ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը ֆուտբոլի տղամարդկանց ազգային հավաքականների դասակարգման աղյուսակն է, որը ներկայումս գլխավորում է Գերմանիան.[1] ՖԻՖԱ անդամ երկրները դասակարգվում են համաձայն իրենց հանդիպումների արդյունքների։ Դասակարգումը ներմուծվել է 1992 թվականի դեկտեմբերին և ութ հավաքական (Արգենտինա, Բելգիա, Բրազիլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա,Նիդերլանդներ և Իսպանիա) եղել են դասակարգման առաջին հորիզոնականում, որոնցից Բրազիլիան ամենաերկարն է եղել առաջինը։
Օգտագործվում է միավորների համակարգը, որը հաշվարկվում է ՖԻՖԱ-ի կողմից ճանաչված բոլոր միջազգային հանդիպումների հիման վրա։ Ներկայիս համակարգի համաձայն միավորների հաշվարկի հիմքում ընկած են վերջին չորս տարվա հավաքականների արդյունքները։
Դասակարգման համակարգը վերջին անգամ փոփոխվել է Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2006-ից հետո և հաստատվեց 2006 թվականի հուլիսի 12-ին։ Նոր համակարգով հիմք էին ընդունվում նախորդ 4 տարիների արդյունքները նախկին 8 տարիների փոխարեն։
Այլընտրանքային համակարգեր նույնպես մշակվել են, ինչպիսին Աշխարհի ֆուտբոլի Էլո դասակարգումն է։
2017 թվականի սեպտեմբերին ՖԻՖԱ-ն հայտարարեց, որ վերանայվելու են դասակարգման կանոնները և որոշումը կկայացվի Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018-ի որակավորման փուլից հետո[2]։
Ծանոթագրություններ