Հոնկոնգի ֆուտբոլի ազգային հավաքականը (չին.՝ 香港足球代表隊) ներկայացնում է Հոնկոնգը ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Կառավարվում է Հոնկոնգի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից։
Թիմը ներկայացրել է Հոնկոնգը մինչև 1997 թվականը, երբ Հոնկոնգը Մեծ Բրիտանիայի գաղութ էր և շարունակում է ներկայացնել երկիրը 1997 թվականից հետո՝ երբ վերջինս դարձավ Չինաստանի մաս։ Հոնկոնգում խոսակցական լեզվով Հոնկոնգի ֆուտբոլի հավաքականին ասում են «Հոնկոնգի թիմ» (չին.՝ 香港隊), իսկ Չինաստանի ֆուտբոլի հավաքականին՝ «Ազգային հավաքական» (չին.՝ 國家隊):
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 148-րդ հորիզոնականը՝ 2017 թվականի հունիսի 1-ի դրությամբ[1]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Ասիայի ֆուտբոլի ազգային հավաքականներ (ԱՖԿ) |
---|
| |
|