«Նիժնի Նովգորոդ»[1], միջազգային կարգի ֆուտբոլային մարզադաշտ։ Գտնվում է Ստրելկայում, Օկա և Վոլգա գետերի միախառնման տեղում։
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 2018-ի շրջանակներում այստեղ տեղի կունենա խմբային փուլի 6 խաղ, ⅛ եզրափակչի և քառորդ եզրափակչի մեկական խաղ (18, 21, 24, 27 հունիսի, 1,6 հուլիսի)։
Մարզադաշտը հանդիսանում է «Օլիմպիեց»Նիժնի Նովգորոդյան ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտը , ինչպես նաև կարող է օգտագործվել որպես բազմաֆունկցիոնալ մարզահրապարակ։
Մարզադաշտի մասին ընդհանուր տեղեկություններ
Մարզադաշտի շինության ընդհանուր մակերեսը կազմում է 127 500 մ2[2]:
Մարզադաշտի տարողությունը կազմում է 45000 տեղ, այդ թվում 902 տեղ բնակչության սակավաշարժ խմբերի համար։ Սպասվում է, որ մրցաշարի ավարտից հետո մարզադաշտը կարող է օգտագործվել «Օլիմպիեց» Նիժնի Նովգորոդյան ակումբի տնային խաղերի համար՝ Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության ժամանակ։
ներ2017 թվականի գարնանը նահանգապետ Վալերի Շանցևը ենթադրել է, որ մարզադաշտը կարող է օգտագործվել նաև մրցումների և այլ մարզաձևերի, ինչպես նաև այլ խոշոր միջոցառումների և համերգների համար[3]:.
Մարզադաշտում նախատեսված են հատուկ տեղեր սահմանափակ հնարավորություններով երկրպագուների համար։
Անվտանգություն
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018-ին ընդառաջ մարզադաշտում թարմացվել են ահազանգային համակարգերը, վտանգավոր հեղուկների և պայթուցիկ նյութերի ինդիկատորները, կազմակերպում են շուրջ 30 պահակակետերից վերահսկողություն։ [4].
Մարզադաշտի տեղի ընտրությունը
Մարզադաշտի շինարարությունը առաջարկվել է այն հատվածում, որը գտնվում է Պեչյորսկի թերակղզու տարածքում,որպես սպորտային գոտի, որը ներառում է համալիր՝ թիավարման սպորտի օբյեկտների, հյուրանոցների, ինչպես նաև զբոսանավերի։ Սակայն Նիժնի Նովգորոդի կառավարությունը համարեց, որ չափազանց աննպատակահարմար և ծախսատար է նշյալի կառուցումը։
Տեղանքը, որտեղ ընթացել է մարզադաշտի շինարարությունը, սահմանվել է ԱԱ 2018 կազմկոմիտեի և Նիժնի Նովգորոդի կառավարության կողմից 2011 թվականիօգոստոս-սեպտեմբեր ամսիներին[5]։ 2011 թվականի հուլիսի դրությամբ ընտրվել է երկու տարածք — Օլգինո (գյուղ, Նիժնի Նովգորոդ քաղաքային օկրուգ) և Մոլիտովսկի կամուջը (Լենինի շրջան)[6][7]։ 2011 թվականի հուլիսի 25-ին նախկին նահանգապետ Վալերի Շանցևը հայտնել է, որ մարզադաշտի շինարարությունը պետք է խորհուրդ տալ իրականացնել ՝ Օլգինո գյուղի հարավային սահմանին։ Այս գաղափարին աջակցել են նաև նախկին քաղաքային համայնքի ղեկավար Օլեգ Կոնդրաշովը, «Վոլգա» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Սերգեյ Անիսիմովը և քաղաքաշինական զարգացման մարզային վարչության ղեկավար Ալեքսանդր Բոդրիեվսկին։ Օգոստոսի 1-ին «Վոլգա» ֆուտբոլային ակումբի երկրպագուների նախաձեռնող խումբը բաց նամակ հղեց նահանգապետին, որում դժգոհություններ էին արտահայտում մարզադաշտի տեղի ընտրության համար՝ հաշվի առնելով անհարմարությունը և դժվարությունը մարզադաշտի տեղանքը գտնելու։ Երկրպագուների մյուս մասը, դեմ էին այս նամակին։ 2012 թվականիփետրվարին քաղաք այցելեց ՖԻՖԱ-ի հանձնաժողովը, և տեղը հերթական անգամ փոփոխվեցէ, իսկ արդեն մարտին հայտարարվեց, որ շինարարության տեղանքն է — Ստրելկայի շրջանը, որը վէրջնականպես հաստատված էր։
