Կուարեժման Պորտուգալիայի և Իտալիայի չեմպիոն է, Պորտուգալիայի, Իտալիայի, Անգլիայի և Թուրքիայի ազգային գավաթների դափնեկիր, ով հաղթող է ճանաչվել ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների Լիգայում և դարձել է միջմայրցամաքային խաղերի գավաթակիր։ Կուարեժման 2000-ականների լավագույն տեխնիկա ունեցող խաղացողներից մեկն է, ով հայտնի է ֆուտբոլային հնարքների հիանալի կատարումով։ Նա կատարում է այնպիիս հնարքներ, ինչպիսիք են օրինակ ռաբոնա և տրիվելա[5]։
Կարիերան հավաքականում
2000 թ. Կուարեժման օգնել պատանեկան Պորտուգալիայի հավաքականին հաղթել մինչև 16 տարեկանների Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը[6]։ Պորտուգալիայի ազգային հավաքականում Ռիկարդուն իր նորամուտը նշեց 2003 թ. հունիսին՝ 20 տարեկան հասակում, Բոլիվիայի հավաքականի դեմ ընկերական հանդիպման ընթացքում։ Վնասվածքի պատճառով բաց թողեց Եվրոպայի 2004 թվականի առաջնության և Օլիմպիական Խաղերին մասնակցությունը Սկոլարիի մարզչական որոշման արդյունքում նա չի մասնակցել շխարհի Առաջնություն 2006-ին։
Ակումբներում խաղային պրակտիկայի բացակայության պատճառով երկու տարի շարունակ չի կանչվել հավաքական։
2014 թվականի մայիսի 13-ին Կոարեժմայի անունը եղել է Ֆուտբոլի 2014 թվականի աշխարհի առաջնության խաղացողների մեջ՝ Պորտուգալիայի կազմում[8], սակայն մեկ շաբաթ անց հայտարարվել է, որ նա դուրս է մնում մասնակիցների ցանկից[9]։
2016 թվականի մայիսին Կուարեժման ստացել է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016-ի մասնակցության ուղեգիր և մեկնել Ֆրանսիա։ 1/8-րդ եզրապակցչի 87-րդ րոպեին Խորվաթիայի դեմ խաղում նա դուրս է եկել փոխարինման։ Խաղը ավարտվում է ոչ ոքի և մրցավարը նշանակում է լրացուցիչ տասնհինգ րոպեներ, որի ընթացքում 117-րդ րոպեին Ռոնալդուի հարվածը հասցնում է եզրափակման։ Դրանոց նա ապահովում է Պորտուգալիայի հավաքականի մասնակցությունը մեկ քառորդ եզրափակչին (ընդդեմ Լեհաստանի)։