Հնդկաստանի ֆուտբոլի ազգային հավաքական
հինդի՝ भारतीय राष्ट्रीय फुटबॉल टीमՄականուն | Կապույտ վագրեր, Հնդկական փղեր |
---|
Կոնֆեդերացիա | ԱՖԿ |
---|
Գլխավոր մարզիչ | Ստիվեն Կոնստանտին |
---|
Թիմի ավագ | Սունիլ Չետրի |
---|
Ամենաշատ խաղեր | Սունիլ Չետրի (93) |
---|
Ռմբարկու | Սունիլ Չետրի (53) |
---|
Հիմնական մարզադաշտ | Տարբեր |
---|
ՖԻՖԱ կոդ | IND |
---|
ՖԻՖԱ դասակարգում | 100 |
---|
Ամենաբարձր դիրք | 94 (փետրվար 1996) |
---|
Ամենացածր դիրք | 173 (մարտ 2015) |
---|
ԷԼՕ դասակարգում | 170 |
---|
Ամենաբարձր դիրք | 48 (1964) |
---|
|
|
|
Առաջին հանդիպում |
---|
Հնդկաստան 1 –2 Ֆրանսիա (Լոնդոն, Անգլիա; հուլիսի 31, 1948) |
Ամենախոշոր հաղթանակ |
---|
Ավստրալիա 1 – 7 Հնդկաստան (Սիդնեյ, Ավստրալիա; դեկտեմբերի 12, 1956)
Հնդկաստան 6 – 0 Կամբոջա (Նյու Դելի, Հնդկաստան; օգոստոսի 17, 2007) |
Ամենախոշոր պարտություն |
---|
ԽՍՀՄ 11 – 1 Հնդկաստան (Մոսկվա, ԽՍՀՄ; սեպտեմբերի 16, 1955) |
Ասիայի գավաթ |
---|
Մասնակցություն | 3 (Առաջինը՝ 1964) |
---|
Ամենալավ արդյունք | Երկրորդ տեղ, 1964 |
---|
Կայք | the-aiff.com |
---|
India national association football team Վիքիպահեստում |
Հնդկաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ներկայացնում է Հնդկաստանը ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Կառավարվում է Համահնդկական ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից, որը հիմնադրվել է 1937 թվականին։ Անդամակցել է ՖԻՖԱ-ին 1948 թվականին, իսկ ԱՖԿ-ին՝ 1954 թվականին։ Թիմի ոսկե ժամանակաշրջանը համարվում է 1950-ական և 1960-ական թվականները, երբ նրանք հաղթեցին Ասիական խաղերում 2 անգամ՝ 1951 և 1962 թվականներին, և գրավեցին 4-րդ տեղը 1956 թվականի Օլիմպիական խաղերում[1]։
Հնդկաստանը երբեք չի մասնակցել Աշխարհի առաջնություններին, սակայն 3 անգամ մասնակցել է Ասիայի գավաթին, որում 1964 թվականին թիմը գրավեց 2-րդ տեղը։ Ներկայումս Հնդկաստանի հավաքականը անկում է ապրել և լավագույններից է միայն իր տարածաշրջանում՝ Հարավային Ասիայում։
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 100-րդ հորիզոնականը՝ 2017 թվականի հունիսի 1-ի դրությամբ[2]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Ասիայի ֆուտբոլի ազգային հավաքականներ (ԱՖԿ) |
---|
| |
|