Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1934 երկրորդ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տղամարդկանց ազգային հավաքականների միջև։ Այն տեղի է ունեցել Իտալիայում 1934 թվականի մայիսի 27-ից հունիսի 10-ը։
Այս առաջնությունը առաջինն էր որտեղ կիրառվեց որակավորման փուլը։ Երեսուներկու երկրներից որակավորումը անցան 16 հավաքականներ։ Այդ ժամանակ գործող չեմպիոն Ուրուգվայը չմասնակցեց մրցույթին։ Իտալիան դարձավ երկրորդ աշխարհի չեմպիոնը` եզրափակչում հաղթելով Չեխոսլովակիային 2–1 հաշվով։
Վայրի ընտրություն
Երկար քննարկումներից հետո, որի ժամանակ ՖԻՖԱ-ի հատուկ կոմիտեն հանդիպեց ութ անգամ[1] Իտալիան ընտրվեց ընդունող երկիր 1932 թվականի հոկտեմբերի 9-ին Ստոկհոլմում կայացած հանդիպման ժամանակ[2]։ Որոշումը ընդունվեց առանց անդամների քվեարկության[2]։ Իտալիայի հայտին առավելություն տրվեց Շվեդիայի հայտից[3]։ Իտալիայի կառավարությունը խոսք տվեց մրցույթի անցկացման համար ծախսել 3,5 միլիոն լիրա[4]։
36 երկիր հայտ ներկայացրեցին մասնակցել մրցույթին, իսկ մրցույթում կար 16 տեղ[2]։ Եղան նաև մի քանի հետաքրքիր դեպքեր։ Գործող չեմպիոն Ուրուգվայը հրաժարվեց մասնակցել, քանի որ որոշ եվրոպական երկրներ հրաժարվել էին մեկնել Հարավային Ամերիկա մասնակցելու նախորդ Աշխարհի գավաթին, որը անցկացվել էր Ուրուգվայում 1930 թվականին[5]։ Արդյունքում 1934 թվականի Աշխարհի գավաթը միակն է, որում չի մասնակցել գործող չեմպիոնը[6]։ Բրիտանական Տնային ազգերը այդ ժամանակ անկախ էին ՖԻՖԱ-ից և նույնպես հրաժարվեցին մասնակցել։
Չնայած որ Իտալիան ընդունող երկիրն էր, սակայն նույնպես մասնակցեց որակավորմանը, ինչը առաջին և միակ դեպքն էր, որ ընդունող երկիրը մասնակցում է որակավորմանը[2]։ Որակավորման խաղերը անցկացվեցին աշխարհագրական հիմքով։ Չլիլիի և Պերուի կողմից հրաժարվելուց հետո պարզ դարձավ, որ Արգենտինան և Բրազիլիան որակավորվում են առանց որևէ հանդիպում անցկացնելու[7]։
16 տեղի 12-ը տրվել էր Եվրոպային, երեքը Ամերիկաներին, մեկը Աֆրիկային կամ Ասիային (ներառյալ Թուրքիային)։ 32 հայտ ներկայացրած հավաքականներից միայն 10-ն էին գտնվում Եվրոպայից դուրս։ Վերջին տեղը վիճարկեցին ԱՄՆ-ն և Մեքսիկան, որի հանդիպումները կայացան առաջնությունից ընդամենը երեք օր առաջ Հռոմում, որտեղ հաղթեց ԱՄՆ հավաքականը[8]։
16 հավաքականների մեծ մասը իրենց նորամուտը նշեցին Աշխարհի առաջնությունում, այդ թվում Եվրոպան ներկայացնող 12 հավաքականներից ինը (Իտալիան, Գերմանիան, Իսպանիան, Նիդերլանդները, Չեխոսլովակիան, Հունգարիան Շվեդիան Ավստրան և Շվեյցարիան) և Եգիպոսը։ Եգիպտոսը դարձավ միակ հավաքականը, որը ներկայացրեց Աֆրիկան մինչև 1990 թվականը։
Իտալիան որպես ընդունող երկիր
Ինչպես երկու տարի անց Բեռլինի օլիմպիադան այս աշխարհի առաջնությունը Իտալիայի իշխանությունները օգտագործեցին, որպես քաղաքական գաղափարախոսության տարածման առիթ։
Բոլոնիա
Ֆլորենս
Ջենովա
Միլան
Նեապոլ
Հռոմ
Տրիեստ
Թուրին
ՖԻՖԱ 1934 Աշխարհի գավաթի անցկացման մարզադաշտերի քարտեզ
