Հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան և կարիբյան ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիան (անգլ.՝ Confederation of North, Central American and Caribbean Association Football, իսպ.՝ Confederación de Norteamérica, Centroamérica y el Caribe de Asociaciones de Futbol, կարճ՝ ԿՈՆԿԱԿԱՖ կամ CONCACAF) ֆուտբոլի մայրցամաքային վարչական և վերահսկող կազմակերպություն է, որը միավորում է Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների ֆուտբոլի ազգային ասոցիացիաները։ Նրան անդամակցում են նաև 3 հարավամերիկյան երկրներ՝ Գայանան, Սուրինամը և Ֆրանսիական Գվիանան։
ԿՈՆԿԱԿԱՖ-ը կազմավորվել է 1961 թ. սեպտեմբերի 18-ին Մեխիկոյում կայացած ժողովի արդյունքներով երկու ինքնուրույն կոնֆեդերացիաների՝ Հյուսիսային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (անգլ.՝ North American Football Confederation, NAFC) և Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (իսպ.՝ Confederación Centroamericana y del Caribe de Fútbol, CCCF) միավորման ճանապարհով։ Կազմակերպությունը հանդիսանում է ՖԻՖԱ-ի վեց կոնֆեդերացիաներից մեկը և լիազորված է անցկացնել տարածաշրջանի ազգային հավաքականների մակարդակով առաջնություններ և աշխարհի առաջնության տեղական գոտու ընտրական մրցաշարը։
ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջին ղեկավարն էր կոստառիկացի Ռամոն Կոլ Խաումետը, ով հսկում էր NAFC-ի և CCCF-ի միաձուլման ընթացքը։ 1969 թ. նրան փոխարինեց մեքսիկացի Խոակին Սորիա Տերասասը, ով կազմակերպության նախագահի պաշտոնը զբաղեցրեց 21 տարի։
1990 թ.-ից ԿՈՆԿԱԿԱՖ-ի նախագահն էր տրինիդադցի Ջեք Վորները, որի լիազորությունները դադարեցվեցին 2011 թ. մայիսի 30-ին՝ կապված կոռուպցիոն սկանդալից հետո ֆուտբոլային գործունեությունից նրա ժամանակավոր հեռացման հետ[1]։ ԿՈՆԿԱԿԱՖ-ի գլխավոր քարտուղար Չակ Բլեյզերի ղեկավարած կոմիտեի որոշմամբ նախագահի պաշտոնակատարությունը հանձնվեց Լայլ Օստինին, որին փոխարինեց ԿՈՆԿԱԿԱՖ-ի փոխնախագահ Ալֆրեդո Ավիտը։ 2011 թ. հունիսի 20-ին Ջեք Վորները ներկայացրեց նախագահի պաշտոնից իր հրաժարականը։
2012 թ. մայիսին Կայմանյան կղզիների ներկայացուցիչ Ջեֆրի Վեբը ընտրվեց ԿՈՆԿԱԿԱՖ-ի նախագահ։
Ազգային թիմեր
1. Տեղակայված է հյուսիսամերիկյան զոնայում, սակայն հանդիսանում է CFU-ի անդամ։ 2. Տեղակայված են Հարավային Ամերիկայում, սակայն ԿՈՆԿԱԿԱՖ-ի անդամներ են։ 3. ԿՈՆԿԱԿԱՖ-ի անդամներ են, բայց չեն անդամակցում ՖԻՖԱ-ին։
Նախկին (գոյությունը դադարեցրած) ազգային թիմեր
Ընդգծումով նշված են կազմակերպիչ երկրները։