչպես կիսավարտիքը 1970 թվականից- 1990-ական թվականներին։ Նրանց ներկայիս մրցակցի հարկի տակ համազգեստի գույներն էն մուգ կանաչ շապիկ, մուգ կանաչ կիսավարտիքով և գուլպաներով։ Ավստրալիայի համազգեստը արտադրել են Umbro-ն, Adidas-ը, KingRoo-ն և 2004 թվականից սկսած Նայքը[52]։
Ավստրալիայի հավաքականի մարզաշապիկի ձախ կողմում ավանդաբար պատկերված է եղել Ավստրալիայի զինանշանը։ Առաջին անգամ հավաքականը կրել է ավանդական դեղին և կանաչ համազգեստը 1924 թվականին[53]։ 1974 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Ավստրալիայի համազգեստը արտադրել է Adidas-ը քանի որ այն էր հովանավորում առաջնությունը։ Սակայն Ավստրալիայի համազգեստի պաշտոնական արտադրողն էր Umbro-ն[54]։ Նայքի հետ պայմանագիրը կնքվել է 2012 թվականին և այն կարտադրի համազգեստը մինչև 2022 թվականը[55]։
Ավստրալիայի մականունը «Սոկերուս» է, որը տրվել է 1967 թվականին ավստրալիացի լրագրող Տոնի Հորստիդը, երբ նա լուսաբանում էր հավաքականի ելույթները Հարավային ՎիետնամումՎիետնամի պատերազմի ժամանակ[56]։ Այն ներկայում օգտագործում են և ավստրալիացիները և երկրի ֆուտբոլի ֆեդերացիան[57]։ Մականունը ցույց է տալի երկրում մշակութային համախմբվածությունը։ Այն նաև ցույց է տալիս ավստրալիական անգլերենով ֆուտբոլի անվանումը[58][59]։
Անվանումն ինքնին նման է ավստրալիայի մյուս հավաքականների մականուններին։ Բացի այդ անվանումը կարող է կապել ավստրալիայի խորհրդանիշ համարվող կենգուրուի հետ։ Սոկեր և կենգուրու բառերը կարելի է միացնել ու ստանալ սոկեր-րու, ինչպես Օլիրուս անվանում են Ավստրալիայի օլիմպիական ֆուտբոլի հավաքականին[60]։
Հիմնական մրցակիցներ
Երկար տարիներ Ավստրալիայի գլխավոր մրցակիցները նրանց հարևան Նոր Զելանդիան էր[61]։ Երկու հավաքականների պատմությունն սկսվում է 1922 թվականից, երբ նրանք հանդիպեցին առաջին անգամ։ Երկու հավաքականների միջև դիմակայությունը ոչ միայն սպորտ է, այլև մշակույթ, որը ցույց է տալիս երկու պետությունների բարեկամությունը։ Դիմակայությունն առավել հետաքրքիր էր, երբ երկու հավաքականները ՕՖԿ անդամ էին և հաճախ էին հանդիպում ՕՖԿ Ազգերի գավաթի եզրափակչում և ՖԻՖԱ աշխարհի առաջնության որակավորման փուլում, որտեղ ՕՖԿ-ից միայն մեկ հավաքական էր շարունակում պայքարը։ Երբ Ավստրալիան լքեց ՕՖԿ-ն և միացավ ԱՖԿ-ին 2006 թվականից, երկու հավաքականների հանդիպումները ավելի հազվագյուտ դարձան։ Այնուամենայնիվ երկու հավաքականների միջև հանդիպումները դեռ մեծ հետաքրքրություն են առաջացնում հանրության և լրատվամիջոցների մոտ[62]։
Միանալով ԱՖԿ-ին` ավստրալիացիների հիմնական մրցակիցը դարձավ հզոր հավաքական ունեցող Ճապոնիան[63]։ Նրանց դիմակայությունը սկիզբ առավ 2006 թվականի աշխարհի առաջնությունից, որտեղ երկու հավաքականները ընդգրկված էին միևնույն խմբում։ Նրանց դիմակայությունը շարունակվեց, երբ հավաքականները հանդիպում էին միմյան ԱՖԿ տարբեր մրցություններում[64], Ներառյալ ԱՖԿ Ասիայի գավաթ 2011 թվականի եզրափակչում և Աշխարհի գավաթի ընտրական փուլերում։