Մյուս երկրների ժամանած երկրպագուների թիվը ավելի շատ էր, քան նախքան այդ կազմակերպված ցանկացած ֆուտբոլայի մրցաշարի, ներառյալ 7.000 երկրպագու Նիդերլանդներից և 10.000 ական երկրպագում Ավստրիայից և Շվեյցարիայից[9]։
Ձևաչափ
Նախորդ առաջնության ժամանակ օգտագործված խմբային փուլը այս անգամ չօգտագործվեց և հավաքականները պայքարը սկսեցին փլեյ-օֆֆ ֆորմատի 1/8-րդ եզրափակչից։ Ոչ ոքիի դեպքում հավաքականները խաղում էին երեսուն րոպե լրացուցիչ ժամանակ, եթե լրացուցիչ ժամանակը նույնպես ավարտվում էր ոչ ոքի, ապա հավաքականները պետք է հանդիպեին ևս մեկ անգամ հաջորդ օրը։
Տեսություն
Առաջին փուլի բոլոր ութ խաղերը կայացան միաժամանակ[10]։ Ընդունող երկիր Իտալիան հաղթեց ԱՄՆ-ին խոշոր` 7-1 հաշվով։
Ներքին վեճերի պատճառով Արգենտինայի հավաքականում չներառվեցն այն հավաքականի խաղացողները որը չորս տարի առաջ դուրս էր եկել եզրափակիչ[11]։ Բոլոնիայում կայացած Շվեդիայի դեմ հանդիպման ընթացքում Արգենտինան երկու անգամ հաշվի մեջ առաջ անցավ, սակայն Շվեդիան Սվեն Յոնասոնի դուբլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը, իսկ հաղթական գոլը խփեց Կնուտ Կրունը, և Շվեդիան հաղթեց 3-2 հաշվով[12] Բրազիլիան նույնպես արագ լքեց մրցաշարը` պարտվելով Իսպանիային 1-3 հաշվով[13]։
Առաջին անգամ Աշխարհի գավաթի խաղարկության մեջ քառորդ եզրափակիչ դուրս եկան ութ եվրոպական հավաքականներ։ Բոլոր ոչ-եվրոպական հավաքականները Իտալիայում խաղացին միայն մե խաղ։
Առաջին անգամ կայացավ քառորդ եզրափակչի վերախաղարկություն, երբ Իսպանիան և Իտալիան ոչ ոքի խաղացին առաջին խաղում։ Առաջին խաղը կայացել էր շատ ագրեսիվ ոճով, ինչ արդյունքում երկու հավաքականներից շատ խաղացողներ վնասվածք ստացան, որոնց մեջ էր նաև Իսպանիայի դարպասապահ Ռիկարդո Սամորան, ով բաց թողեց երկրորդ խաղը, իսկ իտալացի Մարիո Պիցիոլոն կոտրեց ոտքը և այլևս չխաղաց հավաքականում[14]։ Երկրորդ խաղը նույնպես անցավ ագրեսիվ ոճով, շատ իսպանացիներ վնասվածք ստացան, իսկ Իտալիան հաղթեց 1-0 հաշվով[15]։ Մյուս խաղում Իտալիան հաղթեց Ավստրիային նույն 1-0 հաշվով։ Եզրափակիչ նաև դուրս եկավ Չեխոսլովակիան, որը կիսաեզրափակչում հաղթեց Գերմանիային 3-1 հաշվով։
Եզրափակիչը տեղի ունեցավ Ֆաշիստական կուսակցության ազգային մարզադաշտում։ Մինչև 80-րդ րոպեն հաղթում էր Չեխոսլովակիան 1-0 հաշվով։ Սակայն իտալացիները կարողացան հավասարեցնել հաշիվը, իսկ լրացուցիչ ժամանակում խփել հաղթական գնդակը և դարձան առաջնության հաղթող։
1986 թվականին ՖԻՖԱ-ն հաշվետվություն հրապարակեց, որտեղ տրված է մինչև 1986 թվականի Աշխարհի գավաթը ներառյալ բոլոր առաջնությունների ընդհանուր մրցաշարային աղյուսակները[27][28]։ 1934 թվականի Աշխարհի գավաթի մրցաշարային աղյուսակը հետևյալն է։
↑RSSSF նշում է, որ 19-րդ րոպեի գոլը խփվել է 21-րդ րոպեին։
↑ՖԻՖԱ-ն նշում է, որ 71-րդ րոպեի գոլը խփել է Ռուդոլֆ Կրչիլը, բայց 2006 թվականին փոխել է Նեյեդլի։ [1]Արխիվացված 2006-11-16 Wayback Machine RSSSF նշում է, որ գոլը եղել է 69-րդ րոպեին։
↑RSSSF նշում է, որ առաջին գոլը եղել է 4-րդ րոպեին։