Մարզադաշտի կառուցման հողատարծքում է գտնվում, դաշնային նշանակության ճարտարապետական հուշարձան — Ալեքսանդր Նևսկու տաճարը։ Այս տարածքը լավ է երևում գետից և Նիժնի Նովգորոդի կենտրոնից։
Մարզադաշտի տեղանքը, նրա հարևանությունը գետի եւ պատմական օբյեկտների հետ, մեծապես պայմանավորում է ճարտարապետական դիմագիծը կառուցվածքի։ Միևնույն ժամանակ, մարզադաշտի գտնվելու վայրը, մոտ է պատմական թաղամասերին։
Շինարարություն
2014 թվականի վերջին րը ՌԴ սպորտի նախարարությունը ստորագրում է պայմանագիր «Ստրոյտրանսգազ» ԲԲԸ-ի հետ, սկսելու մարզադաշտի շինարարությունը՝ 16,756 մլրդ ռուբլի արժողությամբ, 21,6 հա տարածքում։ Ընդհանուր նախահաշվային արժեքը մարզադաշտում, որը ներառում է նաև շինմոնտաժային աշխատանքները , ինչպես նաև նախագծման արժեքը, կազմում է 17,9 մլրդ ռուբլի։
«Նիժնի Նովգորոդ» մարզադաշտի կառուցապատման աշխատանքները սկսվում են 2015-ին։
2015 թվականի վերջին «Ստրոյտրանսգազ» ԲԲԸ-ն կատարել էր արդեն հիմնական նախապատրաստական փուլի աշխատանքները և հիմնական շինարարության աշխատանքների մի մասը։ Սկսվել է մարզադաշտի 1-ին հարկի և մուտքային շենքերի միաձույլ կոնստրուկցինաերի կառուցումը։
2016-ին ավարտվել էին արդեն հիմնական բետոնային աշխատանքները — կառուցվել էին մարզադաշտի բոլոր հարկերը և վերին թատերահարկի տրիբունան։ Շինարարները սկսել են ինժեներական համակարգերի մոնտաժման աշխատանքները։ 2016 թվականի վերջին կապալառուն կատարել է մետաղական կառույցների մոնտաժման աշխատանքերը տրիբունաներից։
2017 թվականին ավարտվել է վիճակը մետաղյա ծածկույթների վերջնական տեղադրումը։ Շինարարները ավարտել են նաև շինության ներքին և արտաքին հարդարման աշխատանքները։
Պայմանագրի պայմանների համաձայն, շինարարական-մոնտաժային աշխատանքները ավարտվել են 2017 թվականի դեկտեմբերին:.
2017 թվականի հուլիսից ձեռնամուխ են եղել մարզադաշտում խոտային ծածկույթի անցակցմանը։ Դրա համար ընտրվել էին մի քանի խոտերի տեսակներ։ Մարգագետնի հիմքը եղել է խճաքարը և ավազը, որը հաջողությամբ փորձարկվել էր Շոտլանդիայում։
Ենթակառուցվածքը
Մարզադաշտի մոտ գտնվում է տրնասպորտային փոխադրում։ Ստրելկայի շրջանում գործում է համանուն մետրոյի կայարանը։
Աշխարհի առաջնությունից հետո մարզադաշտը կարող է օգտագործվել նիժնի նովգորոդի ֆուտբոլային թիմի համար։ Սակայն օգտագործման արդյունավետության հասնելու համար մրցաշարից հետո մարզադաշտը դիտվում է նաև որպես օբյեկտ, որը թույլ է տալիս իրականացնել երաժշտական միջոցառումներ (համերգներ), տարբեր շոու ծրագրեր։ Ընդարձակ նախասրահընախատեսվում է օգտագործել տարբեր ցուցահանդեսների և տոնավաճառների անցակացման վայր, ինչպես նաև մարզական կողմնորոշում ունեցող ընտանեկան տոների։ Բացի այդ, մի մասը տարածքների հնարավոր է տրվի առևտրային օգտագործման[8]:.