«Ժողովուրդ», քաղաքական, հասարակական օրաթերթ։
Պատմություն
Լույս է տեսել 1932 թվականին Բեյրութում։ Խմբագիր՝ Միհրան Աղազարյան։ Գաղափարական տարաձայնություններ է ունեցել դաշնակցության հետ։
Մեծ տեղ է հատկացրել միջազգային քաղաքական իրադարձություններին, տեղեկատվական լուրերին, ՀՕԿ-ի և ՀԲԸՄ-ի գործունեությանը։
Անդրադարձել է Հայաստանի գիտության ու մշակութային ձեռքբերումներին, նաև տպագրել լեզվաբանության, մանկավարժության, գրականության ու պատմության հարցերի վերաբերյալ հոդվածներ։